...լավն էր...
Նախ ուզում եմ դասակարգել երկնային օբյեկտները, որոնց ես երբեւէ հանդիպել եմ (գիշերները)։
1. Աստղ։
2. Մոլորակ։ Ներառյալ Լուսինը։
3. Ասուպ։ Հայերեն ասած, ընկնող աստղ, բոլորն էլ տեսած կլինեն։
4. Գիսաստղ։ Աստղի նման է, բայց ունի լուսավոր կոնաձեւ «պոչ»։
5. Արհեստական արբանյակ։ Արտասքինով աստղից տարբերվում է միայն նրանով, որ ակնհայտորեն արագ շարժվում է (պտտվում է Երկրի շուրջը)։
6. Օդանավ։
Կարծում եմ, որ ՉԹՕ-ների երեւումների մեծ մասը պայմանավորված են վերը նշված օբյեկտներից որեւէ մեկին լավ ծանոթ չլինելու հետ։ Եթե մարդ մի բանի ծանոթ չէ, ապա սկսում է աշխատել երեւակայությունը, եւ արդյունքը լինում է ՉԹՕ-ն։
Ես շատ եմ շփվել աստղագետների հետ, եւ հետաքրքիրն այն է, որ նրանք, որ գիշերներով նստում ու դիտում են ու գումարային մոտ 100 անգամ երկար են երկնքին նայել, քան ցանկացած այլ մարդ, ոչ մի անգամ չեն տեսել մի օբյեկտ, որը իրենց անծանոթ լինի։






...լավն էր...
Մեջբերել
ու երկրի վրա դեռևս 29 000 տարի էլ կերևա: Բա հետո՞ ... հետ գանք քոռ ու փոշման նստենք տեղներս: չէ անիմաստ բան ա դառնում:



Էջանիշներ