User Tag List

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567
Ցույց են տրվում 91 համարից մինչև 95 համարի արդյունքները՝ ընդհանուր 95 հատից

Թեմա: Զիգմունդ Ֆրոյդ

  1. #91
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, բայց Ֆրոյդ թե՞ Ֆրեյդ
    Հայերեն Ֆրոյդ ձևն է ճիշտ, ռուսերեն՝ Ֆրեյդ:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (10.11.2011)

  3. #92
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քերականորեն իրականում երկու դեպքում էլ ճիշտ է ասել «Ֆրոյդ»: Բայց քանի որ կանոնական ու խելքին մոտ ամբողջ գրականության մեջ Ֆրեյդ է, Ֆրեյդ են ասում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. #93
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Քերականորեն իրականում երկու դեպքում էլ ճիշտ է ասել «Ֆրոյդ»: Բայց քանի որ կանոնական ու խելքին մոտ ամբողջ գրականության մեջ Ֆրեյդ է, Ֆրեյդ են ասում:
    Հայերենում ընդունված է, որ գերմանական անունները գրվում ու արտասանվում են այն ձևի, ոնց ոնց որ արտասանվում է գերմաներենում (Լայպցիգ, Ֆրոյդ, Հոլշտայն և այլն), իսկ ռուսերենում ընդունված է, գրել ու արտասանել այնպես, ոնց որ գրվում է գերմաներենում (Լեյպցիգ, Ֆրեյդ, Հոլշտեյն և այլն):

    Բայց Սովետի վախտ ամեն ինչ խառնվեց իրար, դրա համար էլ հիմա Այնշտայնին Էյնշտեյն ենք ասում
    I may be paranoid but no android!

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.11.2010), Yellow Raven (11.11.2010), ՆանՍ (10.11.2010), Ֆոտոն (11.11.2010)

  6. #94
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեման նայեցի, բայց կարծես թե չկար.
    Ավստրիացի հոգեբույժ, հոգեբան, հոգեվերլուծության կամ ֆրեյդիզմի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը(Sigismund Schlomo Freud) ծնվել է Ավստրիայի Ֆրայբերգ քաղաքում(1856-1939).Նրա մայրրը ծագումով հրեա էր, և ինքը՝ Ֆրեյդը իրեն հրեա էր համարում: Ֆրեյդը տան 8 երեխաներից ամենամեծն էր(ի դեպ հոգեբանության մեջ ուշադրություն է դարձվում, թե ընտանիքում որերորդ երեխան ես): Նա իր գիտակցական կյանքի մոտ 40 տարիները նվիրել է անգիտակցականի կամ ենթագիրակցականի ուսումնասիրությանը: Ճիշտ է ներկայումս շատ է քննադատվում, չի ընդունվում նրա որոշ աշխատություններ, տեսություններ, բայց ենթագիտակցկանի հայտնաբերումը, կարծում եմ, հզոր գործ է և երևի թե ես չէ որ պետք գնահատեմ:Նրա աշխատություններից են «Երազատեսությունների մեկաբանություն»,«Հոգեվերլուծության ներածություն», «Հիստերիայի հետազոտություն», «Տոտեմ և տաբու» և այլն:
    Ֆրեյդը իր ժամանակներում սկսեց էնպիսի թեմաներ շոշափել, որ եթե 16-17-րդ դարում լիներ, երևիթե Ջ Բրունոյի և նման մարդկանց ճակատագրին կարժանանար:
    Ֆրեյդը ընդգծում էր մարդու ակտիվության 2 աղբյուր՝
    1. Լիբիդոն կամ սեռական էներգիան.
    2. Թանաթոսը կամ մահվան բնազդը.

    Ֆրեյդի արձանը Լոնդոնում
    «նա, ով թեկուզ մեկ մասով հպվում է հոեվերլուծությանը, այն բռնում է նրա ամբողջ ձեռքը»:
    Զ. Ֆրեյդ
    Ինչ վերաբերում է Ֆրեյդ թե՞ Ֆրոյդ, երկուսն էլ սխալ չեն համարվում: Ես Ֆրեյդ եմ Օգտագործում, որովհետև այդպես եմ սովոր ու սիրում:
    Վերջին խմբագրող՝ Arpine: 01.10.2011, 14:54:
    "Non est ad astra mollis e terris via."

