Մանկությունիցս մնացած ամենավառ հիշողություները վերաբերում են պատերազմին ու նրա շուրջ ընթացող բուռն քննարկումներին, որ ամեն երեկո տեղի էին ունենում մեր տանը: Սովորոբար ամբողջ թաղամասը հոսանքազրկված էր լինում, դէ երևի ճիշտ կլիներ ասել ամբողջ քաղաքը, անբողջ երկիրը, սակայն շշուկներ էին պտտվում որ ատոմակայանը լավ էլ աշխատում ա, իսկ ամբողջ լույսը երկրի նախագահն ա գողանում, բայց թե ինչպես ա նա դա անում, ինձ համար անհաս գաղտնիք էր, հա ավելացնեմ որ հայրս պատկանում էր այն մարդկանց թվին որ չէին հավատում այս լուրերին և ես վստահելով նրան ինքս ինձ մխիթարում էի, որ երկրի նախագահն էլ է մթության մեջ թեյ խմում:
Ոչ պակաս թեժ քննարկումներ էին ընթանում մեր թաղի մանուկ բնակչության միջև…
_ Հորեղբայրս երեկ է վերադարձել Ղարաբաղից: Ասում է մենք հաղթում ենք ու շուտով բոլորն էլ տուն են դառնալու …
_ Իսկ իմ քեռին նոր է գնացել, խոստացել է ինձ կրակված փամփուշտներ բերել…
Մենակ ես էի որ մի տեսակ չէի հպարտանում, հորեղբորս մահապարտների ջոկատում լինելով, ինձ ավելին էր պետք, ես սպասում էի որ մի օր հայրս էլ ներս կմտնի մեր տան դռնից զինվորական շորերով, ու «կալաշնիկով» ինքնաձիգը ձեռքին, ամուր կգրկի, կհամբուրի ինձ: Ու այդ ժամանակ ես… ես… ես … ես արդեն չէի ամաչի թաղի տղաների մոտ… բայց այդ «բաղձալի» օրը այդպես էլ չեկավ:
Ինչ իմանայի ես, որ հայրս անքուն գիշերներ է անցկացնում օդանավակայանում` Էրեբունի օդանավակայանում, որ նոր նոր սկսել էին օգտագործել ռազմական նպատակներով: Ինչ իմանայի որ ՀՀ այն ժամանակվա միակ օդուժը կազմող ուղղաթիռները օդ են բարձրանում ու վայրէջք կատարում, նաև հորս շնորհիվ, ինչ իմանայի թե ինչքան ծանր է երբ ուղղաթիռը չի վերադառնում բազա, որովհետև թշնամու հակաօդային պաշտպանությունը քնած չէ …
Ինչ իմանայի որ հորս մերժել են կամավորական ջոկատի կազմում ընդգրկել, որովհետև նրան կարևոր մարդ էին համարել ռազմական ավիացիայի համար…
Ինչ իմանայի…
***
Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես հայրս մի օր բարձր տրամադրությամբ վերադարձավ տուն, այսօր թուրքերից (ազերիներից) ինքնաթիռ ենք «գողացել»…
Ոռաաա բացականչեցի, ու միանգամից հարց ծագեց, այդ ինչպես ենք ինքնաթիռ գողացել, բանն այն է որ մի քանի անգամ հայրս ինձ իր հետ աշխատանքի տարել էր և թե ինչ բան է ինքնաթիռը ես արդեն գիտեի: Իմ համեստ դիտարկումներով ինքնաթիռը բավականին ծանր էր, ու բավականին բարդ կլինի այն գողանալը …
Դե «գողություն» ասվածին էլ էի լավ ծանոթ մի անգամ չէ որ Արտակի հետ գնացել էինք «ԵրԽիմ»-ի պահեստները արճիճի ձուլակտորներ թռցնելու… Դե սեփական բիզնես էինք ուզում հիմնել, ուզում էինք արճճե խաչեր ձուլել և վաճառել, մեզ էլ կարելի էր հասկանալ: Բայց թե ինչպես կարելի էր մի ամբողջ ինքնաթիռ գողանալ, ուղեղիս մեջ չէր տեղավորվում, դա երևի մեր մանկապարտեզի երեխաներով էլ, որ հավաքվեինք մեկ է չէինք կարող…
Իմ բազմաթիվ հարցերը վերջապես բերեցին ցանկալի արդյունքի և ես հորիցս կորզեցի հաջորդ օրը ինձ օդանավակայն տանելու խոստումը: Գիշերը շատ անհանգիստ էի, քունս չէր տանում. մի տեսակ հուզմունքով սպասում էի հաջորդ օրվան «վերջապես կտեսնեմ ՄԻԳ (կամ ՍՈՒ արդեն չեմ հիշում) կործանիչ ինքնաթիռը որ «գողացել ենք» թուրքերից» …
Շարունակելի…
Էջանիշներ