User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Բանավեճ Շանթի եթերում

  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բանավեճ Շանթի եթերում

    Երեկ ուշ երեկոյան շատ հոգնած էի... Բայց որ իմացա Շանթով բանավիճելու են գրողների միության թեմայի շուրջ, հերոսաբար նստեցի ու մինչև վերջ նայեցի:
    Տխուր էր... տխուր էր Արևշատը, իր վաղուց անցած գնացած սովետախտով, որ չի ուզում /գուց և չի կարող/ համակերպվել նոր իրականության հետ:
    Հարգանքիս արժանացավ նրա հակառակորդ բանավիճողը, ափսոս անունը լավ չեմ հիշում: Կարծես Մարիամ Պետրոսյան... ՀԺ-ում հոդվածներ է գրում, ակնոցներով ու շատ համակրելի մի կին է...
    Ցավալի է, որ մեր գրողների մեծագույն մասը... ոչինչ չի անում: Ուղղակի նստում են, փորձում են հացի խնդիր լուծել, իրարից պատառներ են խլում, իսկ արանքում կորում է ստեղծագործությունը:
    Իմ խորին համոզմամբ, եթե լավ գրող ես, եթե ազգիդ պետքական թեմայով ես ստեղծագործում, ապա գրքերդ, նույնիսկ Հայաստանի պայմաններում, կվաճառվեն: Եթե չեն վաճառվում... ուրեմն լավը չես:
    Իսկ մեր գրողների մեծամասնությունը չի ուզում համակերպվել այս պարզ ճշմարտության հետ. գուցե չի էլ կարող... Դրա համար էլ գրողների միությունում կատաղի մարտի են բռնվել... պետ/պատվեր կոչվող վերջին փշրանքների համար

    Տխուր է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #2
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանավեճ Շանթի եթերում

    Պետրոսյանին առանց էդ էլ հարգում էի, երեկ շատ ճիշտ բաներ էր ասում

  3. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանավեճ Շանթի եթերում

    Մարիամ Պետրոսյան? Ճիշտ եմ հիշում???

    Հարգեցի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #4
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանավեճ Շանթի եթերում

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարիամ Պետրոսյան? Ճիշտ եմ հիշում???

    Հարգեցի...
    Չէ, Մարինե

  5. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանավեճ Շանթի եթերում

    Հա, Մարինե

    Իրոք, ժամանակակից գրող էր, ժամանակակից մտածողությամբ: Իսկ մեր գրողների մեծ մասը դեռ քնած է 1970-ականներում: Ոսկի ժամանակներ են եղել միջակությունների համար... գրել են ըստ պատվերի, ճիշտ բաներ, տպվել են ըստ պատվերի...

    Հենա, Արևշատը կարոտով հիշում էր, որ բանաստեղծությունների գիրք էր տպում ու մեքենա էր առնում: Իհարկե - տղամարդ ես /պատկերավոր ասած/, հիմա այնպես գրի, որ վաճառվես:

    Թե չէ պատվերով ու սովետական ճիշտ թեմաներով ու ձևերով գրելիս ով էլ ասես կտպվի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #6
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանավեճ Շանթի եթերում

    ես էլ նայեցի.. առանց այն էլ Գրողների միությունից հիասթափվել էի վերջերս, երբ մի հոդված կարդացի.. Լևոն Անանյանը ինչ -որ մրցանակ էր շնորհել ոմն /կներեք/ Դավիթ Հովհաննեսին, որը, ինչպես հոդվածում նշված էր, հայ գրականության մեջ նոր՝ անբարո գրականության հիմնադիր կարող է համարվել կարծեք թե.. պրն. Հովհաննեսի ստեղծագործությունից էլ մի հատված էր մեջբերված, որ ինքս անկեղ ասած ամաչեցի կարդալուց ու որ մի դեպքում չեմ տեղադրի էստեղ..
    ահա այդ հոդվածը կարող եք կարդալ..
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  7. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանավեճ Շանթի եթերում

    Անձամբ ես դեմ եմ ստեղծագործական ազատության սահմանափակմանը: Ով ոնց ուզում է, թող ստեղծագործի: Բայց իմ խորին համոզմամբ, եթե որևէ ստեղծագործություն կամաչես բարձրաձայն կարդալ մորդ, քրոջդ կամ սիրածդ աղջկա մոտ, ապա նման ստեղծագործությունը ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԱՐԺԵ պետական մրցանակի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (11.09.2009)

  9. #8
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանավեճ Շանթի եթերում

    Նախևառաջ պետք չէ դիտարկել առանձին տողեր ընդհանուր բանաստեղծությունից զատ սխալ տպավորություն չստանալու համար: Չարենցը ևս ունի նման բանաստեղծություններ ավելի վատ բառերով, սակայն դա ստվեր չի գցւմ նրա վրա որպես մեծ հանճարի;

  10. #9
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանավեճ Շանթի եթերում

    Հիմա կասեք, Վանականը ամեն ինչի մեջ «քիթը խոփում է», ինչպես կասեր «Մենք ենք մեր սարերի » ընկեր միլիցիայի սպան ճիշտ եմ անում, «հասարակության մատանու » մասին է խոսքը ես էլ չդիմացա :
    Մայնի Ֆրանկֆուրտ ,գրքերի ցուցահանդես,հայկական տաղավար, մեկ բառով( թող ների Աստված ինձ) բառդակ :
    Դուք չեք պատկերացնում տպավորությունը խայտառակ է ,խայտառակ :
    Երկու օր հազիվ դիմացա և հետ գնացի , չսպասելով փակմանը :
    Գրողների արտադրամասը խոտան է տալիս իր ժողովրդին,հասեք և փրկեք
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  11. #10
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանավեճ Շանթի եթերում

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախևառաջ պետք չէ դիտարկել առանձին տողեր ընդհանուր բանաստեղծությունից զատ սխալ տպավորություն չստանալու համար: Չարենցը ևս ունի նման բանաստեղծություններ ավելի վատ բառերով, սակայն դա ստվեր չի գցւմ նրա վրա որպես մեծ հանճարի;
    խիստ կասկածներ ունեմ, որ Հովհաննեսը Չարենցի հետ կարող է համեմատվել.. իսկ ընդհանուր առմամբ, կարելի է կարդալ այդ "գիրքն" ամբողջությամբ, ու պարզել.. գուցե Դուք իրավացի եք, ու Դավիթը հանճար է
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  12. #11
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանավեճ Շանթի եթերում

    Պետք չէ հայերին հատուկ եղանակով ամեն ինչն ընկալել սև ու սպիտակի մեջ: Սա մեկ: Ցույց տվեք որտեղ եմ համեմատել նշված երկու գրողներին? Սա երկու: Խոսքը նրա մասին է, որ ոչ նորմատիվ լեքսիկոն գրականության մեջ օգտագործելը քաղքենիություն և լպիրշություն չէ: Պետք չէ բացարձականացնել:

  13. #12
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանավեճ Շանթի եթերում

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախևառաջ պետք չէ դիտարկել առանձին տողեր ընդհանուր բանաստեղծությունից զատ սխալ տպավորություն չստանալու համար: Չարենցը ևս ունի նման բանաստեղծություններ ավելի վատ բառերով, սակայն դա ստվեր չի գցւմ նրա վրա որպես մեծ հանճարի;
    համեմատություն ցույց չի՞ տալիս ընդգծված արտահայտությունը.. եթե չէ, կներեք

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքը նրա մասին է, որ ոչ նորմատիվ լեքսիկոն գրականության մեջ օգտագործելը քաղքենիություն և լպիրշություն չէ:
    ոչ նորմատի՞վ.. եթե դա ըստ Ձեզ ոչ նորմատիվ է, ինձ համար լպիրշություն է.. ես ընդամենը խիստ սուբյեկտիվ կարծիքս եմ ասում
    Վերջին խմբագրող՝ Belle: 23.10.2008, 23:02: Պատճառ: Գրառման ավելացում
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  14. #13
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանավեճ Շանթի եթերում

    Եթե համեմատություն կա, ապա բանաստեղծության տվյալ ոճի կամ լեքսիկոնի առումով և կարծում եմ այն փաստը, որ դպրոցական ծրագրում անցնում են և` Չարենց և` Հովհաննես դեռ այդ բանաստեղծներին չի դնում նույն հարթության վրա: Ինչ վերաբերում է Ափինյանին, ապա կարծում եմ որ մարդ ուրիշի մատի փուշը մատնացույց անելուց առաջ պետք է իր աչքի գերանը նկատի սկզբից: Ես չեմ կարծում, թե Դավիթ Հովհաննեսը այն գրողն է, որ ի վիճակի չէ զանազանել լպիրշությունը արվեստից, և եթե նույնիսկ նա մի պահ խախտեր այդ սահմանը, ապա մինչև նրա ներկայիս քննադատողները դեռ շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ մարդիկ կան, որ կարող են քննադատել և արտահայտվել:

    Իսկ ներելու հարց չկա Belle ջան Զրուցում ենք

  15. #14
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանավեճ Շանթի եթերում

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե համեմատություն կա, ապա բանաստեղծության տվյալ ոճի կամ լեքսիկոնի առումով և կարծում եմ այն փաստը, որ դպրոցական ծրագրում անցնում են և` Չարենց և` Հովհաննես դեռ այդ բանաստեղծներին չի դնում նույն հարթության վրա: Ինչ վերաբերում է Ափինյանին, ապա կարծում եմ որ մարդ ուրիշի մատի փուշը մատնացույց անելուց առաջ պետք է իր աչքի գերանը նկատի սկզբից: Ես չեմ կարծում, թե Դավիթ Հովհաննեսը այն գրողն է, որ ի վիճակի չէ զանազանել լպիրշությունը արվեստից, և եթե նույնիսկ նա մի պահ խախտեր այդ սահմանը, ապա մինչև նրա ներկայիս քննադատողները դեռ շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ մարդիկ կան, որ կարող են քննադատել և արտահայտվել:

    Իսկ ներելու հարց չկա Belle ջան Զրուցում ենք
    շնորհակալ եմ..
    անկեղծ ասած Դավիթ Հովհաննես անունը առաջին անգամ այդ հոդվածում կարդացի.. դպրոցում անցնում ե՞՞՞՞ն
    Ափինյանն ո՞՞վ է
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  16. #15
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բանավեճ Շանթի եթերում

    Անկեղծ ասած դեմ չեմ ստեղծագործական ազատությանը... Բայց արժե արդյոք նրա բանաստեղծություններից ոմանք տեղադրել օրինակ այստեղ: Օրինակ <հացով, պ...ով և 06-ով>-ը
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «E-ակումբ» Ա1+-ի եթերում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.01.2011, 23:16
  2. Լևոն Շանթի «Հին Աստվածները»
    Հեղինակ՝ Aida, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 16.03.2010, 12:31
  3. Թոփ 10 Հ1-ի եթերում
    Հեղինակ՝ mat94, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 04.11.2009, 12:18
  4. Քաղաքակիրթ բանավեճ
    Հեղինակ՝ moj, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 03.09.2008, 16:21
  5. Բանավեճ
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 23.05.2008, 22:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •