Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Մի ժամանակ խելոք երեխա էի. ալկոհոլի մեկ կաթիլն անգամ բավական էր լինում, որ քունս տանի: Մի անգամ այնպես է պատահել, որ մի ամբողջ տարի սկզբունքորեն չեմ խմել. ուզում էի տեսնել՝ կարո՞ղ եմ բավականաչափ համառ լինել, և ինչքան էլ ինձ համոզեն, բաժակս չլցնել: Բայց հետո արդեն քիչ-միչ, շա՜տ հազվադեպ (առիթից առիթից էլ հազվադեպ) խմում էի: Եվ միայն վերջերս կոնկրետ դեպքից հետո, երբ մի շնչով երկու հսկայական բաժակ գինի դատարկեցի, խմել «սովորեցի»: Եվ քանի որ վերջերս մեր սթրեսները շատացել են, երբ ազատ ժամանակ ենք գտնում, կուրսի աղջիկներով գնում ենք խմելու:
Իսկ ես մի 10 տարի առաջ առիթից առիթ խմում էի, բայց մենակ քաղցր գինի, լիկյոր ու շամպայն, մնացածները համով չէին։ Ու հենց սկզբից էլ կարողացել եմ խմել։ Երբևէ չեմ հարբել, ու ընդհանրապես ոչ մի ազդեցություն չեմ զգացել երբևէ։ Երկու անգամ նույնիսկ հետաքրքրության համար մոտ կես շիշ գինի եմ խմել, որ հարբեմ, մի հատ զգամ, թե էդ ինչ զգացողություն է , բայց տենց էլ չստացվեց... Իսկ հետո որոշեցի, որ էլ ընդհանրապես ոչ մի առիթով ու ոչ մի դեպքում չեմ խմելու, ու չեմ խմել դրանից հետո։ Իսկ ինչ վերաբերում է ուրիշների կողմից բաժակը լցնել ստիպելուն, ապա բաժակս միշտ էլ լցնում եմ, չխկացնում ու դնում տեղը, բնականաբար, ամբողջ ընթացքում նույն պարունակությամբ բաժակը։