Առաջին օրը երբ Հայկօյի գրածը տեսա, վախեցա, որովհետև ոչ մի շարունակություն չէի տեսնում... Մեկ որոշեցի կտրուկ շրջադարձով փոխել պատմության ընթացքը "մումիա վազվռաշչայեցա"յի տիպի, բայց հասկացա, որ պետք չէ գռեհկացնել պատմությունը....
Որոշել էի հաջորդ օրը գրել, որ վերջ, ես դուրս եմ գալիս խաղից, ոչ մի մտահղացում չունեմ, ինձ հանգիստ թողեք, ինչ ուզում եք արեք
Բայց մյուս օրը մուսաս եկավ, նստեցի ու սկսեցի գրել... Ամեն ինչ էնքան արագ ու ինքնաբերաբար ստացվեց, զարմացած էի մնացել, որովհետև մինչև հիմա հայերեն ոչ մի բան գրած չկամ....
Մորֆի գրած վերջավորությունը դուրս եկավ, շատ հումորով ու լավատեսորեն ամեն ինչ ավարտվեց, բայց անկեղծ ասած իմ պատկերացրած վերջավորությունը լրիվ ուրիշ էր: Կուզենայի, որ մտորումները շարունակվեին ու ամբողջ պատմությունը ավարտվեր անորոշության մեջ, այդպես էլ չպարզաբանելով, թե ով էր գլխավոր հերոսը ու ինչու էր տառապում: Թող յուրաքանչյուր ընթերցող ինքն իր պատկերացումներով հասկանա պատմության իմաստը:
Հենց այսպիսի ավարտ ի նկատի ունենալով եմ գրել իմ մասը, դրա համար էլ համաձայն եմ Ուլուանայի այն մտքի հետ, որ առանց իմ հատվածի էլ այս պատմությունը շատ բան չէր կորցնի![]()
Էջանիշներ