Ինչ եք մտածում ՉԹՕ -ների մասին և գիտեք արդյոք մեկին ով տեսել է ՉԹՕ կամ կարող է շատ բան պատմել ՉԹՕ -ների մասին:
Եկեք խոսենք շատ անկեղծ!!!
Ինչ եք մտածում ՉԹՕ -ների մասին և գիտեք արդյոք մեկին ով տեսել է ՉԹՕ կամ կարող է շատ բան պատմել ՉԹՕ -ների մասին:
Եկեք խոսենք շատ անկեղծ!!!
...լավն էր...
Նախ ուզում եմ դասակարգել երկնային օբյեկտները, որոնց ես երբեւէ հանդիպել եմ (գիշերները)։
1. Աստղ։
2. Մոլորակ։ Ներառյալ Լուսինը։
3. Ասուպ։ Հայերեն ասած, ընկնող աստղ, բոլորն էլ տեսած կլինեն։
4. Գիսաստղ։ Աստղի նման է, բայց ունի լուսավոր կոնաձեւ «պոչ»։
5. Արհեստական արբանյակ։ Արտասքինով աստղից տարբերվում է միայն նրանով, որ ակնհայտորեն արագ շարժվում է (պտտվում է Երկրի շուրջը)։
6. Օդանավ։
Կարծում եմ, որ ՉԹՕ-ների երեւումների մեծ մասը պայմանավորված են վերը նշված օբյեկտներից որեւէ մեկին լավ ծանոթ չլինելու հետ։ Եթե մարդ մի բանի ծանոթ չէ, ապա սկսում է աշխատել երեւակայությունը, եւ արդյունքը լինում է ՉԹՕ-ն։
Ես շատ եմ շփվել աստղագետների հետ, եւ հետաքրքիրն այն է, որ նրանք, որ գիշերներով նստում ու դիտում են ու գումարային մոտ 100 անգամ երկար են երկնքին նայել, քան ցանկացած այլ մարդ, ոչ մի անգամ չեն տեսել մի օբյեկտ, որը իրենց անծանոթ լինի։
Թամարա (29.12.2010)
Երևի 89 թիվն էր(հաստատ կհարցնեմ կասեմ): Գիշերվա ուշ ժամի հայրս արթնացրեց մեզ ասեց «հիմա պատուհանից նայեք ու ասեք ի՞նչ եք տեսնում երկնքում»: Երկնքում լուսինն էր, մի քիչ ավելի կարմիր, ավելի շուտ կրակագույն(հիմա լավ չեմ հիշում 6-7 տարեկան էի): Դե մենք էլ ասեցինք, որ լուսինն ենք տեսնում, բայց հորս ոչ թե դա էր հետաքրքրում, այլ այն, որ մենք էլ ենք տեսնում այն ինչը իր կարծիքով աչքին էր երևում: Հետո հարցրեց «բա լավ էդ լուսինն ա, մյուսը ի՞նչ ա» ու ցույց տվեց լուսինը: Դե են ժամանակ նկարահանելու տարբերակ չունեինք, ոչ հեռախոս կար, ոչ էլ տեսախցիկներն էին հասանելի ամեն մեկին: Տենց նայեցինք մի քանի րոպե ու գունդը գնալով փոքրացավ, ավելի ու ավելի նմանվելով պայծառ աստղի, հետո ընդհանրապես չքացավ: Էդ մասին կարծեմ հեռուստացույցով էլ էին խոսում հաջորդ օրը: Մեզնից բացի էլի մարդիկ էին տեսել...
Հիմա ահագին բնական բացատրություններ կան , որով կարող եմ հիմնավորել երևույթը, բայց են ժամանակ շատ էինք զարմացել:
Դա կարող էր լինել
1, Գնդաձև կայծակ(եթե իհարկե տենց փոքրանալով չչքանար)
2. ԱՄՆ-ԽՍՀՄ տիեզերքում միջուկային պայթյուններ էին իրականացնում, են ժամանակ խիստ գախտնի ծրագրեր էին դրանք, բայց ես վերջերս արդեն երկուսն էլ բաց հայտարարում են դրա մասին: Ավելի հավանական ա, որ մենք պարզապես պայթյունն ենք տեսել:
3. Քանի որ լուսինը ամբողջովին կլոր էր(լիալուսին) ուրեմն արևը երկրի հենց հակառակ կողմում էր: Այսինքն երկրի արհեստական արբանյակի արևային մարդկոցները շատ հնարավոր էր, որ նման անրադարձում առաջացնեին: Երևի հենց արևն էր երևում մարդկոցի հայելու մեջ, գույնը նման էր, բայց նման մեծ չափի պատկերը մի քիչ տարօրինակ էր: Չնայած աչքի խաբկանքը պետք ա հաշվի առնել:
Դա միակ դեպքն է, որ ես իմ աչքով տեսել եմ տարօրինակ, լուսարձակող, «թռչող» օբյեկտ: Ուրիշների աչքերին չեմ հավատում, ուրիշների վիդեոներին նույնպես: Հիմա նորմալ մոնտաժ կարելի ա անել տանը՝ առանց լուրջ տեխնիկայի ու գիտելիքների:
էսպես չի մնա
Թամարա (29.12.2010)
ՉԹՕ -ներին ընդհանրապես չհավատալը մի բան չի, իսկ հավատալն էլ անհիմն չպիտի լինի...
Ես էլ կարող եմ խիստ չոր աչքով նայել այդ երևույթներին ու տալ դրանց այլև այլ պատասխաններ, բաց պեք է ՉԹՕ -ների մասին շատ կարդալ ու դիտել, որպեսզի կարողանաս գտնել ճիշտ պատասխանը:
ՉԹՕ -ների մասին ինպիսի՞ վարկածներով ֆիլմեր (վավերագրական) եք դիտել:
Մենակ ամենաքարացած մտածելակերպով մարդը կարա հերքի, որ մենք տիեզերքում միակ բանական կենդանի օրգանիզմներն ենք: Բայց ցանկացած ֆիզիկոս կհերքի 30 000(հենց էդքան է երկրին ամենամոտիկ, ենթադրաբար բնակելի մոլորակը) լուսատարի ճանապարհորդելու պետքական լինելը: Ինձ թվում ա եթե մեզ այցելում են, ապա զուգահեռ ժամանակից կամ տարածությունից, այլ ոչ հեռավոր աստղերից, որոնք գտնվում են մեր տարածությունում ու ժամանակում: Համ էլ պատկերացնենք, որ մենք կարող ենք 10 րոպեյում անցնել 30 000 լուսատարի: Դե լավ հալա ժամանակային-տարածության և այլ փոփոխությունները նման արագությունների ժամանակ մի կողմ ենք դնում: Գնում ենք էդ աստղի մոտ, տենում ենք աստղը 1 000տարի առաջ պայթել աու երկրի վրա դեռևս 29 000 տարի էլ կերևա: Բա հետո՞ ... հետ գանք քոռ ու փոշման նստենք տեղներս: չէ անիմաստ բան ա դառնում:
էսպես չի մնա
Թամարա (29.12.2010)
Կան շա՜տ առեղծվածային բաներ ու կարծում եմ շատերը փոխկապակցված են, ու չարժե դիտարկել միայն չթօն։ Օրինակ էն օրը մի հատ վաերագրական հաղորդում էր Նիկոլա Տեսլա-ի մասին։ Նենց ֆանտաստիկ բաենր ա հայտնագործել էդ մարդը, որ հիմիկվա դրությամբ դրանք հրաշք են թվում։ Կարղացել ա առանց հաղորդալարերի հոսանքը փոխանցի, կարողացել ա ինչ-որ ձեւերով արհեստական կայծակներ ստեղծի, ու սենց լիքը բաներ։ Բայց ցավոք, իրա հայնագործությունները տենց էլ մարդկությանը հայտնի չդառան։
Kna (01.12.2010)
Ժող բայց սենց թեմա չկա՞
Հա, հիշա. <<Հավատում եք այլմոլորակայինների գոյությանը>>, կարծեմ տենց էր.
Ըտեղ ՉԹՈ-ների /ես ԱԹՈ էլ գիտեմ` Անհայտ Թռչող Օբյեկտ/ վիդեոներ էի դրել. նայեք, ու կհավատաք, որ իրականում թռչող օփսեներ կան.
Rammstein կայծակները խի նո՞ր են սկսել արհեստականորեն ստանալ. էն օրը հաղորդում էի նայում, ու լավ էլ բացատրվում էր թե ոնց են առաջանում, ինչ տեսակների են լինում. էտ հաղորդմանն էլ ստացան արհեստական կայծակ
Ավելացվել է 3 րոպե անց
Երևի մի բան էլ եք մոռացել, որ Եգիպտոսում, Հայաստանում... նույնպես էն հիիիիինն ժամանակների մարդիկ նույնպես տեսել ու նկարել էին օփսեներ. Հայաստանում եսիմոր ժայռի վրա էին նկարել.
Վերջին խմբագրող՝ VisTolog: 29.10.2008, 11:01: Պատճառ: Գրառման ավելացում
Վիստ, չգիտենք՝ ՉԹՕ–ները հենց այլմոլորակայինների գոյության վկան են, թե այլ բան են։ Էնպես որ, դրանք տարբեր թեմաներ են։ Եթե նկատել ես, առաջինն ես, ով այս թեմայում խոսեց այլմորակայինների մասին։
Բոլոր նրանք, ովքեր ուզում են քննարկել հենց այլմոլորակայինների գոյության հարցը, կարող են այցելել այս թեման։
Վերջին խմբագրող՝ ivy: 29.10.2008, 13:47:
ՉԹՕ–բոցա, ինչ իմանանք մինչև հաստատ չիմանանք
Վերջին խմբագրող՝ ivy: 29.10.2008, 13:47:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Այվ, ՉԹՕ-ն էլ ի՞նչ պիտի լինի, եթե ոչ այլմոլորակայինների տիեզերա կամ երկրանավ
Չէ՞ որ ՉԹՕ-ներն ամենաշատը հենց այլմոլորակայինների հետ են կապում:![]()
Վերջին խմբագրող՝ ivy: 29.10.2008, 13:47:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