Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
Խմում եմ, բավական վաղ հասակից Ուղեղիս ծավալից բողոքներ չկան՝ մեծ գլխիս մեջ պլոտնի լցրած ա Բարեկամներ, ծայրահեղությունների մեջ են ընկել, թույն ա մույն ա, սպանում ա, չի վերականգնում: Թույն չկա, կա սխալ չափաբաժին: Նույնիսկ օձի թույնը կարող է օգտակար լինել եթե ճիշտ դոզա ընտրվի: Մի՞թե չեք լսել բազմաթիվ հետազոտությունների մասին, համաձայն որոնց ալկոհոլ օգտագործող մարդկանց մոտ օրինակ սիրտ անոթային հիվանդություններ զգալի քիչ են հանդիպում: Ախր իմ պապերը ամեն օր թոթի օղի են խմել հաց ուտելուց առաջ մի բաժակ, սոված փորին ու հավատացնում եմ ձեզ հարյուր տարուց պակաս ապրող չկար իրանց մեջ: Ախր մենք հազարամյակներով կարմիր գինի ենք խմել բոլոր առիթներով, հիմա եկել համոզում եք, որ դա թույնա: Ուֆ ջղայնացա …
Բագ, «Մի վախեցիր» կինոյից մի հատված հիշեցի. էն որ ասում ա՝ հա, ճիշտ ա, ղարաբաղցիները թթի արաղ որ խմում են, 100 տարի ապրում են, բայց այ որ չխմե՜ին... 200 տարի կապրեին։