User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Սուրճի պատրաստման ի՞նչ եղանակներ գիտեք:

  1. #1
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սուրճի պատրաստման ի՞նչ եղանակներ գիտեք:

    Սուրճի համը կարելի է փոփոխել ջրի հետ խառնելով կիտրոնի մի քանի կաթիլ հյութ կամ դարչին:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  2. #2
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուրճի պատրաստման ի՞նչ եղանակներ գիտեք:

    շատ համեղ է լինում երբ լուծվող սուրճը պատրաստում ես ոչ թե ջրով, այլ հասարակ եփած սև սուրճով. ավելացնելով մի քիչ կաթ և մեկ գդալ կոնյակ
    փորձեք, չեք փոշմանի
    իսկ կյանքը շարունակվում է...

  3. #3
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    41
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուրճի պատրաստման ի՞նչ եղանակներ գիտեք:

    Ավանդական սուրճ
    1 հոգու համար հարկավոր է.
    - 1 թեյի գդալ աղացած սուրճ
    - 1 սուրճի բաժակ ջուր

    Սրճեփի մեջ լցնել ջուրը եվ դնել կրակին: Հենց որ եռա, կրակից վերցնել, մեջը լցնել սուրճը, գդալով խառնել այնքան, մինչեվ փրփուր առաջանա եվ կրկին դնել մարմանդ կրակի վրա: Փրփուրը բարձրանալուն պես կրակից վերցնել, ավելացնել 1 թեյի գդալ սառը ջուր, անմիջապես լցնել բաժակի մեջ եվ մատուցել:

    Ալեքսանդր
    2 հոգու համար հարկավոր է.
    - 4 ճաշի գդալ սուրճ
    - 4 ճաշի գդալ կոնյակ
    - 4 ճաշի գդալ կակաո
    - 4 ճաշի գդալ հարած սերուցք
    - քերած շոկոլադ
    - շաքարավազ
    - սառույց

    Պատրաստել կակաո եվ սուրճ: Թողնել, որ ըմպելիքները հովանան, ապա խառնել իրար, ավելացնել կոնյակը եվ շաքարավազ՝ ըստ ճաշակի: Բաժակների մեջ սառույցի կտորներ գցել, ապա վրան լցնել ստացված զանգվածը: Յուրաքանչյուրի վրա լցնել հարած սերուցք եվ ցանել քերած շոկոլադ:

    Սուրճ նարինջով
    4 հոգու համար հարկավոր է.
    - 2,5 բաժակ տաք սուրճ
    - 2/3 բաժակ նարնջի լիկյոր
    - 1 թեյի գդալ նարնջի քերած կեղեվ
    - 2 ճաշի գդալ շաքարի փոշի
    - 1 բաժակ սերուցք

    Սերուցքը հարել այնքան, մինչեվ լավ փրփրի՝ ավելացնելով շաքարի փոշին եվ նարնջի քերած կեղեվը: Ստացված զանգվածը թողնել 30 րոպե: Տաք սուրճը լցնել բաժակների մեջ, յուրաքանչյուրի մեջ ավելացնել նարնջի լիկյոր, վրայից լցնել հարած սերուցքը եվ զարդարել նարնջի կտորներով:

    Սուրճ սառույցով
    - եփած թունդ սուրճ
    - ըստ ճաշակի շաքարավազ
    - սառույց

    Եփած սուրճն ու սառույցը հարել հարիչով՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազը: Հարել այնքան, մինչեվ սառույցը լավ մանրանա, իսկ զանգվածն ունենա այնպիսի տեսք, ասես մեջը կաթ կա: Մատուցել բարձր բաժակներով:

    Հարավային սուրճ
    4 հոգու համար հարկավոր է.
    - 4 բաժակ եփած սեվ սուրճ
    - 2 ճաշի գդալ դարչին
    - 6 մեխակի հատիկ
    - 3-4 ճաշի գդալ շաքարավազ
    - 4 ճաշի գդալ սուրճի լիկյոր
    - սառույց

    Եփած սուրճի մեջ ավելացնել դարչինը, մեխակը եվ շաքարավազը եվ լավ խառնել: Թողնել առնվազն 1 ժամ, ապա ավելացնել լիկյորն ու սառույցը եվ մատուցել նախապես սառեցված բաժակներով:

