Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Էն օրն էլ լսեցի, որ պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողների զգալի մասին կրճատել են աշխատանքից։ Հետո էլ Լեւոնին են մեղադրում, որ մարդկանց «ստիպել» ա արտագաղթել։ Բա հիմա՞ ինչ են անում։ Սաղ ծախեցին` նույն վերը նշածս կոմբինատը, երկաթուղին ծախեցին ռուսներին, ՎիվաՍելը ծախեցին ռուսներին, էլ չասեմ վաղուցվա ծախածները։ Հեսա Ղարաբաղն էլ ապառիկով կծախեն։ Վերջում ժողովրդին էլ էժանով կտան, ու ֆսյո։
Էդ գործազուրկ մնացածները ասում էին, որ եթե չվերականգնվեն, ապա ստիպված պիտի լքեն հայաստանը։
Կրճատումները սպասելի էին ,իսկ ֆինանասկան կրիզիսը ուղղակի պատճառ է:
Թեև հասկանալի է, որ կոմբինատը մեծ դեր ունի ու հատկապես տվյալ ռեգիոնի մարդկանց համար, բայց դե չի նշանակում, որ ինչքան մարդ ուզենա էնտեղ պիտի աշխատի, հատկապես որ հիմա տեխնիկան էնքան է զարգացած որ... Էնտեղ չափից ավելի մարդ էր աշխատում(2007`2800 մարդ), մարդ կար նույնիսկ չէր աշխատում, բայց գրանցված էր, դե հա լավ է օգնում էին, բայց դե դա ինչպես ասում են "դա պօռ'դօ վռեմենի", իսկ ֆինանասական կրիզիսը միայն պատճառ հանդիսացավ կադրային փոփոխությունների համար...

Իսկ օրինական բիզնեսն Հայաստանում անհնար է, կամ դեռ անհնար է, ամեն դեպքում մինչև խոսելը կամ հակառակվելը պետք է "մտածես"