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (09.11.2011), E-la Via (01.10.2011), Freeman (01.10.2011), Magic-Mushroom (09.11.2011), Renata (09.11.2011), VisTolog (01.10.2011)

  8. #95
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    38
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արփինե ջան ապրես,որ գոնե մի քիչ Ֆրոյդի մասին գրեցիր,ես երեկ բարկացա եւ նստեցնի նյութ գրեցի Ֆրոյդի մասին,թեմա եք բացում՝ այն էլ ում Ֆրոյդի՞,նա ում այդքան բան է արել հոգեբանության համար? Ու նրա մասին չեք գրում այ-այ-այ

    Զիգմունդ ձյա Ֆրոյդ,կամ Երազը թագավորական ճանապարհ է դեպի ենթագիտակցություն



    Զիգմունդ Ֆրոյդ
    Ծննդյան թիվը` 5/6/1856
    Ծննդավայր` Ֆրայբերգ (այսօր Փրշբոր) Ավստրիա
    Մահվան ամսաթիվ՝ 23/09/1939
    Մահվան տեղը՝ Լոնդոն, Մեծ Բրիտանիա

    Ով է՞ հոգեվերլուծողը հիմա բոլորը գիտեն,նաեւ բոլորը գիտեն, որ նրա ծառայությունը թանկ հաճույք է (թեեւ Ամերիկայում դրանով զբաղվում է ամեն յոթերորդը,իսկ Եվրոպայում ամեն հինգերորդը):Մարդը ով ստեղծել է այս շահութաբեր գործը դա Զիգմունդ Ֆրոյդն է:Նրա տեսությունները բոլորին է հայտնի,սակայն նրա մասին շատ քիչ բան,նա չէր ցանկանում,որ իր մասին շատ բան իմանան:
    Զիգմունդ Ֆրոյդը ծնվել է մայիսի 6-ին՝ Ավստրիաում 1856 թ. Ֆրայբերգ քաղաքում, որը սահմանամերձ է Լեհաստանին: Հինգ փողոցներ, մեկ տասնյակից ավել մթերային խանութներ եւ սգո տուն, քաղաքը գտնվում է մոտ 240 կմ հեռավորության վրա Վիեննայից,քաղաքը շատ միապաղաղ էր եւ այնտեղ չկար Վիեննայի աշխույժ կյանքը:Ֆրոյդի հայրը Հակոբն էր՝ աղքատ բուրդ վաճառող: Նա վերջերս ամուսնացել է երրորդ անգամ մի աղջիկա հետ՝որը նրան կարող էր դուստր լիներ, ով տարեց տարի ծնունդ էր տալիս նոր երեխաներ՝ առաջնեկն էր Զիգմունդ Ֆրոյդը:Նրանք ապրում էին մեկ,սակայն մեծ սենյակում,որը վարձակալել էին մի հարբեցողից:

    Հոկտեմբերին 1859 թվաակնի բոլորովին աղքատ Ֆրոյդը ձեռնամուխ է լինում երջանկություն փնտրել այլ քաղաքներում: սկզբից բնակություն է հաստատում Լեփցիգում, ապա Վիեննայում,սակայն Վիեննայում չի կարողանում հասնել նյութական բարեկեցություն: «Աղքատություն եւ ծայրահեղ թշվառություն», - Այսպես է հիշում իր մանկությունը Ֆրոյդը: Ավելի ջանասեր սովորում է ավագ դպրոցում, ունենում է նվաճումներ օտար լեզուներում, գրականության՝հատկապես անտիկ փիլիսոփայության,արժանանում է ուսուցիչների գովաբանության եւ հասակակիցների ատելությանը,որոնք սեւ,գանգուր մազեր ունեցող գերազանցիկ Ֆրոյդին հասցնում էին արցունքների:Դպրոցական տարիներին աղքատության պատճառով նա ձեռք է բերում բազում կոմպլեքսներ՝այդ թվում խոսելուց չի կարողանում նայել զրուցակցի աչքերին:
    1884 թվականին Ֆրոյդին ձանձրացնում է փորձերը գորտերի եւ խեցգետնանմաների վրա, եւ նա գնում է փորձեր անելու Մայներթի հոգեբուժական կլինիկայում,այնտեղ նա շարունակում է ուսումնասիրությունը մարդու ուղեղի՝ էմբրիոնների,մահացած երեխաների, կատուների եւ շների ուղեղի վրա:Ճիշտ է դա զվարճալի էր, բայց ոչ շահութաբեր:Ֆրոյդը գրում էր տարբեր հոդվածեր,նույնիսկ գրել մի գիրք՝որը այն ժամանակ մոդայի մեջ էր,աֆազիայի մասին՝ խոսկացության խանգարումները ինսուլտ տարած մարդկանց մոտ,սակայն ոչ մի բան չփոխվեց,9 տարվա մեջ վաճառվեց ընդամենը գրքի 257 օրինակ,ոչ փող, ոչ համբավ:
    Այդքանը հերիք չէ նա սիրահարվում է,մի անգամ արձակուրդում նա տեսնում է 21 ամյա, նուրբ մաշկ ունեցող,գունատ,ցածրահասակ եւ շատ արժանապատիվ կեցվածք ունեցող՝ Մարթա Վերնեյին,Ֆրոյդը շատ յուրահատուկ ձեւով էր նրան սիրահետում:Ծանոթությունից մի քանի ամիս անց Ֆրոյդը նրան գրում է՝ «Ես գիտեմ, որ դու գեղեցիկ չես այն իմաստով,թե ինչպես են պատկերացնում գեղեցկությունը արվեստագետները եւ քանդակագործները:»Նրանք միշտ վիճում են եւ հաշտվում են,Ֆրոյդը ամեն անպատեհ առիթով վայրի խանդի տեսարաններ է սարգում,սարսափելի մղջավանջը մեկ փոխվում է ներդաշնակության եւ երջանկության,տեւում մի քանի ամիս եւ կրկին փոխարինվում մղձավանջի,նրանք միմյանց շատ են սիրում,սակայն ամուսնանալու համար Ֆրոյդը բավականին գումար չի ունենում:1882 թվականին Ֆրոյդը ընդունվում է Վիեննայի գլխավոր հիվանդանոց եւ մեկ տարի հետո ստանում է օգնականի,ապա այնտեղ անցկացնում է վճարովի դասընթացներ պրակտիկանտների համար,սակայն դա ընդամենը գռոշներ են:Նրա ստացած նեյրոպատալոգի կոչումը եւս չի լավացնում նրա ֆինանսական վիճակաը:
    1884 թվակին վերջապես առիթ է լինում մի քիչ բարելավել ֆինանսական վիճակը, նա Մերկից Վիեննա է բերում այն ժամանկ քիչ հայտնի Էրիթրոխելիում կոկա բույսի ալկալոիդ՝ կոկայինը,եւ հույս է ունենում առաջինը բացահայտել այդ նյութի հատկությունները,սակայն նյութի հատկությունները բացահայտում են իր ընկերներ՝ Քենիգստենը եւ Կոլլարը,Ֆրոյդը այդ ժամանակ հարսնացույի հետ գնացել էր հանգստանալու եւ նյութի ուսումնասիրումը հանձնել էր իր ընկերներին,երբ վերդառնում է պարզվում է արդեն հասցրել են բացահայտել նյութի հատկությունները եւ գործը ավարտել են:Աշխարհը կիմանա սենսացիան՝ կոկայինի ազդեցությունը ունի տեղական անզգայնացման հատկություն:Ֆրոյդը միշտ կրկնում է ամեն անգամ՝«Ես չեմ մեղադրում իմ հարսնացույին հաջողության կորուստի համար»,սակայն ավելի ուշ իր ինքնակենսագրություն