Մեջբերում H21-ի խոսքերից Նայել գրառումը
Լրիվ համաձայն եմ բոլոր տնտեսական սուբյեկտները պետք է լավ իմանան իրենց գործունեության միջավայրը կամ խաղի կանոնները: Բայց բանն նրանում է, որ այդ խաղի կանոնները ոչ բոլորի վրա են ազդում: Անհավասար պայքարում կհաղթի նա, ով լավ թիկունք ունի առնվազն իշխանական կոռումպացված համակարգի շրջանակներում:
Ասածս էն ա, որ մենք չենք պայքարում մեր իրավունքների համար: Մենք ենք պետական մարմիններին կաշառակերություն սովորեցրել ու հիմա էլ «վայելում» ենք արդյունքները:
Իրավունքների գիտակցում ու դրանց համար պայքարումը առաջին քայլն է այս վիճակից դուրս գալու համար: Ես վառ օրինակ բերեցի վերեւում: Ինչու՞ մեզ չեն անհանգստացնում, կարո՞ղ ես ասել: