՚ԲՋՆԻՙ-ՈՎ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՌԴ-ՈՒՄ

[18:31] 10 Նոյեմբերի, 2008

Ռուսաստանյան ՚Պիվգորոդ-Cՙ ընկերության գլխավոր տնօրեն Ե.Ալեքսանդրովան խիստ մտահոգված է ՚Բջնիՙ-ի նկատմամբ ՀՀ իշխանությունների գործողություններով:

Տիկին Ալեքսանդրովան իր պարտքն է համարել բաց նամակով դիմել ՀՀ նախագահին, վարչապետին եւ դատական մարմիններին:

2007թ. հունիսի 1-ից ՚Պիվգորոդ-Cՙ ընկերությունը Ռուսաստանում Չարենցավանի հանքային ջրերի ՚Բջնիՙ գործարանի էքսկլյուզիվ ներկայացուցիչն է:

՚ ՚Բջնիՙ եւ ՚Նոյՙ ապրանքանիշերը կարճ ժամանակում մեծ տարածում են գտել Ռուսաստանում եւ մատակարարումն իրականացվում է Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի տարբեր շրջանների տասնյակ խոշոր քաղաքներում` Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Չելյաբինսկում, Մագնիտոգորսկում, Սոչիում, Կրասնոդարում, Կազանում, Վոլգոգրադում, Բառնաուլում, Տոմսկում, Նովոռոսիյսկում եւ այլն: Մեր անցկացրած մի շարք մարկետինգային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՚Բջնիՙ ապրանքանիշը սպառողի գիտակցության մեջ նույնացվում է Հայաստան հիասքանչ երկրի հետ եւ դրական է անդրադառնում նրա վարկանիշին` որպես բարձրորակ ջրերի եւ մթերքների արտադրողիՙ-իր բաց նամակում ՀՀ իշխանություններին սթափեցնելու համար նշում է տիկին Ալեքսանդրովան:

Ի դեպ, Չարենցավանի ՚Բջնիՙ գործարանի պարապուրդի արդյունքում աշխատանքից զրկվել են նաեւ ռուսաստանյան ՚Պիվգորոդ-Cՙ ընկերության 52 աշխատակից:

Տիկին Ալեքսանդրովան ընդգծում է, որ ՚Պիվգորոդ-Cՙ-ի հաջողությունն առաջին հերթին պայմանավորված է արտահանվող հանքային ջրերի որակով եւ ՚Բջնիիՙ ամբողջ կոլեկտիվի աշխատանքով:

՚Խնդրում ենք անել ամեն ինչ Չարենցավանի ՚Բջնիՙ գործարանի աշխատանքը շուտափույթ վերականգնելու համար: Քանի որ գործարանի կողմից Ռուսաստանի շուկայի ժամանակին ապահովումը, ժամանակակից իրողություններում, մեր կարծիքով, անկախ Հայաստանի համար համազգային մակարդակի խնդիրներից մեկն էՙ,- ՀՀ նախագահին, վարչապետին եւ դատական մարմիններին ուղղված բաց նամակում ասում է տիկին Ալեքսանդրովան:
Աղբյուր՝ Ա1+