    Կաֆե-բրյուլո
    4-6 հոգու համար հարկավոր է.
    - 1 նարնջի կեղեվ
    - 1 կիտրոնի կեղեվ
    - 4 կտոր շաքար
    - 6 մեխակի հատիկ
    - 1 դարչինի փայտիկ
    - 1/2 բաժակ բրենդի
    - 3-4 ճաշի գդալ նարնջի լիկյոր
    - 2 բաժակ եփած սեվ սուրճ

    Նարնջի եվ կիտրոնի կեղեվը տեղավորել թավայի մեջ, ավելացնել շաքարը, մեխակը, դարչինը, բրենդին եվ նարնջի լիկյորը: Անընդհատ խառնելով՝ տաքացնել այնքան, մինչեվ շաքարը լրիվ հալվի: Ստացված զանգվածը վառել եվ դանդաղ, բարակ շիթով մեջը լցնել նախապես եփած սուրճը: Մատուցել անմիջապես՝ բաժակները զարդարելով դարչինով եվ նարնջի կեղեվով:

    Սուրճ-կարամել
    - 1/4 բաժակ շաքարավազ
    - 3/4 բաժակ տաք ջուր
    - 1,5 բաժակ տաք շոկոլադ
    - 2 բաժակ եփած սուրճ

    Թավան տաքացնել, մեջը լցնել շաքարավազը եվ անընդհատ խառնել, մինչեվ լրիվ հալվի եվ դառնա բաց շագանակագույն: Կրակից վերցնել եվ զգուշորեն ավելացնել ջուրը: Խառնել այնքան, մինչեվ շաքարավազը լրիվ հալվի, ապա ավելացնել տաք շոկոլադը, սուրճը եվ եռացնել: Մատուցել սուրճի բաժակներով:

    Կեսգիշերային արեվ
    - 2 բաժակ սուրճ
    - 1 թեյի գդալ կակաո
    - 1 թեյի գդալ վանիլ
    - 4 թեյի գդալ շաքարավազ
    - 1 բաժակ վանիլային պաղպաղակ

    Եփած եվ հովացրած սուրճի վրա ավելացնել բոլոր մյուս բաղադրիչները եվ հարիչով հարել: Մատուցել սառեցված բաժակներով, զարդարել ելակով:

    Աղբյուրը` http://www.hayuhi.am/archives/archive_09.06.htm
    И скучно и грустно, и некому руку подать...

  4. #4
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սուրճի պատրաստման ի՞նչ եղանակներ գիտեք:

    ՍՈՒՐՃ ԻՏԱԼԱԿԱՆ ՁևՈՎ

    Սուրճը եփում ենք սովորական ձևով, միայն ոչ թե ջրով, այլ կաթով: Լցնում ենք բաժակի մեջ, իսկ շաքարը մատուցում ենք առանձին:


    ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ՁևՈՎ

    Մեծ գավաթի մեջ լցրեք 2-3 թեյի գդալ պեսոկ և նույնքան օղի կամ վիսկի: Ավելացրեք թունդ և տաք սև սուրճ:


    ԹՈՒՐՔԱԿԱՆ ՁևՈՎ

    Եռացող ջրի մեջ լցրեք հավասար քանակությամբ խառնած պեսոկ և սուրճ: Մի քանի վայրկյանից վերցրեք կրակից և սառեցրեք: Յուրաքանչյուր գավաթի մեջ դրեք սառցի կտորներ և լցրեք 1 թեյի գդալ լավ կոնյակ, իսկ հետո ավելացրեք սառը սուրճը:


    ԿԱԹՈՎ ՊԵԼԵ

    1 բաժակի համար լցնել 1 թեյի գդալ ՊԵԼԵ, 2 թեյի գդալ պեսոկ, 1 թեյի գդալ ջուր: Հարիչով փրփրացնել, ավելացնել տաք կաթ:
    Ես ոչինչ չեմ ուզում...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տարվա եղանակներ
    Հեղինակ՝ John, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 69
    Վերջինը: 21.11.2013, 03:08
  2. Երթուղայինը կանգնեցնելու եղանակներ
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Երևան
    Գրառումներ: 88
    Վերջինը: 26.05.2013, 21:14
  3. Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ի՞նչ կազմակերպություններ գիտեք:
    Հեղինակ՝ DRop.of.the.Rain, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.10.2010, 20:41
  4. Սուրճի օգտակար ու վնասակար հատկությունները
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 55
    Վերջինը: 07.06.2009, 13:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •