User Tag List

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 97 հատից

Թեմա: Հայաստանում օրինական բիզնես անհնա՞ր է

  1. #16
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում օրինական բիզնես անհնա՞ր է

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    1. պղնձամոլիբդենայինը աշխատողներին կրճատել ա, որովհետև միջազգային շուկայում մետաղների գները ընկել են: Իսկ դու տեղյակ ե՞ս քանի միլիոն աշխատատեղեր են կրճատվել ամբողջ աշխարհում: Էդ լոկալ խնդիր չի: Ոնց չեմ սիրում, երբ սենց արտահայտություն են անում «Սերժը դոլարի գինը քցեց, որ...»: Ժողեվուրդ դոլլարը ընկել ա սաղ աշխարհով, Սերժը ո՞վ ա դառել, որ դոլլարի գին իջացնի:
    2. Հետո Լևոնի մեղավոր չմեղավոր լինելը արտագախթի հարցում: Ապեր հայերին վառել են իրենց տներում, բայց չեն կարացել դուրս հանեն: Եթե հիմա ինչ որ ճգնաժամ են ասում ինչ են ասում, դրա պատճառով գնում են, ուրեմն էդ իրանցից ա: Ոչ Լևոնից ա, ոչ էլ Սերժից: Ծախելու համար էլ: Ապեր որ հայերն են ծախում, դու ու՞մ ես բողոքում:
    1. Հայաստանի շուկան, եթե ուզում ես իմանաս, միջազգայինի հետ քիչ կապ ունի, քանի որ Հայաստանում, ըստ էության շուկա չկա։ «Սերժը դոլլարի գինը գցել ա» արտահայտությունը ճիշտ ա, ուղղակի կարելի ա մի հատ ուղղում մտցնել։ Սերժը ոչ թե միայն դոլարի գինն ա գցել, այլ դրամի գինն ա արհեստականորեն բարձրացրել, որի հետեւանքով թե՛ դոլլարը, թե՛ եւրոն, թե՛ ռուբլին, թե մնացած արժույթները Հայաստանում ընկել են։ Եթե համեմատենք, թե ինչ կարելի ա գնել ասենք 10 դոլլարով Հայատանում, ու ուրիշ տեղ կտեսնենք, որ Հայաստանում 10 դոլլարը փող չի, իսկ ԱՄՆ-ում 1$-ն էլ ա փող։ Ես վստահ եմ, որ եթե հիմիկվա դրությամբ ոչ ոք արտարժույթի վրա «բիզնես» չաներ, ապա դոլլարը կլիներ առնվազն 600 դրամ, եւրոն համապատասխանաբար մոտ 850, եւ այլն։ Ես չեմ ասում, թե էդ «բիզնեսը» անձամբ ՍՍ-ն ա անում, բայց եթե ինքը թույլ ա տալիս, որ անեն, ուրեմն ինքն էլ մասնակից։
    2. Քեզ հետ համաձայն եմ այնքանով, որ ի վերջո մենք միայն մեզ կարող ենք մեղադրել նրանում, որ ունենք այսպիսի իշխանություն, քանի որ մեր ժողովուրդն է, որ ամեն ընտրության ժամանակ ձայնը ծախում, կամ վազում է պաշտոնի հետեւից։ Չի կարելի ասել «Ես Սերժին չեմ ընտրել, մնացածը իմ գործը չի»։ Չէ՞ որ բոլորս էլ կազմում ենք այս ժողովրդի մի մասը, որի մեծ մասը, ինչպես պարզվեց, շահամոլ է։
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 30.10.2008, 14:53:

  2. #17
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում օրինական բիզնես անհնա՞ր է

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Հայաստանի շուկան, եթե ուզում ես իմանաս, միջազգայինի հետ քիչ կապ ունի, քանի որ Հայաստանում, ըստ էության շուկա չկա։
    Հա չունի, բայց կոնկրետ մետաղների համար դա չի կարելի ասել: Հայաստանը մետաղը արտահանում ա , ու տեղ արդեն շուկա ունենալ չունենալը էական չի: Մետաղի գինը ընկել ա:
    Իսկ քաղաքական ներկա և առավել ևս նախկին վերնախավի հարցերում ես փասս: Իմ դիրքորոշումը էդ մարդկանց վերաբերյալ շատ պարզ ա: Սաղին էլ աթոռ ա պետք տալ ու վերջ: Էլեկտրական:
    էսպես չի մնա

  3. #18
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայաստանում օրինական բիզնես անհնա՞ր է

    Երեկ Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ ոտնձգությունների մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ առաջին նախագահը.

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    Վերջերս շինծու եւ անհիմն մեղադրանքով դադարեցվեց Սուքիասյան ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանի արտադրությունը։ Համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամը դիմագրավելու եւ նրա կործանարար հետեւանքներից հնարավորինս խուսափելու փոխարեն, վարչախումբը կատարում է ճիշտ հակառակ գործողություններ, որոնք Հայաստանում ավելի կխորացնեն այդ ճգնաժամի ծանր հետեւանքները։ Վարչախումբն, իր այս ապօրինի եւ անհեռատես քայլով շուրջ 500 մարդու դարձրեց գործազուրկ, պետական բյուջեն կորցրեց մի խոշոր հարակատուի, երկրի արտահանումը զրկվեց միջազգային շուկայում մրցունակ սակավաթիվ ապրանքատեսակներից մեկից։

    Եթե նկատի ունենանք նաեւ նույն ընտանիքին պատկանող մյուս ձեռնարկությունների՝ «Պիցա դի Ռոմայի» եւ «Ֆիլիպ-Մորիսի հայաստանյան մասնաճյուղի» նկատմամբ իրականացված նմանատիպ ապօրինությունները, ապա ակնհայտ կդառնա, որ մենք գործ ունենք ոչ թե սոսկ ֆինանսական կարգապահության հաստատման, այլ Սուքիասյանների դեմ սանձազերծված հետեւողական քաղաքական հալածանքի հետ։ Վարչախումբը չի կարող ներել Խաչատուր Սուքիասյանին, որ նա անցած նախագահական ընտրություններում միացավ Համաժողովրդական շարժմանը։ Վարչախումբը չի կարող հասկանալ, որ Սուքիասյանն այդ քայլին դիմելիս առաջնորդվել է ոչ թե անձնական համակրանքի կամ հակակրանքի նկատառումներով, այլ երկրի զարգացման վերաբերյալ ունեցած իր քաղաքացիական եւ պրոֆեսիոնալ պատկերացումներով ու համոզմունքներով։ Սուքիասյանը Հայաստանի այն բացառիկ գործարարներից մեկն է, որ լիովին յուրացրել է ազատ շուկայական տնտեսության արդիական մեխանիզմները եւ գործել բացառապես օրինականության եւ թափանցիկության դաշտում։ Նա վայելել եւ այսօր էլ շարունակում է վայելել հայաստանյան եւ արտասահմանյան իր գործընկերների վստահությունն ու հարգանքը, բարեխղճորեն կատարել եւ այսօր էլ շարունակում է կատարել իր հարկային պարտավորությունները, դրանով իսկ չդառնալով ավազակապետական համակարգի բաղադրամասը, եւ դրանով իսկ հարուցելով այդ համակարգի զայրույթը։ Կարելի է պատկերացնել, որ եթե նման կամայականություններ են կատարվում միջազգային համբավ ունեցող այսպիսի գործարարի հանդեպ, ապա ինչ անօրինականություններ են գործվում քիչ թե շատ անկախության ձգտող մանր եւ միջին ձեռնարկատերերի նկատմամբ։

    Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ սանձազերծված տնտեսական եւ քաղաքական հալածանքը մասնակի իրողություն չէ, այլ Հայաստանի բոլոր ազնիվ գործարարների շահերը վտանգող հանցավոր ձեռնարկ, որի նպատակն է երկրի տնտեսական բնագավառի վերաձեւումն ու վերջնական քրեականացումը։ Ուստի ողջ հասարակությունը պետք է բարձրացնի բողոքի իր ձայնը՝ այդ հալածանքը դադարեցնելու եւ գործարար աշխարհի տագնապը փարատելու համար։ Իրենց վրդովմունքն այդ առթիվ պարտավոր են արտահայտել նաեւ կառավարությունը, Ազգային Ժողովը, Արդյունաբերողների Միությունը, ինչպես նաեւ Սուքիասյանների արտասահմանյան գործընկերներն ու Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակները։

    Լեւոն Տեր Պետրոսյան
    Երեւան, 29 հոկտեմբերի, 2008 թ.

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #19
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում օրինական բիզնես անհնա՞ր է

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ ոտնձգությունների մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ առաջին նախագահը.
    Դեռ ընտրություններից առաջ եմ հիշում, 02-ով սկսեցին Բջնին հակագովազդ անել, թե իբր դա քլորացված ջուր ա։
    Իսկ հետաքրքիր ա, կա՞ Հայաստանում մի պաշտոնյա, ում մեր բյուջեն հետաքրքրում ա։ Կարծում եմ` ոչ... Ամեն մեկին միայն ԻՐ բյուջեն է հետաքրքրում։

  5. #20
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայաստանում օրինական բիզնես անհնա՞ր է

    ԲՋՆԻԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԱՐՏԵՐԿՐԻՑ
    Բջնի ընկերության հետ կապված գործընթացին արձագանքում են ընկերության արտերկրի գործընկերները: Մասնավորապես, նոյեմբերի 1-ին առկա իրավիճակին նամակով արձագանքել է HARWAL Group-ի նախագահ Հարութ Օհանեսյանը, ում նամակը տարածել է Սիլ գրուպի մամուլի ծառայությունը:

    “Հարգելի պարոն Սուքիասյան,

    Ես չեմ կարող հավատալ, թե Հայաստանի իշխանություններն ինչպես կարող են քաղաքական պատճառներով ոչնչացնել այնպիսի մի հաջողված ձեռնարկություն, ինչպիսին Բջնի հանքային ջրերի շշալցման գործարանն է: Ազգային այս բրենդը, որը հպարտություն է բերում երկրին, և միաժամանակ աշխարհին ստիպում ճանաչելու այս նշանավոր ջուրը, ապա դրա ոչնչացումը հսկայական կորուստ կլինի: Սա կորուստ կլինի ոչ միայն Սուքիասյան ընտանիքի համար, այլև հենց իր` Հայաստանի և նրա ժողովրդի համար:

    Պատկերացրեք, եթե Ֆրանսիական կառավարությունը փակի Էվիանը կամ Պերիեն կամ ամերիկյան կառավարությունը փակի Կոկա-Կոլան կամ Պեպսի-Կոլան:

    Ողջախոհ մարդիկ պետք է դատապարտեն Հայաստանի վարչակարգի այս չմտածված և վրեժխնդիր գործողությունը:

    Ներկայիս վարչակարգն ակնհայտորեն նպատակ է հետապնդում քայքայել իրենց քաղաքական հակառակորդների հաջողակ բիզնեսը, որպեսզի նրանց զրկի իրենց սեփականությունից:

    Ցավալի է, բայց սա ազգային խիստ արժեքավոր ռեսուրսի ոչնչացում է քաղաքական նկատառումներով: Դժբախտաբար Հայաստանը հեռու է համընդհանուր ժողովրդավարությունից”, ասված է Հարութ Օհանեսյանի նամակում:
    Աղբյուր՝ lragir.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #21
    Սկսնակ անդամ davzion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Հասցե
    ՀՀ, ք. Չարենցավան
    Տարիք
    41
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Հայաստանում օրինական բիզնես անհնա՞ր է

    Ցավով կարդացի գործընկերներիս հուսահատ նամակը (Ես արդեն երեք ամիս է` Հայաստանում չեմ), քանի որ ակամայից մասակից եմ եղել ԲՋՆԻ գործարանի հետ կապված քաշքշուկներին, եղել եմ ականատեսն ու տուժվողներից մեկը իշխանական բեսպրիդելից:
    Կուզեմ նաև պատմել այդ ամենի մասին, ինչի մասին, հասկանալի պատճառներով, շատ քիչ տեղերում էր խոսվում ու գրվում:
    Ամեն ինչ սկսվեց 2007թ. նոյեմբերի 5-ից, երբ հարկային հատուկ ծառայությունը հարկային ստուգումների անվան տակ 6-րդ վարչության ոստիկանների հետ նալյոտ կատարեցին Բջնի շշալցման գործարան ու գործարանի իրացման բազա: "Նալյոտ" բառը ինքստինքյան չգրեցի, քանի որ վերոհիշյալ ստուգողները "Ստուգումների մասին օրենքի" ամենակոպիտ խախտումով էին իրականացնում ամբողջ ստուգման պրոցեսը (այս փաստը հետագայում կմատնվի անուշադրության): Մի պահ պատկերացրեք. չորս-հինգ հարկայինի տեսուչ ու մոտ երկու տասնյակ ոստիկաններ: Այնքան շատ, որ նույնիսկ պարզվեց, որ շատերը իրար չէին էլ ճանաչում : Բռնագրավեցին գործարանի բոլոր համակարգիչները, իբր էնտեղ անօրինական շրջանառության մասին տեղեկություններ հայթհայթելու նպատակով: Փաստացի հաշվապահությանը դրեցին շատ դժվար կացության մեջ. հարկայինին պիտի տրվեյին ընթացիկ ու տարեկան հաշվետվությունները, պիտի տարվեր գործարանի ողջ հաշվառումը ու դեռ մի բան էլ` ստուգողներին հավաստի տվյալներ տրմադրեինք առանց համակարգիչների:
    Բնականաբար նրանք այդ համակարգիչներից ոչ մի օգտակար ու փաստ հանդիսացող տվյալներ էլ չէին կարող կորզել, քանի որ, հավատացեք, դա նրանց մտավոր ունակությունների համար ահավոր մեծ փորձություն է . արտադրական պրոցեսից բացարցակ գաղափար չունեցող, էլ չեմ ասում ինժեներական կամ տնտեսագիտական տարական գիտելիքներ չունեցող մարդիկ "ստուգում" էին մեզ ...
    Երբ հարկայինների ու մենթերի գործողությունները չբավարարեց "պատվիրատուներին" սկսվեցին բազմակողմանի գրոհներ տարբեր կողմերից, գործի դրվեց իրավապահների ողջ արսենալը
    1. Իրավապահները, չգիտես ոնց, մեկ երկու առաքիչների մոտից հայտնաբերել էին այսպես կոչված "սև" մատյաններ: Հետագայում այդ առաքիչներից ոչ մեկին մեղադրանք չներկայացվեց, իսկ փաստերը, որ ապացուցում էին, որ դրանք ավելի շուտ ոստիկանական "ագենտ"-ներ էին, ավելի հավանական էին դարձնում այդ վարկածը (գործարանը դրա համար մուծեց 50 միլիոն դրամ տուգանք):
    2. Չգիտես ոնց, պարզվեց, որ գործարանի` դեռ չգնած, բայց ճանապարհին գտնվող բեռնատար մեքենան ինտերպոլով գտնվում է հետախուզման մեջ: Շատ ուշ ոստիկանները կխոստովանեին, որ դա թյուրիմացություն է, նման բան չկա:
    3. Գործարանի տնօրի նկատմամբ հայտարարվեց հետախուզություն: Հետո նրան չորս ամսով կկալանավորեն:
    4. Սկսվեց ին մյուս աշխատակիցների հարցաքննությունները ու բնակարանների խուզարկությունները, մեծ մասամբ գիշերային ժամերին, երեկոյան ժամը տասից հետո: Նպատակը վախեցնելով ինչ որ արդյունքի հասնելն էր:
    5. Հզոր վնաս պատճառեց 02-ի թողարկումը: Այստեղ, ընտրություններից առաջ, իշխանությունները ցույց տվեցին մասսայական նեյրոլինգվիստիկ ծրագրավորման իրենց խոշոր հնարավորություններն ու առավելությունները բոլորի նկատմամբ. մինչ այժմ կան մարդիկ, ովքեր այդ թողարկումը դիտելուց հետո կարծում են, որ "Նոյ"-ը քլորացված ջուր է: Բայց 02-ով բառացի նման բան չի ասվել, սակայն ասվել է այնպես, որ շատերը հավատացել են հենց դրան: Խորհուրդ կտամ կարդաք այդ հոդվածը 02-ի կայքից, հաստատ կարող եմ ասել, որ երկար պիտի վերլուծեք:
    6. Այս և շատ այլ փորձերից հետո գործարան ժամանեց Արսեն անունով մի ձյաձյա ու արեց ՀՀ պատմության մեջ ամենաանհավանական բացահայտումը. սխալ մեջբերումներ անելով օրենքից ու մյուս նորմատիվ ակտերից` Արսենը հանգեց այն եզրակացությանը, որ ձեռնարկությունը, փաստացի, որպես բնապահպանական վճար, պիտի մուծի ոչ միայն ցանկացած եղանակով օգտագործված ջրի համար, այլ նաև այն ջրի համար, որը բնականաբար ավելանալով` թափվում է գետը:

    Չնայած այս ամենին, նալյոտների սկսվելու առաջին օրվանից սկսած ՉԵՆՔ ԴԱԴԱՐԵԼ պայքարել մեր աշխատատեղերի համար, փորձել վերականգնել արտահանման ու ներքին իրացման ծավալները, հուսալ, որ մեր ընկերոջը` մեր տնօրենին ազատ կարձակեն, հուսալ, որ հիմար չինովնիկի կարծիքով գրված ակտը հետագայում միայն ծաղրի կարժանանա, այլ ոչ թե նրան կնշանակեն բնապահպանության նախարարությունում ինչ որ բաժնի ղեկավարի պաշտոնին ...

  7. #22
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայաստանում օրինական բիզնես անհնա՞ր է

    davzion, ո՞վ է այս տեքստի հեղինակն ու նշիր աղբյուրը, չնշելու դեպքում թերևս ջնջելու եմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #23
    Սկսնակ անդամ davzion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Հասցե
    ՀՀ, ք. Չարենցավան
    Տարիք
    41
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում օրինական բիզնես անհնա՞ր է

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    davzion, ո՞վ է այս տեքստի հեղինակն ու նշիր աղբյուրը, չնշելու դեպքում թերևս ջնջելու եմ
    Տեքստի հեղինակը ես եմ:
    - Աշխարհը լի է խնդիրներով, որոնք լուծման կարիք ունեն - Պետք չէ, որ նույն խնդիրը մի քանի անգամ լուծվի - Պարապությունը կամ ինքնամոռաց աշխատանքը չարիք են - Գլխավորը ազատությունն է - Հարաբերությունը մրցակցություն չէ -

  9. #24
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայաստանում օրինական բիզնես անհնա՞ր է

    ՚ԲՋՆԻՙ-ՈՎ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՌԴ-ՈՒՄ

    [18:31] 10 Նոյեմբերի, 2008

    Ռուսաստանյան ՚Պիվգորոդ-Cՙ ընկերության գլխավոր տնօրեն Ե.Ալեքսանդրովան խիստ մտահոգված է ՚Բջնիՙ-ի նկատմամբ ՀՀ իշխանությունների գործողություններով:

    Տիկին Ալեքսանդրովան իր պարտքն է համարել բաց նամակով դիմել ՀՀ նախագահին, վարչապետին եւ դատական մարմիններին:

