Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
Մ.թ.առաջ 500 թվականներին տարածաշրջանում ստեղծվեցին նոր քաղաքական և գաղափարական փոխհարաբերություններ :Մասնակից կողմերն էին Հայերը, Մարերը, Պարթևները, Հռոմը:
Հռոմը այդ ժամանակներում դեռ փոքր մի պետություն էր, ու նրա ազդեցությունը մեր տարածաշրջանում մինչեւ ՄԹԱ 2-րդ դարը զրոյական էր:

Հավանաբար ի նկատի ունեք ոչ թէ կոնկրետ ՀՌՈՄԸ, այլ հելեններին, որոնց ներկայությունը 5-րդ դարում արեն զգալի էր Անատոլիայում:

Դրանից բացի... Դուք թվարկում եք Մարերին ու Պարթեւներին որպես Իրանական "կողմի" ներկայացուցիչների: Կարծում եմ, որ "Պարթեւներին" պետք է փոխարինել "Աքեմենյաններով", եթե խոսքը գնում է 5-րդ դարի մասին...