Ոչ մեկի անձը չպետք է բացահայտվի, քանի դեռ քվեարկությունը չի ավարտվել, այդ թվում Ձեր կասկածների մասին չպիտի խոսեք
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վարպետ, առաջարկում եմ քվեարկության օրերը կրճատել։ 10 օրն իրոք չափազանց երկար ժամանակահատված է։ Իմ կարծիքով, 3–4 օրը լրիվ բավական կլիներ, միայն թե հաշվի առնելով, որ արանքում շաբաթ, կիրակի են ընկնում, օրերի քանակն արժե ավելացնել մինչև 5-6 օր։ Ի՞նչ կասես։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ինձ մի քանիսը շատ դուր եկան՝ երկրորդը, երրորդը ու չորրորդը... հիմա ես ի՞նչ անեմ
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Լավ, Անահիտ ջան: Բայց ես ունեմ էդպիսի տեխնիկական հնարավորություն? Եթե դու ունես, ես դեմ չեմ, սարքիր 5 օր
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Նախ ասեմ, որ հիանալի պրոյեկտ է։
Շատ հետաքրքիր է հետևել միևնույն պատմության տարբեր զարգացումներին։ Նաև մի ուրիշ հետաքրքրություն է, երբ փորձում ես ամեն մի պատմության տողերում բացահայտել հեղինակին, փնտրել նրան ֆորումի անդամների մեջ։
Բացի դրանից, լավ մարզանք է ստեղծագործողների համար, հարմար միջոց կատարելագործվելու, ստեղծագործական փորձարկումներ անելու համար։
Հիմա մրցող տարբերակների մասին։
Գրեթե բոլորն էլ դուր եկան, բոլորի մեջ էլ լավ հատվածներ կային, բայց ամենաշատը դուր եկան 3, 4, 5 տարբերակները։
4-րդը սիրունիկ, ռոմանտիկ պատմություն էր՝ նուրբ շարադրված։ Լավ աշնանային ռոմանտիկ ֆիլմ կլիներ։
5-րդի միտքը հետաքրքիր էր, լավն էր, բայց հազարավոր դիպլոմների մասը imho շատ էր չափազանցրած։
Իսկ ամենաշատը 3–րդը դուր եկավ։ Ավելի բովանդակալից ու խորն էր։ Տարբերվում էր մյուսներից։ Միայն ամենավերջին բիզնես բացելու պահը ամբողջ պատմվածքի ոճի հետ էնքան էլ չէր բռնում, էդ առումով էդ մասն էնքան էլ դուրս չեկավ, բայց ամեն դեպքում զվարճալի էր։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Շատ սիրուն պրոյեկտ է, սկզբում էդպիսին չէր թվում, բայց հիմա, որ բոլոր տարբերակներն իրար հետևից կարդացի, հասկացա, թե ինչքա~ն հետաքրքիր է ու նաև կարող է շատ օգնել` իսկապես ճանաչել ակումբցիներին (իդեպ, վերջում բոլոր հեղինակների անուններն են ասվելու, թե միայն հաղթողինը?)...
Նախաբանը լավն է, վերջաբանները` շատ տարբեր...
վարանում էի` 3, թե 5?
ի վերջո` 3
Հինգերերդը դուրս եկավ հետաքրքիր վերջաբանով ու շեշտադրությամբ. դեիպլոմի մսաը մյուս հեղինակներն աչքաթող էին արել, իսկ 5-րդը հենց դրա շուրջ պատմվածք էր հյուսել` տալով լրիվ ուրիշ վերջաբան, լրիվ ուրիշ կերպար... Բայց գուցե ոճական առումով էր թույլ, չգիտեմ..,
Իսկ երրորդը, թեև շատ էր երկար ու մի պահ ջղայնացրեց "անմահ Բիթլսի հոգեպարար հնչյուններ" արտահայտությամբ, բայց արդեն ինքնուրույն պատմվածք էր... ու հետո` ամենադրական լիցքերը փոխանցեց, ուզում էի վեր կենալ համակարգչի դիմացից, ցախավելն առնել ու գործի անցնել
...առհասարակ շատ սիրուն լույսի ներքո ներկայացվեց դվորնիկի կերպարը, երբեք էսպես ռոմանտիկ չէի պատկերացրել նրանց... բայց ինձ համար դվորնիկները էդքան էլ լավ մարդիկ չեն` ախր փողոցները մաքրում են ամենագեղեցիկից! ու թողնում էլի գորշ ասֆալտը...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