    2007թ. հունիսի 1-ից ՚Պիվգորոդ-Cՙ ընկերությունը Ռուսաստանում Չարենցավանի հանքային ջրերի ՚Բջնիՙ գործարանի էքսկլյուզիվ ներկայացուցիչն է:

    ՚ ՚Բջնիՙ եւ ՚Նոյՙ ապրանքանիշերը կարճ ժամանակում մեծ տարածում են գտել Ռուսաստանում եւ մատակարարումն իրականացվում է Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի տարբեր շրջանների տասնյակ խոշոր քաղաքներում` Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Չելյաբինսկում, Մագնիտոգորսկում, Սոչիում, Կրասնոդարում, Կազանում, Վոլգոգրադում, Բառնաուլում, Տոմսկում, Նովոռոսիյսկում եւ այլն: Մեր անցկացրած մի շարք մարկետինգային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՚Բջնիՙ ապրանքանիշը սպառողի գիտակցության մեջ նույնացվում է Հայաստան հիասքանչ երկրի հետ եւ դրական է անդրադառնում նրա վարկանիշին` որպես բարձրորակ ջրերի եւ մթերքների արտադրողիՙ-իր բաց նամակում ՀՀ իշխանություններին սթափեցնելու համար նշում է տիկին Ալեքսանդրովան:

    Ի դեպ, Չարենցավանի ՚Բջնիՙ գործարանի պարապուրդի արդյունքում աշխատանքից զրկվել են նաեւ ռուսաստանյան ՚Պիվգորոդ-Cՙ ընկերության 52 աշխատակից:

    Տիկին Ալեքսանդրովան ընդգծում է, որ ՚Պիվգորոդ-Cՙ-ի հաջողությունն առաջին հերթին պայմանավորված է արտահանվող հանքային ջրերի որակով եւ ՚Բջնիիՙ ամբողջ կոլեկտիվի աշխատանքով:

    ՚Խնդրում ենք անել ամեն ինչ Չարենցավանի ՚Բջնիՙ գործարանի աշխատանքը շուտափույթ վերականգնելու համար: Քանի որ գործարանի կողմից Ռուսաստանի շուկայի ժամանակին ապահովումը, ժամանակակից իրողություններում, մեր կարծիքով, անկախ Հայաստանի համար համազգային մակարդակի խնդիրներից մեկն էՙ,- ՀՀ նախագահին, վարչապետին եւ դատական մարմիններին ուղղված բաց նամակում ասում է տիկին Ալեքսանդրովան:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #25
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայաստանում օրինական բիզնես անհնա՞ր է

    ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅԴ ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱ

    ՚Ներկա ժամանակներում, երբ միջազգային տնտեսությունը ցնցվում է համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամերից, յուրաքանչյուր պետություն պետք է մտածի իր ներսում հնարավոր ամեն ինչ անելու նորմալ աշխատող տեղական ձեռնարկությունների ներքին եւ միջազգային տնտեսական ու առեւտրական հարաբերություններին աջակցելու եւ օժանդակելու համար: Պետք է այդպես մտածել, բայց միշտ չէ, որ դա այդպես է, դրա ապացույցն է մի օրինակՙ,- հայտարարել է գերմանանական MediaConsult ՍՊԸ տնօրեն Էրիխ Քելմը:

    Նրա ղեկավարած MediaConsult ՍՊ ընկերությունը ՚Բջնիՙ ֆիրմայի հետ (ՍԻԼ-Գրուփ) ունի առեւտրական հարաբերություններ: ՚Մինչեւ օրս Հայաստանում իշխող կարճատես իշխանավորները, անհասկանալի որոշում են կայացրել, փակելու ՚Բջնիՙ ընկերությունը ներկայացնելով վերջինիս խտրական պահանջներ, որոնք ընկերության կողմից անիրագործելի են: Իմ կարծիքով փակելու պատճառը քաղաքական հաշվերհարդարն է,-նշել է Էրիխ Քելմը:-

    Իրավական տեսակետից ձեռնարկությունը պարտքեր չի գոյացրել եւ աշխատել է խստորեն պահպանելով ISO 9001-ի հրահանգները եւ նորմերը, որոնք շատ արեւելա-եվրոպական երկրներում դեռեւս կիրառելի չեն: Գործազրկության բարձր ցուցանիշների պայմաններում ձեռնարկությունը աշխատանքով ապահովել է, իմ իմանալով մոտ 500 մարդուՙ:

    Նման գործելակերպը, ըստ նրա, ժողովրդավարությամբ կառավարվող որեւէ եվրոպական երկրում անհասկանալի կլիներ: Դա առաջ կբերեր հասարակության եւ արհմիությունների բողոքի ալիքը:

    ՚Այսպիսի կամայականություն եւ ինքնակալությունը, որպես ժողովուրդ չպետք է թույլ տալ: Անհասկանալի է, թե ինչպես 21-րդ դարում Եվրոպայի կենտրոնում երկրներ կան, որտեղ ժողովրդավարությունը եւ ազատությունը ոտնահարվում են: Գործարարները, որոնք բարձր անձնական եւ ֆինանսական ներդրումներով երկրի տնտեսության աճը առաջ են մղել եւ դրա շնորհիվ նոր աշխատատեղեր ստեղծել, որոնք հուսալի տնտեսական կապերով բարձրացրել են երկրի պատիվը միջազգային տնտեսական շուկաներում, անբացատրելի կամայականության են ենթարկվում` առանց հաշվի առնելու կորուստները,-հայտարարաում է գերմանացի գործարարը:

    Մի կառավարություն, որ այսպես է գործում, չպետք է զարմանա, որ արեւմտաեվրոպական ձեռնարկությունները թերահավատությամբ պետք է նայեն իր երկրի զարգացմանը, եւ քիչ ձեռնարկություններ կլինեն, որ բարձր ռիսկի ենթարկվելով, Հայաստանում հիմնադրված ընկերությունների հետ տնտեսական կապեր կհաստատեն: Ես եւ իմ գործընկերները նույնպես պատրաստ չենք նման բարձր ռիսկի դիմել: Վաղը կարող է ամեն ինչ նորից կրկնվել առանց պատճառի եւ առանց օրենքիՙ:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #26
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայաստանում օրինական բիզնես անհնա՞ր է

    Ո՞Վ Է ԱՉՔ ԴՐԵԼ ՚ԲՋՆԻԻՙ ՎՐԱ

    [17:55] 26 Նոյեմբերի, 2008

    Աժ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայրը` 71-ամյա Ալբերտ Սուքիասյանը, այսօր նախազգուշացրել է, իր բառերով, ՚անօրեններինՙ:

    ՚Արդեն լուրեր են պտտվում, թե ով է աչք դրել ՚Բջնիՙ գործարանի վրա: Նախազգուշացնում եմ բոլոր անօրինականություն գործողներին, կպատժվեք օրենքի ամբողջ խստությամբ:

    Թող չթվա ձեզ, թե հետո արդարանալու եք, որ հրաման եք կատարել կամ չեք իմացել, թե ինչ անօրենություն եք անում կամ ուրիշ ճար չեք ունեցել: Ձեր անձնական գույքով օրենքի առջեւ պատասխան եք տալու մեր կրած վնասների համար:

    Իսկ այն անձին, ով ՚աչքՙ է դրել մեր գույքի վրա եւ ուզում է այն խլել, ապա թող իմանա, որ այդ ՚աչքըՙ կհանեմ` անկախ նրանից անձամբ հանդես կգա, թե միջնորդավորված խամաճիկների միջոցով:

    Այս պահից բոլոր անօրեններդ համարվում եք նախազգուշացվածՙ,-ասված է Ալբերտ Սուքիասյանի նամակում:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #27
    Սկսնակ անդամ Sunlight-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    49
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում օրինական բիզնես անհնա՞ր է

    Ինձ համար ուղղակի աբսուրդ է այն, որ Բջնիին տուգանում են գործարան չմտնող հանքային ջրի դիմաց տուրք չվճարելու համար: Այստեղից պարզ է դառնում, որ այլ պատճառ մեր իրավապահները պարզապես չեն կարողացել գտնել, այլապես կարծում եմ առիթը բաց չէին թողնի այլ մեղադրանքներ ներկայացնելու համար:

    Իսկ թե որքանով է օրինական կամ հիմնավորված չօգտագործված բնական ռեսուրսի համար տուրք վճարելու պահանջը, կարող եք դատել ինքներդ

  13. #28
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում օրինական բիզնես անհնա՞ր է

    Գործարանը դեռևս չի աշխատու՞մ:
    էսպես չի մնա

  14. #29
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում օրինական բիզնես անհնա՞ր է

    Ոնց որ թե աշխատում ա: Էսօր գնել եմ, բայց շշի վրա ոչ թե Բջնի ա գրված այլ ՍԻԼ:

  15. #30
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայաստանում օրինական բիզնես անհնա՞ր է

    «Բջնիի» գլխավոր տնօրենը հայտարարությամբ դիմել է ԴԱՀԿ–ին

    16:47 • 15.12.08


    Արդարդատության նախարարության ԴԱՀԿ ծառաության ապօրինությունների վերաբերյալ այսօր հայտարարությամբ է հանդես եկել «Բջնիի» գլխավոր տնօրենը։

    «ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը բացահայտ անօրինական գործողություններ իրականացնելով փորձում է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի գույքը էլեկտրոնային աճուրդի միջոցով վաճառել։ Ընդ որում, գաղտնի պահելով Ընկերությունից, թե իր որ գույքն է օտարվելու և Ընկերության կոնկրետ որ գույքն է գնահատվել և որքան։ Կարծում եմ, որ բացառիկ անօրինական գործողություններ են արձանագրված հենց միայն նրանով, որ Ընկերությունը հնարավորություն չի ունեցել ծանոթանալու իր գույքի գնահատման վերավերյալ եզրակացությանը (հաշվետվությանը)։ Միգուցե գնահատման եզրակացությունը թերի է, իսկ միգուցե` կեղծ։ Այս պայմաններում, ինչպես կարող է Ընկերությունը պաշտպանվել։

    Հարց է ծագում, հարգելի հարկադիր կատարողներ, ինչպես պետք է կարգավորվի Ընկերության պարտքերի հարցերը, այն դեպքում, երբ Ընկերությունը միայն Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ ունի մոտ 1,5 միլիարդ ՀՀ դրամի փոխատվական պարտավորություն, բանկի նկատմամբ մոտ 200 միլիոն ՀՀ դրամի պարտավորություն և 500 միլիոն ՀՀ դրամի այլ պարտավորություններ (աշխատավարձ, մատակարարներ և այլն)։

    Սույնով կոչ եմ անում ԴԱՀԿ ծառայությանը, Ձեր գործողություններն իրականացնելիս ղեկավարվել միայն օրենքներով, հակառակ դեպքում Դուք վնաս կպատճառեք Ընկերությանը, Ընկերության բաժնետերերին, Ընկերության պարտատերերին և աճուրդի հնարավոր գնորդներին։ Միաժամանակ հրապարակավ խնդրում եմ տրամադրել գնահատման եզրակացության օրինակը»,– ասված է «Բջնի» հանքային ջրերի գործարանի գլխավոր տնօրեն Լ. Հարությունյանի տարածած հայտարարության մեջ։
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սկսել բիզնես ԱՄՆ-ում
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Վեբ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.08.2016, 11:30
  2. Բիզնես Հայաստանում
    Հեղինակ՝ Anichok, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 29.07.2014, 11:38
  3. Սեփական բիզնես
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 20.01.2012, 15:38
  4. Բիզնես-պլան
    Հեղինակ՝ Հիդրոգեն, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 27.09.2009, 03:10
  5. Հարց. Ո՞վ է «ԴԱՐ» Ակումբի օրինական տերը
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 28.08.2008, 02:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •