Հա լավ ջանդամ ես էլ գրեմ
Հավանեցի 3, 1ը...
Երևի ԻՆձ էտքան էլ դուր չեր գալիս Էմիի դվորնիկ կարգավիճակը
Բայց դե հզոր էր իրար հետևից կարդալը ...
Հա լավ ջանդամ ես էլ գրեմ
Հավանեցի 3, 1ը...
Երևի ԻՆձ էտքան էլ դուր չեր գալիս Էմիի դվորնիկ կարգավիճակը
Բայց դե հզոր էր իրար հետևից կարդալը ...
Loading your personal settings....
Ինձ ամենաշատը Հեղինակ 7-ինը դուր եկավ։ Հետաքրքիր հանգուցալուծում էր։ Երկկենցաղ Սառան։
Մեծ հաճույքով կքվեարկեի նաև Հեղինակ 3-ին։ Լավ էր գրված։ Մի քիչ հոլիվուդյան ընթացք ուներ։ Լավ էլ դվոռնիկության դիմելու թաքնված պատճառն էր հեղինակը գտել։ Ընդհանուր հումորով էր։ «․․․փոշին տալով նախկին գործընկերներիս վեր ցցված քթներին ու այդպիսով նրանց հասկացնելով, որ արդեն այստեղից մաքրվելու ժամանակն է։»
Հեղինակ 4-ինը, 5-ինը ու 1-ինն էլ դուրս եկան։ Հեղինակ 5-ինը մի քիչ ծանրոտ էր, բայց իմաստալից ու հետաքրքիր։
Ինձ դուր եկան 3-րդ և 7-րդ տարբերակները և պետք է ասեմ, որ 7-րդը ավելի էր իրականին մոտ...
Շատ յուրօրինակ պրոյեկտ է Կարդում եմ ու տողատակերում փնտրում հեղինակներին, ու մեկ էլ սկսում յուրաքանչյուր հեղինակի նկարագրած դվորնիկի մեջ ման գալ ես-ը: Լավն են բոլորը, բայց ավելի գրավեց 3- հեղինակը, կարծես կապ տեսա նախաբանի ու դրա միջև:
Հիշեցնում եմ, որ եթե ընթերցանության համար ունեք անսահմանափակ ժամանակ, և կարող եք վայելել ընթերցանությունը երբ և որքան կամենաք, ապա քվեարկության համար մնացել է ընդամենը մեկ օր
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Գերազանց պրոյեկտ էր:
Մինչև հիմա զահլա չէի անում ճիշտն ասած կարդալ…
Ինձ թվում ա հեղինակների անունները հրապարակելուց հետո արժի քննարկումները փակել: Թե չէ գնալու են արդարացումներ, դիվանագիտական շտկումներ ու էլի էդ կարգի բլա-բլա…
Սենց շատ լավ ա՝ երբ չգիտես /թեկուզ ենթադրում ես/, բայց միտքդ ոչ մի պայմանականությամբ չի ազդվում:
Իմ տպավորությունները՝
Քվեարկել եմ հինգերորդի օգտին:
Մնացած տարբերակները կանխատեսելի մանկական ուսուցողական բնույթի հորինվածքներ էին՝ պրոզաիկ ու անիրական:
Նյութի առումով հինգերորդը դուրս եկավ, թափով էր, անվախ մի ձև, լեզուն էլ էր լավը, անտուրաժն էլ:
Երրորդի պատմողական ախորժելիություն անթերի էր. էդ առումով կարդացվում էր, այսինքն հաճելի էր կարդալը:
Մնացածը ուղղակի անցել եմ, որ քվեարկեմ: Ոչ մի ուշագրավ բան՝ ճիշտն ասած
Քանի որ չգիտեմ հեղինակներին, այսինքն վերաբերմունքս անդեմ ուղղվածություն ունի՝ այսպես ասած, հուսով եմ ոչ մեկ չի վիրավորվի
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.11.2008, 04:18:
Չգիտեմ, ես կարծում եմ, որ քվեարկության ավարտից ու հեղինակների բացահայտումից հետո եղող քննարկումները բավական հետաքրքիր են լինելու: Բարեկամ, եթե քո ասած դիվանագիտական շտկումների պահը ճիշտ հասկացա, ապա դրանք առանձին դեպքերում այսպես թե այնպես լինելու են ասենք զրուցարանում, ICQ-ում, հեռախոսով կամ այլ կերպ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դե լավ, քանի չեն բացահայտվել հեղինակները, մի հատ թփթփացնեմ, բայց էդ անկեղծ միտք ա, ոչ թե մխիթարելու համար…
Ուզում եմ ասեմ, որ հեչ կարևորը չի ձեր պատմվածքը ինչքան ձայն ա հավաքել, այսինքն էդ հեչ չի որոշում պատմվածքի արժեքը: Հիմա սենց որ նայում-մտածում եմ, կա երկու հիմնական ուղղվածություն գրելու. մեկը՝ նենց գրես, որ դուր գա, այսինքն քիչ թե շատ գրել իմացող մարդ գիտի ինչ հաճախականության վրա իրան նաստրոյ անի, որ գրի էն ինչը դուր կգա մեծամասնությանը, և երկրորդ՝ գրես էն, ինչը իրականում ներքին, խորքային զգում ես՝ ի հեճուկս առաջինի:
Էդ առումով, արդեն արժեք են ներկայացնում մեկնաբանությունները: Կարող ա ստանաս մի մեկնաբանություն, որ քո համար հազար ձայն արժի, զգաս որ քեզ հասկացել են…
… ու քանի որ իմ հավանած տարբերակը համարյա չմեկնաբանեցի, մի երկու խոսքով ասեմ.
ուրեմն, ինչքան էլ փերիական ռոմանտիզմ գլորենք այսպես ասած, իրականում ցախավելից մնում են կոշտուկներ: Ու ինչքան էլ էդ թղթի կտոր դիպլոմը վերամբարձ համարենք քաղքենիություն ու նախընտերնք պար բռնել տերևների հետ, դրա մեջ կեղծիք կա կամ առնվազն՝ ինքնախաբեություն:
Նենց որ հինգերորդը ճիշտ լուծում էր՝ ինձ համար:
Հա, մեկ էլ երրորդի հետ կապված՝
զգացողությունները, ասոցիացիաները լավն էին իրոք, որակով,
բայց մրցույթում էս անգամ գնահատել եմ լուծումը:Ապա աստիճանաբար կարծես սկսեցի ինչ–որ բաներ հասկանալ... Ավլել, սրբել, թափել... Հեռացնել, մաքրել, դուրս շպրտել փոշին, կեղտը, աղբը... Հեռու... Ահա թե ինչն էր ինձ գրավում այդ աշխատանքի մեջ. Ես այդպիսով ավլում–թափում էի ոչ այնքան փոշին ու աղբը, որքան տարիների ընթացքում սեփական հոգում կուտակված բացասական հույզերը, մտքերը, հուշերը՝ կապված բոլոր այն մարդկանց հետ, որոնք իմ կյանքը կամաց–կամաց իսկական գարշանքի էին վերածել... Ես նաև այդ մարդկանց էի ավլում–թափում իմ մոգական ցախավելով... Ինչ–որ չափով նաև ինքս ինձ...
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.11.2008, 05:00:
Մի հատ առաջարկ ունեմ
Մեկնաբանությունները կարող են ահագին ազդել քվեարկության ընթացքի վրա, մարդկանց մտքի վրա, ներշնչել ինչ-որ բաներ:
Առաջարկում եմ թույլատրել մեկնաբանությունները քվեարկությունը փակելուց հետո, բայց նաև մինչև հեղինակների բացահայոտւմը:
Այսինքն մի երկու օր՝ քվեարկությունից հետո ու բացահայտելուց առաջ, տրվի մեկնաբանությունների /որոնք կարող են և կշարունակվեն և բացահատումից հետո/
Ի՞նչ կարծիքի եք
Ավելացվել է 3 րոպե անց
Լավ, սպասեք ես գրեմ ինչ կարծիքի եմ
հանում եմ առաջարկս: Ինձ նոր համոզեցին, որ տենց թեման կմեռնի:
Նենց որ թող լինի, ոնց որ կար. եթե պետք ա ազդեն մեկնաբանությունները, ուրեմն էդ ա կյանքը
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.11.2008, 05:16: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