մեջ գրում է«Իմ նշանածի պատճառով ես չդարձա հայտնի այդ երիտասարդ տարիքում,»Եւ ամեն անգամ բողոքում է աղքատության,հաջողության դանդաղ հասնելու եւ մարդկանց դիրքը դժվար գրավելու մասին,բողոքում է հոգնածությունից եւ նյարդերի լարվածությունից:Հաջորդ անգամ Ֆրոյդը իր հարստանալու շանսը կորցնում է Փարիզում,երբ գնում է փորձաշրջանի բժիշիկ Շարկոտի մոտ՝ով բացահայտել է կոնտրաստային ցնցուղը:Բժիշկ Շարկոն զբաղվում էր հիստերիկների բուժմամբ,այն ժամանակ շատ էին հիստերիկները.Այդ ժամանակ Ֆրոյդը ցանկանում էր ցույց տալ,թե ինչի է ընդունակ:Մեկնելուց առաջ գրում է իր հարսնացույին`« Իմ փոքրիկ արքայադուստր ես կվերադառնամ որպես հայտնի գիտնական եւ մեծ գումարով այդ ժամանակ կամուսնանանք»:Սակայն այդպես տեղի չի ունենում Փարիզում,Ֆրոյդը տարվում է Կոկայինի օգտագործամաբ,ակումբներում խմում է աբսենտ եւ քնադատում է փարիզուհիներին՝իրենց տգեղ,երկար քթով եւ ծուռ ոտքեր ունեցող արտաքինի համար, նա անցնում է երազանքների գիրկը եւ անիմաստ վատնում է ժամանակը:Ընդհանուր առմամբ Ֆրոյդի եւ Շարկոյի համատեղ ուսումնասիրությունը չստացվեց,Ֆրոյդը այդ ժամանակ մտածում էր,թե ինչու չի կարող բժիշկ Շարկոյի նման լինել հարուստ եւ հայտնի:Ամեն երեքշաբթի բժիշկ Շարկոն կազմակերպում էր հասարակական սեանսներ՝ որտեղ բուժում էր հիստերիկներին հիպնոզի միջոցով,այդ տեսարանը Ֆրոյդին հիացմունք էր պատճառում եւ նա վորոշում է,որ պետք է հիպնոսը նայել որպես նոր կլինիկական պրակտիկայի մոդելը:
    Միակ բանը, որ կարողացել է ստանալ Ֆրոյդը Շարկոյից դա իր աշխատանքների թարգմանություններն էին գերմաներենի համար: Նա թարգմանել է մի քանի գիրք հիպնոսի մասին,սակայն ցավոք այդ նյութերը նա չի յուրացնում:Ֆրոյդը ուզում էր շատ փող,կար միայն մեկ լուծում՝ մասնավոր պրակտիկա:Նա թերթերում տալիս է հայտարարություններ՝ բուժում եմ տարբեր նյարդային հիվանդություններ,իր սենյակներից մեկը ձեւավորում է որպես կաբինետ, հաճախորդներ առայժմ չկան,բայց նա սպասում է՝վստահ լինելով,որ կունենա հաճախորդներ:Եւ վերջապես հայտնվում են առաջին հաճախորդները՝ որոնոց նրա մոտ էին ուղարկել իր բժիշկ ընկերները:Ֆրոյդը մտածում էր՝«Ինչ՜ հոգնեցուցիչ է ժամերով լսել նրանց բողոքները,գրասենյակում անցկացնել օրվա կեսը եւ պարզ չէ,թե ինչ անել նրանց հետ»:Ինչ՞ անեմ նրանց հետ Մարթա՝ ասում էր Ֆրոյդը,ես նունիսկ պրակտիկա չունեմ,միգուցէ՞ դասագիրք կարդամ?նրա համար էլեկտրոթերապիայի դասագիրք է բերում իր համալսարանական ընկերը, Ֆրոյդը անմիջապես էլեկտրոդները միացնում է դժբախտ հիվանդներին՝ արդյունքները զրո,փորձում է նաեւ բժիշկ Շարկոյի հիպնոսի մեթոդը,դա նույնպես չի աշխատում:Նա չի կարողանում նայել մարդկանց աչքերի մեջ դեռ դպրոցական տարիներից,այնուհետեւ հորինում է կոնցենտրացիայի մեթոդը, մատները դնում է հիվանդի ճակատին,սեղմում է եւ հիվանդին հարցնում է,թե ինչն է նրան անհանգստացնում,ինչը՞: Այնուհետեւ հուսահատությունից փորձում է մերսում, վաննաներ,դիետիկ սննդակարք,բայց բոլորը ապարդյուն:Ձեռք տալ մատներով հիվանդներին եւ տանջել հարցերով նա վերջ տվեց 1896 թվականին,երբ հիվանդներից մեկը բողոքեց,որ Ֆրոյդը ոչ միայն չի օգնում իրեն,այլ նույնիսկ խանգառում է:Ֆրոյդը փորձեց գործնթացը դարձնել ավելի հարմար՝ գոնե իր համար:Քանի որ նա չէր կարողանում նայել հիվանդի աչքերին,դրա համար մտածեց լուծում՝ հիվանդը պետք է պառկի թախտին,իսկ նա նստի գլխի հետեւից՝ հիմնավորումը որպեսզի հիվանդը թուլանա եւ ոչինչից չամաչի,մեկ այլ հիմնավորումն այն է,որ հիվանդը հիմար բաներ ասելուց ցույց չտա դեմքի արտահայտությունը եւ ավելի ազատ լինի եւ վերջապես զգա,որ իրեն լսում են ու խոսի այն ինչ ցանկանում է:Սա մի մեթոդ է ազատ ասոցիացիայի բացահայտում անգիտակից վիճակում:Այսպես ծնունդ առավ հիմնական կանոններն ու դոգմաները նոր մասնագիտության մեջ:Ֆրոյդը փորձել է այնպես անել,որ հոգեվերլուծումը հարմար լինի իրեն:Այդ բոլորի մասին նա պատմում է մարտի 15-ին լույս տեսած Գերմանական բժշկական ամսագրի համարում եւ հենց այստեղ է առաջին անգամ օգտագործել հոգեվերլուծություն տերմինը: Ճիշտ է հիմա նույնպես նա մեծ գումարներ չի աշխատում,սակայն զգում է,որ սկսած գործը մեծ հաճողություններ կունենա,նա աշխատում է դժվար, գրում է գրքեր եւ հոդվածներ,օրեկան ծխում է 20 սիգար (այն օգնում է նրան կենտրոնանալ Նա իր գրասենյակը ձեւավորեց իրեն հարմար ոճով,նվազեցրեց լուսավորումը,կախեց անտիկ նկարներ եւ այլ մանրուքներ հետագայում ավելացրեց,որ հոգեվերլուծումը ավելի արդյունավետ լինի,Ֆրոյդը մտածում էր,որ հոգեվերլուծումը պետք է թանկ հաճույք լինի,նա ասում էր,որ բուժումը ավելի արդյունավետ կլինի,եթե հարվածի հիվանդի գրպանին,որպես ապացույց շաբաթը մեկ ընդունում էր անվճար մեկ հիվանդի եւ հետո ձեռքերն էր թափ տալիս,քանի որ պրոգրես չէր լինում,թե ինչու պրոգրես չի լինում Ֆրոյդը գեղեցիկ գրական ձեւով ներկայացրել է իր թեորյաում՝ որը 1930 թվականին նրան պարգեւեց Գյոթեի մրցանակ գրականության ասպարեզում:Ընդհանուր առմամբ,նա իր աշխատանքի համար վերձնում էր բավականին մեծ գումար,նրա մոտ մեկ այցը արժեր 40 կռոն,կամ 1 ֆունտ 13 շիլինգ,այդ գումարով կարելի էր այն ժամանակ գնել թանկ կոստյում: 1923 թվականին նրան վիրահատում են բերանի խոռոչի քաղցկեղի պատճառով,պրոթեզավորումը եւ սարսափելի ցավը նրան շատ են տանջում,նա չի կարողանում նորմալ սնվել եւ խոսել,սկայն դրան վերաբերվում է կատակով,բազում կատակներ է անում եւ գրում է տարբեր հոդվածներ Տանտոսի՝ մահվան ասծո եւ տեսություն այն մասին,թե ինչպես է մահը գրավում մարդկանց:Այդ ֆոնին նա հասնում է խելագար փառքի,օրինակ, հայտնի հոլիվուդյան մագնատ Սեմուել Գոդվինը նրան առաջարկել է 100 հազար դոլար միայն այն բանի համար,որ Ֆրոյդը թույլ տա իր անունը տեղադրեն՝ «Մարդկությանը հայտնի սիրո պատմություններ» ֆիլմի տիտրերում:Ֆրոյդը նրան գրել է զայրացած մերժման նամակ,նույն ճակատագրին է արժանացել գերմանական Ուֆա ընկերությունը՝որոնք ցանկանում էին նկարահանել ֆիլմ հոգեվերլուծության մասին:
    Ֆաշիզմի գալուստը վերածում է Ֆրոյդի կյանքը դժոխքի,Բեռլինում հրապարակավ այրում են նրա գրքերը, նրա սիրելի դուստրը`Աննան, ով գնացել էր հոր հետքերով եւ զբաղեցնում էր միջազգային հոգեվերլուծության կազմակերպությունը,ձեռփակալվում է գեստապոների կողմից: Ընտանիքով Ֆրոյդը փախչում է Լոնդոն,նրա առողջական վիճակը վատանում է,իր կյանքի վերջը նա է ընտրում եւ 1939 թվականի Սեպտեմբերի 23-ին նրան են ներարկում մորֆինի մահացու չափաբաժինը իր խնդրանքով:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (09.11.2011), Arpine (09.11.2011), einnA (13.11.2011), Freeman (14.11.2011), Renata (09.11.2011), Գեա (09.11.2011)

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •