User Tag List

Նայել հարցման արդյունքները: Օգտվո՞ւմ եք «Պրեմիում SMS» ծառայություններից

Քվեարկողներ
19. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, հաճախակի

    3 15.79%
  • Հազարից մեկ

    2 10.53%
  • Ոչ, հո չե՞մ գժվել

    14 73.68%
Ցույց են տրվում 16 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Պրեմիում SMS

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի Պրեմիում SMS





    Նախ ուզում եմ հարցնել բոլորին` օգտվո՞ւմ եք այս ծառայություններից։

    Էսօր մի հատ ծրագիր էի գցել հեռախոսիս մեջ, ինչ-որ SMS-ներ ուղարկող։ Մի հատ փորձեցի ուղարկեմ, ուղարկեց, մի քիչ հետո +1161 համարից SMS ա գալիս «Izvinite, servisa ne sushestvuet. Vozmozhno Vy sdelali oshibku v zaprose.»։ Նայում եմ հաշիվս....... 1000 դրամ պակասել ա

    Գիտեմ, որ օպերատորը կապ չունի այս խաբեությունների հետ, ուղղակի ծառայություն է տրամադրում այլ ընկերությունների, որոնք ինչ գին կուզեն կդնեն մեկ SMS-ի համար։ Զանգեցի Բիլայն, ու հարցրի` հնարավոր չի՞ արգելափակել «Պրեմիում SMS» ծառայությունը, ասացին, որ ոչ։ Այստեղ ես մեղադրում եմ Բիլայնին։ Կամ պետք ա մարդկանց հնարավորություն տան, որ արգելափակեն էդ անբարոյակա ծառայությունները, կամ էլ պետք ա սարքեն համակարգ, որ բաժանորդը ինքը սահմանի, թե իր հաշվից առավելագույնը ինչ գումար կարող է հանվել ասենք մեկ րոպեի ընթացքում, եթե ծառայության արժեքը գերազանցի այդ գումարը, ապա ծառայությունից օգտվել հնարավոր չլինի։

    Մի խոսքով հարգելի ժողովուրդ, մի՛ խաբվեք, մի՛ տրվեք գայթակղությանը եւ մի՛ օգտվեք այս ծառայություններից։ Այո, սա հակագովազդ է։ Ուղղակի շատ ջղայինացած եմ։

    Սա իսկական անբարոյականություն է, մատուցել ծառայություն` ինքնարժեքից երեւի 1000 անգամ բարձր գնով, ու դեռ չմատուցված ծառայության դիմաց էլ փող վերցնել։ Կարծում եմ պետք է արգելել, որ մեկ SMS-ի արծեքը լինի, ասենք, 100 դրամից բարձր։ Կամ էլ ուղարկելուց առաջ թող մի հատ զգուշացում գա, որ «Գիտե՞ք բաժանորդ ջան, էսի քո ջեբին կարող ա հարմար չըլնի...»։

    Հ.Գ. Ով չգիտի, թե ինչ բան է պրեմիում SMS-ը։ Դրանք կարճ համարներին ուղարկվող (սովորաբար քառանիշ) SMS-ներն են, որոնց միջոցով մարդիկ կարող են ստանալ զվարճալի, տեղեկատվական, ժամանցային եւ այլ տիպերի հաղորդագրություններ։ Պրեմիում SMS-ները թանկ են սովորական SMS-ի համեմատ (մինչեւ իսկ 50 անգամ)
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 25.10.2008, 13:16:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •