User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Impression-ի, Dayana-ի և Երկնային-ի համատեղ պատմվածքը

  1. #1
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Impression-ի, Dayana-ի և Երկնային-ի համատեղ պատմվածքը

    Impression-ը սկսում է, Dayana-ն` շարունակում, իսկ Երկնային-ը` ավարտում:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  2. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Impression-ի, Dayana-ի և Երկնային-ի համատեղ պատմվածքը

    Կար-չկար մի սև Կեռնեխ կար: Եղունգներից մինչև կտուցի ծայրը սև էր, բայց երազում էր շիկահեր դառնալ: Առավոտից իրիկուն քրքրվում էր էդ դարդից, ողջ աշխատավարձը ծախսում տարբեր մոդայիկ ամսագրերի վրա, բաց չէր թողնում ոչ մի հաղորդում, որը վարում էր շիկահեր հաղորդավարուհի, ու հոգոց հանելով ոլորում էր ձյութի պես սև վարսերը: Անտառում ում ասես չէր դիմել, անգամ էն ինքնագոհ Բվեճին, ով իրեն ինչ-որ հեռու ազգական էր գալիս, ու ողջ Կաղնուտում հայտնի էր որպես լավագույն վարսահարդար, բայց անգամ Բվեճն էր հրաժարվել Կեռնեխին շիկահեր դարձնել:
    -Քեզ չի սազի,- չոր-չոր ասել էր Բվեճն ու շարունակել անտարբեր խուզել Սկյուռիկի պոչը:
    Կեռնեխի մոտ արդեն խորունկ ընկճախտ էր սկսվել: Դա նկատել էր իր հարևանուհի Կաչաղակը, ով մի օր առավոտյան իր պատշգամբից սկսել էր զրուցել Կեռնեխի հետ:
    - Հարևան ջան, ի՞նչ բանի ես,- հարցրել էր Կաչաղակը:
    - Մանրում եմ սազերս,- մտացրիվ պատասխան էր տվել Կեռնեխը:
    Կաչաղակը բան չէր հասկացել Կեռնեխի ասածից, բայց առանց ժամանակ կորցնելու` լուրը հասցրել էր բոլորին` Կեռնեխի մոտ դեպրեսիա է:
    Իսկ Կեռնեխի դեպրեսիայի պատճառը Բադիկ Մանդարինիկն էր, որն ամեն օր լողում էր անտառի ճիշտ մեջտեղում գտնվող լճակում` արևի տակ փայլեցնելով իր գույնզգույն սիրուն փետուրները:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  3. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (31.03.2010), CactuSoul (31.03.2010), E-la Via (31.03.2010), Farfalla (31.03.2010), Արևհատիկ (31.03.2010), Ինչուիկ (31.03.2010), Կաթիլ (31.03.2010), Ռուֆուս (31.03.2010)

  4. #3
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Impression-ի, Dayana-ի և Երկնային-ի համատեղ պատմվածքը

    Էդ գզգզած մազերով Բադիկը, իր Մանդարինիկ ազգանունը ձեռք էր բերել պապից, ու նրա պաու պապից, իրենց դեղնա-մանդարինագույն փետուրների համար: Իրենց մանդարինագույն ցեղն ուներ մի ավանդույթ, ոչ ոք իրավունք չուներ ամուսնանալ չմանդարինագույնի հետ:
    Մինչ բոլորը բամբասում էին, իրար փոխանցում ` Բա իմացար, Կեռնեխիկը ընկճախտով հիվանդացել ... Ասում են դա շատ բարդ հիվանդություն է... Ասում են դրա տատն էլ է էդ անտեր հիվանդությամբ էն աշխարհ գնացել... Կեռնեխիկը գտել էր մանդարինագույն դառնալու գախտնիքը: Փորփրել էր տատից մնացած դեղաբուժության տետրը ու գտել մի զարհուրելի շիկանալու ռեցեպտ...
    Վերջին խմբագրող՝ Dayana: 26.10.2008, 15:56:

  5. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (31.03.2010), Chilly (31.03.2010), E-la Via (31.03.2010), Farfalla (31.03.2010), Արևհատիկ (31.03.2010), Ինչուիկ (31.03.2010), Կաթիլ (31.03.2010), Ռուֆուս (31.03.2010)

  6. #4
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Impression-ի, Dayana-ի և Երկնային-ի համատեղ պատմվածքը

    Ու Կեռնեխը սկսեց կարդալ.
    «Շիկանալու բաղադրատոմս.
    Այս բաղադրատոմսը գործում է միայն շիկանալ ցանկացողի ծննդյան տարեդարձի օրը: Մինչ այդ պետք է Բուսկինյան անտառից հավաքել 1կգ. մանդարին և պատրաստել տորթ…»

    Երկու օրից իր ծննդյան տարեդարձն էր, ուրեմն քիչ ժամանակ ուներ, որ Բուսկինյան անտառից մանդարիններ հավաքեր. բարեբախտաբար անտառը շատ հեռու չէր… բայց այ բաղադրատոմսի շարունակությունը Կեռնեխին խորը մտածմունքների մեջ գցեց.
    «… Մանդարինի կլեպներով թեյ պատրաստել և հյուրասիրել շիկահեր մեկին, իսկ հետո նույն բաժակից թեյ համտեսել…»

    Ու՞մ պետք է թեյ հյուրասիրեր. միակ խելքին մոտ տարբերակը Բադիկ Մանդարինիկն էր, այն էլ նրանք այնքան լավ հարաբերությունների մեջ չէին, որ իրար հետ թեյեին…
    Անցավ մեկ օր: Կեռնեխն արդեն հասցրել էր մանդարինները հավաքել ու տորթ պատրաստել: Եվ ահա երեկոյան նստել էր լճակի մոտ և մտածում, թե ինչպես խոսակցություն սկսի Մանդարինիկի հետ, երբ Բադիկն ինքը մոտեցավ: Կեռնեխը երբեք ուշադրություն չէր դարձրել, թե ինչ հոգատար հայացք ունի Մանդարինիկը.
    - Ինչու՞ ես տխուր, Կեռնեխ,- Բադիկի աչքերում ժպիտ կար…
    - Վաղը ծննդյանս տարեդարձն է, մանդարիններով տորթ եմ պատրաստել, բայց ոչ ոք չի ուզում հետս նշել… ես ընկերներ չունեմ,- դարդոտած պատասխանեց Կեռնեխը…

    Բադիկը մտահոգվեց. նա շատ կցանկանար Կեռնեխի պատրաստատ տորթը համտեսել, բայց ինքը չէր կարող լճակից շատ հեռու գնալ, համ էլ մի քիչ ամաչում էր…
    - Կցանկանա՞ս հետս թեյել, իրար հետ կնշենք… լճակի մոտ…
    Այդպես էլ արեցին, լճակի ափին փիքնիքի սեղան գցեցին`մանդարիններով տորթով, ու թեյեցին, Կեռնեխն էլ հաջողացրեց Բադիկի բաժակից թեյ համտեսել.

    Առավոտյան սկսեցին լուրեր տարածվել, որ Կեռնեխն անհետացել է… Ոչ ոք չգիտեր, թե ինչ է եղել, բայց դա այդքան էլ չէր մտահոգում Կեռնեխի համաանտառեցիներին. նրա մասին շատ շուտ մոռացան…
    Անտառային կենդանիների զարմանքին սահման չկար. քանի օր է երկնքից տաք մանդարինագույն անձրև էր գալիս… այդպիսի բան նրանք երբեք չէին տեսել…

    Եվս մի բան կար, որ մտահոգեց բոլորին. ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ինչպես պատահեց, որ լճակում ևս մեկ բադիկ հայտնվեց` մանդարինագույն փետուրներով ու երկար թարթիչներով եզրագծված կանաչամոխրագույն աչուկներով… Ու միայն Բադիկ Մանդարինիկը գիտեր, որ մանդարինագույն անձրևից Կեռնեխն իր պես բադիկ է դարձել: Այդ օրվանից նրանք անբաժան ընկերներ դարձան` կապված մանդարինագույն գաղտնիքով:

    Շուտով անտառում սկսեցին լուրեր պտտվել, որ Մանդարինիկը պատրաստվում է ամուսնանալ… Բայց դա արդեն ուրիշ հեքիաթի սկիզբն է…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (31.03.2010), CactuSoul (31.03.2010), Chilly (31.03.2010), Farfalla (31.03.2010), Արևհատիկ (31.03.2010), Ինչուիկ (31.03.2010), Կաթիլ (31.03.2010), Ռուֆուս (31.03.2010)

  8. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Impression-ի, Dayana-ի և Երկնային-ի համատեղ պատմվածքը

    Ոնց եմ սիրում սենց պատմվածքներ, բարի, սիրուն, հեփի էնդով

    Ինչ ուզում եք ասեք, մեկ ա վերջում միշտ սերը հաղթում ա
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.03.2010), Chilly (31.03.2010), matlev (31.03.2010), Արևհատիկ (31.03.2010), Կաթիլ (31.03.2010)

  10. #6
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Impression-ի, Dayana-ի և Երկնային-ի համատեղ պատմվածքը

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց եմ սիրում սենց պատմվածքներ, բարի, սիրուն, հեփի էնդով

    Ինչ ուզում եք ասեք, մեկ ա վերջում միշտ սերը հաղթում ա
    Ապրես, Հայկ ջան, թեման ակտիվացրեցիր, ես էլ հաճույքով կարդացի
    When life gives you lemons, make lemonade

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կաթիլ (31.03.2010)

  12. #7
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Impression-ի, Dayana-ի և Երկնային-ի համատեղ պատմվածքը

    Էն պատմվածքներից ա, որ կարդալուց հետո ուզում եմ ասել «Մամ, մի հատ էլ ջուրիկ տուր, որ քնեմ...»

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (31.03.2010), Արևհատիկ (31.03.2010), Ինչուիկ (31.03.2010), Ռուֆուս (31.03.2010)

  14. #8
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Impression-ի, Dayana-ի և Երկնային-ի համատեղ պատմվածքը

    Շատ լավն էր, մի շնչով կարդացի: Ոնց որ փոքր ժամանակվա պուպուշ հեքիաթներից լինի
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևհատիկ (31.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Smokie-ի, impression-ի և ivy-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 10.09.2013, 19:50
  2. Արձակ. Գալաթեայի, impression-ի և SSS-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 08.02.2013, 16:17
  3. ivy-ի, impression-ի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 06.03.2012, 11:56
  4. Արձակ. Impression-ի, Dayana-ի և Chilly-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 65
    Վերջինը: 21.07.2010, 09:29
  5. Արձակ. Գալաթեայի, impression-ի և SSS-ի 2-րդ համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.04.2010, 01:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •