Հա, Մարինե
Իրոք, ժամանակակից գրող էր, ժամանակակից մտածողությամբ: Իսկ մեր գրողների մեծ մասը դեռ քնած է 1970-ականներում: Ոսկի ժամանակներ են եղել միջակությունների համար... գրել են ըստ պատվերի, ճիշտ բաներ, տպվել են ըստ պատվերի...
Հենա, Արևշատը կարոտով հիշում էր, որ բանաստեղծությունների գիրք էր տպում ու մեքենա էր առնում: Իհարկե - տղամարդ ես /պատկերավոր ասած/, հիմա այնպես գրի, որ վաճառվես:
Թե չէ պատվերով ու սովետական ճիշտ թեմաներով ու ձևերով գրելիս ով էլ ասես կտպվի...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
ես էլ նայեցի..առանց այն էլ Գրողների միությունից հիասթափվել էի վերջերս, երբ մի հոդված կարդացի.. Լևոն Անանյանը ինչ -որ մրցանակ էր շնորհել ոմն /կներեք/ Դավիթ Հովհաննեսին, որը, ինչպես հոդվածում նշված էր, հայ գրականության մեջ նոր՝ անբարո գրականության հիմնադիր կարող է համարվել կարծեք թե.. պրն. Հովհաննեսի ստեղծագործությունից էլ մի հատված էր մեջբերված, որ ինքս անկեղ ասած ամաչեցի կարդալուց ու որ մի դեպքում չեմ տեղադրի էստեղ..
ահա այդ հոդվածը կարող եք կարդալ..
Եկել եմ ձեզ գարուն բերեմ
Անձամբ ես դեմ եմ ստեղծագործական ազատության սահմանափակմանը: Ով ոնց ուզում է, թող ստեղծագործի: Բայց իմ խորին համոզմամբ, եթե որևէ ստեղծագործություն կամաչես բարձրաձայն կարդալ մորդ, քրոջդ կամ սիրածդ աղջկա մոտ, ապա նման ստեղծագործությունը ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԱՐԺԵ պետական մրցանակի...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Շինարար (11.09.2009)
Նախևառաջ պետք չէ դիտարկել առանձին տողեր ընդհանուր բանաստեղծությունից զատ սխալ տպավորություն չստանալու համար: Չարենցը ևս ունի նման բանաստեղծություններ ավելի վատ բառերով, սակայն դա ստվեր չի գցւմ նրա վրա որպես մեծ հանճարի;
Պետք չէ հայերին հատուկ եղանակով ամեն ինչն ընկալել սև ու սպիտակի մեջ: Սա մեկ: Ցույց տվեք որտեղ եմ համեմատել նշված երկու գրողներին? Սա երկու: Խոսքը նրա մասին է, որ ոչ նորմատիվ լեքսիկոն գրականության մեջ օգտագործելը քաղքենիություն և լպիրշություն չէ: Պետք չէ բացարձականացնել:
Վերջին խմբագրող՝ Belle: 23.10.2008, 23:02: Պատճառ: Գրառման ավելացում
Եկել եմ ձեզ գարուն բերեմ
Եթե համեմատություն կա, ապա բանաստեղծության տվյալ ոճի կամ լեքսիկոնի առումով և կարծում եմ այն փաստը, որ դպրոցական ծրագրում անցնում են և` Չարենց և` Հովհաննես դեռ այդ բանաստեղծներին չի դնում նույն հարթության վրա: Ինչ վերաբերում է Ափինյանին, ապա կարծում եմ որ մարդ ուրիշի մատի փուշը մատնացույց անելուց առաջ պետք է իր աչքի գերանը նկատի սկզբից: Ես չեմ կարծում, թե Դավիթ Հովհաննեսը այն գրողն է, որ ի վիճակի չէ զանազանել լպիրշությունը արվեստից, և եթե նույնիսկ նա մի պահ խախտեր այդ սահմանը, ապա մինչև նրա ներկայիս քննադատողները դեռ շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ մարդիկ կան, որ կարող են քննադատել և արտահայտվել:
Իսկ ներելու հարց չկա Belle ջանԶրուցում ենք
![]()
Հիմա կասեք, Վանականը ամեն ինչի մեջ «քիթը խոփում է», ինչպես կասեր «Մենք ենք մեր սարերի » ընկեր միլիցիայի սպան ճիշտ եմ անում, «հասարակության մատանու » մասին է խոսքը ես էլ չդիմացա :
Մայնի Ֆրանկֆուրտ ,գրքերի ցուցահանդես,հայկական տաղավար, մեկ բառով( թող ների Աստված ինձ) բառդակ :
Դուք չեք պատկերացնում տպավորությունը խայտառակ է ,խայտառակ :
Երկու օր հազիվ դիմացա և հետ գնացի , չսպասելով փակմանը :
Գրողների արտադրամասը խոտան է տալիս իր ժողովրդին,հասեք և փրկեք
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