Ստեղ եմ :

Միանգամից գրեմ՝ ինչն ինչպես էի պատկերացնում, ինչը՝ չէ:
Երեկ երկու հոգու նամակ եմ գրել այս նույն թեմայով, կարծում եմ՝ դեմ չեն լինի, եթե դրանց տեքստը տեղադրեմ էստեղ:

Լավն է՞ր :Ճիշտն ասած՝ գիշերով էստեղից Իջևան գնալու ընթացքում ա ձևավորվել՝ մի երկու ժամվա ընթացքում: Կիսաքնած էի ու երգ էլ անընդհատ լսում: Ափսոս (հիմա եմ կամաց-կամաց հիշում)՝ լիքը ուրիշ բաներ էլ էի մտածել, որ պատմվածքում չկարողացա գրել կամ, ավելի շատ, չհիշեցի: Ամեն դեպքում՝ մահվանից հետո մարմնից չբաժանվող հոգու գաղափարը շուտվանից ունեի, չնայած՝ ավելի շատ որպես սարսափ-պատմվածք էի պատկերացնում (ավարտվելու էր այն բանով, որ հոգին ի վերջո հասկանար, թե ինքը որտեղ է ու թե ի՜նչ դաժանաբար է խաբվել): Իսկ հենց սրան վերջ չեմ մտածել: Ճիշտ ա՝ ինչ-որ մտքեր ունեի (Աստծու ծնունդ, պանթեիզմ, Քրիստոս (վերնագիրը սկզբում «33» էի դրել, հետո ջնջեցի), համատիեզերական գիտակցություն, ոչնչից՝ ամեն ինչ և ամեն ինչը՝ ոչինչ և այլն), բայց չեմ խորացրել: Շատ բան ուզեցել եմ թողնել ընթերցողի հասկանալուն: Օրինակ՝ էդ ամբողջ սարսափի, հուսալքության, խելագարության պահերը չեմ նկարագրել: Կցկտուր պատառիկներից եմ ուզել, որ պատկերը ձևավորվի: Էդպես ավելի ազդու է (երբ կեսերից նոր հասկանում ես, թե բանն ինչի մասին է): Ճիշտն ասած՝ ինձ դուր եկող ավարտ չեմ պատկերացնում: Ու շատ կուզենայի, որ մի հոգու փոխարեն մի քանիսը վերջ գրեին: Չնայած՝ Morpheus_NS-ը շատ հաճախ ինձ շատ նման է մտածում:
Հետո [Ակումբի անդամը] ինձ ուղարկեց պատմվածքի ավարտի սեփական համառոտ տարբերակը: Պատասխանս.

Գրածդ կարդալուց հետո՝ հավելում. իմ պատկերացմամբ՝ պատմվածքում ոչ մի գործողություն, ոչ մի ուրիշ գործող անձ, ոչ մի դրսից հայացք չպետք է լինի: Ընթերցողն իրականությունը տեսնում ա միայն ու միայն այդ հոգու մտածմունքների միջոցով: Մաքուր խոհափիլիսոփայություն ու զառանցանք պիտի լինի: Օրինակ՝ քո գրածը էնքան էլ «իմը» չէր, որովհետև մեջը [ջնջված՝ այլ գործող անձինք] կար: Իսկ դա արդեն էն գերագույն անորոշությունը ցրում ա: Կարող ա՝ էդ մարդու (մարդու՞) մահվանից հետո միլիոն տարի է արդեն անցել: Կարող է՝ ինքը երբեք չի էլ ապրել: Կարող է՝ ինքը էնքան է տառապելու ու չարչարվելու, որ մի օր ասի «եղիցի», ու լինի: Կարող ա, չէ՞, որ Աստված առաջին փորձից չի աշխարհը ստեղծել: Կարող ա՝ ինձ ու քեզ էլ ա նույնը սպասում: Կարող ա՝ ինքը նոր ծնվող երեխա ա: Կարող ա՝ նոր ծնվող աստված: Ինչ ասես կարող ա: Բայց պրոզայիկացնել չեմ ուզում: «Թախծոտ աղջիկը քայլում էր անձրևի տակ» և այլն:
Նաև՝

«Եղիցի լույս»-ը նաև ամեն ինչ խճճելու համար եմ գրել: Ինչպես նաև՝ «Ինչու լքեիցր ինձ»-ը, «Մեկ երկու երեք չորս»-ը և այլն: