Ընդհանուր վերցրած մասնակիօրեն նկատողություն ճիշտ է
1.Առյուծ (արու և էգ)
2. Խաչ քառաթև
3.Խաչ Արիական
4. Աղավնաբազե (արծիվ)
5. Վեցաթև աստղ - կենտրոնում հավերժության խորհրդանիշ (Դավթի նշան)
6. Արև
Բագրատունիների զինանշանները գտնելու խնդիր չկա, նրանք պատմությանը հայտնի են:Այս խորհրդանշանների օգտագործման և նրանց գաղափարական սկզբնական իմաստը հասկանալու հետ լուրջ խնդիրներ ունենք:
Չհասկանալով այդ խորհրդանշանների իսկական իմաստները , մենք չենք կարող հասկանալ Բագրատունիներն և չենք կարող պատմականորեն ճիշտ գնահատել նրանց:
Վերը նշված խորհրդանշաններից յուրաքանչյուրը բնութագրում է կրողին և նրա զբաղեցրած դիրքը գաղափարական և արքունական դաշտերում , պատմական ժամանակահատվածի մեջ:
Պարզաբանում, ներկայացված խորհրդանշանները դասավորված չեն պատմականորն , այդ պատճառով խորհրդանշանների վերլուծությունը կկատարվի ըստ շարադրվածի , նշելով նրա առաջացման ժամանակահատվածը:
Այսօր , մենք բոլորս միասին մեր կարողությունների շրջանակներում, կվերլուծենք առյուծի խորհրդանիշը ,այս վերլուծությունը անելուց հետո կանցնենք հաջորդ խորհրդանշին:
Առյուծի խորհրդանիշը կրոնական գաղափարախոսույան մեջ հստակ է :Նախաքրիստոնեական աշխարհում այն շատ հայտնի էր :
Առյուծի խորհրդանշի մեջ ամենա գլխավոր երևույթը հետևյալն է
1)Արու առյուծ ներկայացնում է արևապաշտական գաղափարախոսությունը և նշանակում է կոնկրետ Թագավոր-տղամարդ-Արևապաշտ արքա:
2)Էգ առյուծ ներկայացնում է լուսնապաշտական գաղափարախոսությունը և նշանակում է կոնկրետ Թագավոր(Թագուհու ենթակայության տակ)-կին -Լուսնապաշտ թագուհի:
Նախաքրիստոնեական ժամանակաշրջանի վերջին 1300 տարում Արևապաշտությունը եղել է Հայ էթնոսի բարձրագույն գաղափարախոսությունը իսկ նրանից առաջ եղել է հրապաշտությունը(չխառնել կրակապաշտության հետ):
Միանշանակորեն կարող ենք ասել որ հայկական Արքունիքը եղել է արևապաշտ այդ թվում նաև Բագրատունիները:
Չխորանալով արևապաշտական գաղափարական երևույթների մեջ ասենք որ կենդանիներից արևապաշտական գաղափարախոսության խորհրդանիշներն են համարվում
1)Արու առյուծը
2)Արծիվը
3)Ցուլը
4)Օձը(օգտագործվել և որոշ զարգացումներից հետո մերժվել է արևապաշտների կողմից)
Այս խորհրդանշաններից կարող էին օգտագործել միայն նրանք ում կրելու իրավունքը ճանաչվում էր բոլորի կողմից այդ թվում նաև թշնամիների կողմից:
Մեր պատմության մեջ առյուծի խորհրդանշով հանդես են եկել Բագրատունիները և Կիլիկիայի թագավորները:
Հայ իրականության մեջ զինանշանները ընդհանրապես ուսումնասիրված չեն ,բարեբախտաբար իմ դավանաբանական ուսումնասիրությունների ժամանակ շատ առնչություններ են տեղի ունեցել տարբեր խորհրդանշանների և զինանշանների հետ:
Ընդհանրացված ձևով ասեմ , որ բոլոր հնագույն ազգերի (հնդ-եվրոպական) մոտ բարձր ագույն խորհրդանշանները նույնն են, սակայն նրանք պատկերվելով նոր գաղափարախոսի մոտ ստանում է լրացուցիչ երանգներ, որոնք բնորոշ են միայն այդ կրողին:
Բոլոր նրանք ովքեր հնարավորություն ունեն կարող են իմ այս ներկայացրածը ճշտել համացանցում եղած նյութերի հետ համադրելով :Իսկ իմ տեսակետի հետ համաձայնվելը կամ այն մերժելը այլ խնդիր է ,ես կողմ եմ բազմակարծիքությանը:
Արդեն նշել եմ , որ առյուծի խորհրդանիշը հստակորեն բաժանվում էր երկու մասի , ըստ սեռական պատկանելիության և համարվում էր բարձրագույն խորհրդանշան ՝
արու-արև-գաղափարախոսության խորհրդանիշ (կրողներ Հայ -Արիք)
էգ-լուսին-գաղափարախոսության խորհրդանիշ(Կրողներ Սեմ -Քուշիդ)
Թե ինչպես՞ առաջացավ արևի և լուսնի երկրպագությունը այլ թեմա է և դուրս է այս քննարկումից, հետագայում մի գուցե անդրադառնանք:
Հնագույն հարթաքաննդակների վրա մշտապես պատկերվում են արքաներ և առաջնորդներ , հերոսներ, որոնք մարտնչում են առյուծի հետ կամ կրում են առյուծի մորթին կամ կրում են նրա խորհրդանիշը:
Որպես կանոն , այդ պատկերների հիմքում ընկած է խորհրդանշանի կրողի դավանաբանական և կրոնական պատկանելիությունը արևապաշտկան կամ լուսնապաշտական գաղափարախոսությանը :
Այն դրսևորվում է հետևյալ կերպ, արևապաշտական գաղափարախոսության ներկայացուցիչները պատկերվում են մենամարտելիս էգ առյուծի հետ իսկ լունապաշտական գաղափարախոսության ներկայացուցիչները պատ կերվում են մենամարտելիս արու առյուծի հետ:
Էթնիկական հերոսները նույնպես առյոծների հետ մարտնչում են այս գաղափարախոսության շրջանակներում:
Առյուծը որպես բարձրագույն խորհրդանիշ դիցաբանական դաշտում հաստատվել է մ.թ. առաջ 3500 -ին:
Բագրատունիները նույնպես որպես արքայական տոհմ կրել են այս խորհրդանիշը, որը սակայն չի ամրապնդվել մի շարք գաղափարական պատճառներով, որի պարզաբանումը նույնպես դուրս է այս քննարկման շրջանակներից:
Հարթաքանդակների վրա և տարբեր ավանդապատումների մեջ ընտրյալը(ոչ հերոսը) անկախ իր գաղափարական պատկանելիությունից(արևապաշտություն կամ լուսնապաշտություն) նա պետք է մենամարտի առյուծի հետ իր հակառակորդի բարձրագույն գաղափարախոսի խորհրդանշի հետ:
Այս մենամարտը երկու սկզբունք ունի ֆիզիկական կոնտակտ և առյուծի մահ :
Առանց կոնտակտի առյուծի հնազանդեցում:
Այսպիսով , հնագույն դավանաբանության մեջ հստակորեն անջատվում են իրարից երկու տիպի գաղափարախոսներ , երկու խորհրդանշաններով:
1)Արևապաշտություն,(Առյուծ,հայրիշխանություն) ի դեմս Հաբեթականների:
2 )Լուսնապաշտություն(էգ առյուծ,մայրիշխանություն) իդեմս Սեմականների:
Սրանով ամփոփում եմ առյուծի խորհրդանշանի առաջին աստիճանի մեկնաբանությունը ,բացահայտելով նրա գլխավոր սկզբունքը:
Բագրատունիների երկրորդ զինանշանը
Խաչ քառաթև
Քառաթև խաչը այսօրյա մեր իրականության մեջ ավելի հայտնի է որպես քրիստո նեական խորհրդանիշ:Խաչ քառաթև պատկերը հայտնի է նեոլիթյան ժամանակաշրջանից: Խաչի խորհուրդը իր հայտնի բացատրություններն ունի, որոնք հասարակությանը բավականին հայտնի են ,մենք կանդրադառնաք խաչի այն գաղափարաոսությանը, որը պահպանվել է տարբեր մշակույթներում նաև մեր մշակույթի մեջ բայց դեռևս արժեվորված չէ:
Մեր մշակութի մեջ խաչը որպես առանձնահատուկ նշան հայտնի է Սասուբցի Դավիթ էպոսից և որպես խաչքար մեր նյութական մշակույթի պատմության մեջ հայտնի է մ.թ.առաջ 800 –ից 600 –ական թվականներից:Նման մի խաչքար ցուցա դրում է Էրեբունի թանգարանում:
Քառաթև խաչը համարվում էր Արարչության բարձրագույն նշան ,մեր պատմական իրականության մեջ այն կրել են որպես տարբերանշան, բարձրագույն կառավարիչները և սպարապետները:
Բագրատունիները որպես հնագույն արքայական տոհմ և որպես Արևապաշտներ օգտվել են քառաթև խաչ կրելու բացարձակ իրավունքից:
Խաչի խորհրդանշանը համաձայ մեր էպոսի կրել են աջ ուսին ,այն արտահայտում էր կրողի ուղղափառությունը ,հավատարմությունը նաև խորհրդանշում էր բազկի ուժը որը տալիս է ամենակարողը:
Քառակողմ խաչը Արևապաշտական գաղափարախոսության մեջ շատ կոնկրետ նշանակություն ուներ ,որը մեզ է հասել տարբեր ավանդապատուների միջոցով պահապանված տարբեր մշակույթների մեջ :
Հետաքրքիրը այն է ,որ խաչը ստացել է լրացուցիչ մեկնաբանություններ սակայն ակնհայտ է ,որ նաի իր հիմքում կապված է Արարչական էության հետ:
Արևապաշտական հավատանքի մեջ խաչը թվաբանորեն արտահայտված հավասար է չորսի ,որը իր հերթին հավասար է՝
1.Հուր = Արարիչ =Բան
2.Արեգակ=Հայր Աստված=Հայր մեր
3.Արեգ= Մայր Աստված=Մայրամ Աստավածածին
4.Արև=Որդի=Աստծո որդի
Խաչը խորհրդանշում է առաջին հերթին քառակողմ հավասարակշռված փոխհարաբերություն,այն պահում է հավասարակշռության մեջ նյութականին և հոգևորին:
Խաչը խորհրդանշում է նաև կյանքի և մահվան տիեզերական հավասարությունը :
Խաչի քառակողմ և հավասարակշռված արևապաշտական փոխհարաբերությանը հակադրվում է նրանից բխեց րած եռակողմ և չհավասարակշռված փոխհարաբերությունը, որը հետագայում 325 թվականին ամրագրվեց առաջին տիեզերական ժողովում և մերժվեց Ալեքսանդրիայի հոգևոր առաջնորդ Արիուսի դիրքորոշումը: 343թ.-ին Սերդիկայի տիեզերական ժողովում ստոտագրվեց դեկրետ ընդեմ Արիուսի հետևորդներին:
Սկսած 325 թվականից հավատանքի դաշտում արևապաշտական քառակողմ հավասարակշռված փոխհարա բերությունը փոխարինվեց եռակողմ համակարգով :
Բագրատունիները կրելով իրենց վրա քառակողմ խաչը արտահայտում էին հայ արքունիքի պատմական առաքելությունը:
Էջանիշներ