Խաղն անցկացվելու է այստեղ։
Կանոններն են (չվախենաք ծավալից, ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա)։

Միակ փոփոխությունը՝ խաղի 3 փուլերից յուրաքանչյուրում կլինի 7 հարց

Անցկացման կարգը։
1. Խաղը անցկացվում է այն դեպքում, երբ հավաքվում է առնվազն վեց մասնակից։
2. Խաղը անցնում է 3 փուլով՝ յուրաքանչյուրում 7 հարց։
3. Հաղթող է ճանաչվում երեք փուլերի արդյունքում առավելագույն թվով միավորների դրական գումար հավաքած մասնակիցը։
4. Խաղի 2-րդ փուլին իրավունք են ստանում մասնակցել առաջին 4 տեղ գրավողները (ավելի շատերը, եթե միավորները հավասար են), 3-րդ փուլին՝ առաջին երկու տեղ գրավողները։


Հարցերի արժեքը

1. Հարցերը խմբավորված են ըստ թեմաների և յուրաքանչյուր հարց ունի իր արժեքը։ Կա 5 թեմա, յուրաքանչյուրում՝ 5 հարց՝ 20, 40, 60, 80 և 100 արժեքով։
2. Կա 5 հարց, որոնք կոչվում են «կատուն պարկում»։ Այդ հարցերին կարող է պատասխանել միայն մեկ մասնակից՝ նա, ում կնշի տվյալ հարցն ընտրողը։ Այս հարցերի պատասխանը գրվում է թեմայում՝ հրապարակայնորեն։ Հարցին կարող է պատասխանել նաև ինքը՝ հարց ընտրող մասնակիցը (այսինքն՝ որոշել չտալ այն ուրիշին)։


Պատասխանելու կարգը։

1. 20 և 40 և 60 միավորանոց հարցերի պատասխաններն ընդունվում են հարցի հրապարակումից հետո՝ 3 րոպեի ընթացքում, 80 և հարյուր միավորանոցներինը՝ 5 րոպեի ընթացքում։
2. Հարցերի պատասխաններն ուղարկվում են խաղը վարողին անձնական նամակով, պատասխանը նշելով դրա վերնագրում։ Նամակի պարունակությունը չի ստուգվում։


Հարցերի ընտրության իրավունքը

1. Յուրաքանչյուր մասնակցի խաղի սկզբում վերագրվում է նրա գրանցման համարը, որը չի փոխվում խաղի ընթացքում։
2. Առաջին հարցն ընտրողը որոշվում է վիճակահանությամբ։
3. Հաջորդ հարցերի ընտրողներն են՝ նախորդ հարցին առաջինը ճիշտ պատասխան տված մասնակիցները։
4. Եթե որևէ հարցի ոչ ոք ճիշտ չի պատասխանել, հարցն ընտրում է նախորդ անգամ նման իրավիճակում հարց ընտրողի հաջորդը կամ առաջին ընտրողին ցուցակով հաջորդողը։


Միավորների հաշվարկը

1. Ճիշտ պատասխանի դեպքում մասնակիցը ստանում է այնքան միավոր, որքան հարցի արժեքն է՝ գումարած հավելյալ միավորներ արագ պատասխանի համար։ Առաջինը ճիշտ պատասխանողը ստանում է հավելյալ 15 միավոր, երկրորդը՝ 10, երրորդը՝ 5։ Ավելի ուշ պատասխանողները հավելյալ միավորներ չեն ստանում։
2. Սխալ պատասխանի դեպքում պատասխանողի հաշվից հանվում է 5 միավոր։
3. Հարցին պատասխան չուղարկած մասնակիցների հաշվից հանվում է 5 միավոր։