User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Հայկօ-ի, Raedwulf-ի և Morpheus_NS-ի համատեղ պատմվածքը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայկօ-ի, Raedwulf-ի և Morpheus_NS-ի համատեղ պատմվածքը

    Հայկօ-ն սկսում է, Raedwulf-ը`շարունակում, իսկ Morpheus_NS-ը` ավարտում:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  2. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկօ-ի, Raedwulf-ի և Morpheus_NS-ի համատեղ պատմվածքը

    Ամենադժվարը փտած փայտի հոտին վարժվելն էր։ Չնայած՝ շուտով դրան սկսեց խառնվել խոնավ հողի շունչը։ Հետաքրքիր է, որ նեխած մարմնի գարշահոտը չեմ զգում։ Գուցե այն բնավ էլ չի՞ նեխում։ Տեսնես՝ ինչքա՞ն ժամանակ է անցել։ Մի ամի՞ս։ Մի վայրկյա՞ն։ Ամեն դեպքում՝ ժամանակը կանգ չի առել։ Ու ոչինչ չի փոխվել այս աշխարհում։ Հողը սառն է, փայտը՝ անթափանց։ Ու վերջում ոչ մի լույս էլ չկա։ Վերջ էլ չկա։ Դեռ։

    Կողերիս միջով ինչ-որ բան է սողում։

    Մեկ, երկու, երեք, չորս, մեկ, երկու, երեք, չորս…

    ***

    Նեխահոտ, այնուամենայնիվ, զգում եմ։ Ինքնախաբկանքս չհաջողվեց։ Փաստորեն՝ արդեն ոչ մի հույս չկա։ Ես համատիեզերական խաբեության զոհ եմ։ Անհեթեթության գերի։ Ու հիմա… Հիմա, երևի, պիտի փորձեմ վարժվել։ Պիտի փորձեմ հասկանալ։ Հասկանա՞լ։ Ես կգժվե՜մ, կխենթանա՜մ։

    Միայն ե՞ս եմ այսպիսին, թե՞ սա բոլորի հետ է պատահում։ Ինչու՞։ Մինչև ե՞րբ։ Իսկ հետո՞։ Գերագու՜յն աբսուրդ. մի բան, որ, ըստ էության, պիտի դառնար բոլոր հարցերի պատասխանը, է՛լ ավելի շատ հարցեր ծնեց։

    Մթությա՛նն էլ կդիմանամ, հոտի՛ն էլ, անշարժությա՛նն էլ, նեղվածքի՛ն էլ, բայց գոնե ասե՛ք, ասե՜ք՝ ինչու՞։ Ինչպե՞ս։ Անորոշությունը սպանում է։ Սպանում է… Եթե կարողանայի, կծիծաղեի։

    Մեկ, երկու, երեք, չորս, մեկ, երկու, երեք, չորս…

    ***

    Հիմա ես ի՞նչ եմ։ Ձև՞, թե՞ պարունակություն։ Մարմի՞ն, թե՞ հոգի։ Մա՞րդ, թե՞ ուրվական։ Իսկ եթե հազար տարի հետո միայն հողը մնա, ես կլինե՞մ, թե՞ ոչ։

    Ժամանակի հոսքը, կարծես, նույնն է։ Ո՛չ արագացել է, ո՛չ էլ դանդաղել։ Հողը բարակ շիթով սորում է տախտակի ճեղքերից ներս, ու հատիկները միաձուլվում-դառնում են օդեղեն սյունակներ։ Իսկ որդերն արդեն շա՜տ վաղուց է, ինչ կրծում են ոտքս։ Գրեթե ոչինչ չեմ զգում։

    Ե՞ս եմ մարմնիս խարիսխը, թե՞ մարմինս՝ իմ։

    Մեկ, երկու, երեք, չորս, մեկ, երկու, երեք, չորս…

    ***

    Արդեն ամբողջովին հող եմ։ Կափարիչի փլվելուց հետո ամեն ինչ արագացավ։ Տարօրինակ է. լեզու չունեմ, բայց զգում եմ ավազի համը։ Ասենք՝ իմ վիճակում գտնվողի համար «տարօրինակ» բառը մեծ շռայլություն է։

    Ուղեղ չունեմ, բայց մտածում եմ։ Դատում եմ։ Կա՛մ։ Ես կա՛մ։

    Այնքան երկար ժամանակ եմ այսպես պառկած, որ սկսել եմ կասկածել. իսկ գուցե կյանքը երկու հողեղեն վիճակների միջև պատահամամբ հայտնված ակնթա՞րթ է։ Աստվածային սխա՞լ։ Վերամբարձ թյուրիմացությու՞ն։ Կա՞ր, թե չկար կյանք, ի վերջո։

    Հոգին մահվանից հետո մարմնից չի բաժանվում։

    Մեկ, երկու, երկու… Երկու, երկու…

    ***

    Խնձոր եմ ուզում։

    ***

    Մենակ եմ։ Մեն-մենակ։ Ու միայնության մեջ դանդաղ ցնորվում եմ։

    Չէ՛, ես մենակ չե՛մ։ Չե՛մ կարող մենակ լինել։ Գուցե այս՝ ինձ խառնված հողը մեկ այլ միայնակ հոգի՞ է։ Դագաղի փոշի տախտակները հոգի՞ են։ Գուցե սա ավազ չէ, այլ ևս մեկ աճյու՞ն։ Ի՞նչ իմանաս՝ մարդն ինչից է ծեփված։ Կավի՞ց։ Հնացած, մաշված հոգիների՞ց։ Ես ե՞րբ եմ հնանալու։ Ինձ ե՞րբ են շաղախելու թարմ կավի հետ։ Ո՞վ։

    …ինձ մենակ մի՛ թողեք մի՛ լքեք ինձ ես վախենում եմ վախենում եմ վախենում եմ ցուրտ է չեմ հասկանում չեմ հասկանում ինչու՞ միայն ե՞ս ինչու՞ ես լռություն խավար խավարի վերջում՝ խավար ու նույնը նույնը ես ինձ հետ ես իմ մեջ էլ չեմ տեսնում չեմ զգում ոչինչ էլ չկա ոչի՛նչ ոչի՛նչ ու չի էլ լինի կյանք էլ չի լինի դրախտ էլ չի լինի դժոխք էլ միայն հող ու հող հող ու մի խենթ հոգի մի խենթ վրիպակ ակամա ավազահատիկ անիվի տակ գնալ փախչել ու՞ր ումի՞ց ելք չկա ելք չկա ինչու՞ լքեցիր ինձ ինչու՞ ինչու՞…

    ***

    Չորս կողմս քաոս է։ Ես քաոս եմ։ Ես նույնպես չկամ։ Միակ իրականը միտքս է։ Միակ իրականը մտքերս են։ Ես միտք եմ։ Թվում է՝ մի քիչ էլ, և կշոշափեմ մտքերս, մի քիչ էլ՝ և կտեսնեմ, թե ինչպես են դրանք հրեղեն սլաքների նման շանթում խավարն ու քաոսը։ Ես խոսու՛մ եմ։ Ես մի՛տք եմ։ Ես խո՛սք եմ։

    Դե մտքիդ ուժով մի փոշու հատի՛կ շարժիր։ Հաշմանդամ հոգի։ Հաշմանդամ միտք։ Անթել խամաճիկ։

    Ոչինչ էլ չկա։ Եվ չի էլ եղել։ Եվ չի էլ լինի։

    ***

    Եղիցի լու՛յս։ Եղիցի լու՛յս։ Եղիցի… Լույս… Լույս, խնդրում եմ, լույս…

    ***
    DIXI
    carpe noctem

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (30.11.2011), Stranger_Friend (21.04.2013), Ինչուիկ (29.11.2009), Ռուֆուս (21.02.2010)

  4. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկօ-ի, Raedwulf-ի և Morpheus_NS-ի համատեղ պատմվածքը

    ***

    Անիմաստ է…. Պայքարելն անիմաստ է, ստիպված եմ հանձնվել…. Թմրած միտքս այլևս դադարել է դիմադրել…. Պետք է համակերպվել, պետք է ընդունել անխուսափելին, պետք չէ դիմադրել …

    ***

    Ա՜խ, գոնե մի ձայն լիներ, մի շշուկ…. Լսեի նրա մեղմ շնչառությունը ականջիս տակ, զգայի կյանքի մեղեդին, ապրելու խինդը…. Շշշ՜շ, սու՜ս մնա, լսում եմ մի բան… Ավաղ, դա լոկ սրտիս արձագանքն է, որը վաղուց դադարեցրել է բաբախյունը…. Մի ձա՜յն հնչեր կողքիս, մի շշուկ… Հիշեցներ կյանքի մասին, ստիպեր ինձ վերադառնալ, գթար ինձ, սիրեր, գուրգուրեր… Մի ձա՜յն…

    Լռությու՜ն է…

    ***

    Հոգնել եմ այս ամենից…

    Բարձրացրու՜ ձեռքերդ, խրի՜ր եղունգներդ քեզ բանտարկող փայտի մեջ, պայքարի՜ր, մի՜ նահանջիր, զգա՜ կյանքի ավյունը երակներիդ մեջը, ըմբոշխնի՜ր սիրո հաճույքը… Չէ, հանգել եմ վաղուց, էլ ուժ չկա, ցանկություն չկա...

    Իմաստ չկա…

    ***

    Սառել եմ… Ցուրտ է… Սառնամանիքը շամփրում է փոշիացած ոսկորներս, փայտացնում առանց այն էլ անզգա նյարդերս, ուժգնացնում տանջանքներս…. Կորցնում եմ մտքիս թելը, դեպքերի հերթականությունը… Այլևս չեմ զգում նեխող մարմնիս գարշահոտը, աչքերիս առաջ խավար է` անվերջանալի ու անբովանդակ…

    Վեց զգայարաններիցս գործում է միայն մեկը – յոթերորդը… Ինտուիցիա՞ն: Հա՜-հա՜-հա՜, չէ, ինտուցիան սոսկ պատրանք է, խաբեություն… Յոթերորդը բանականությունն է, որից կամաց կամաց զրկվում եմ…

    ***

    Գիտեմ, հարկավոր է միայն մի ձայն հանել, գոռալ, ճչալ, որ ես դեռ կամ, որ ես դեռ շնչում եմ… Գիտակցությանս համար բեռ դարձած փտած մարմինս լոկ իմ սեփական երևակայության արդյունքն է… բայց հանուն ինչի? Գիտեմ, որ այտուցված շուրթերիցս դուրս թռած միայն մեկ հնչյուն ինձ կվերադարձնի իրականություն… բայց հանուն ինչի՞…

    Մի՞թե ես կամովին չհրաժարվեցի իրականությունից, մի՞թե ես ինքս չստեղծեցի այս երևակայական զնդանը և ինքս ինձ բանտարկեցի այստեղ… Գժվում եմ… Ես այստեղ եմ կամովին և իրավունք չունե՜մ բողոքելու, սա այն է, ինչ ես ցանկանում էի, սա այն է ինչին ես ձգտում էի… Սա այն է ինչին ես արժանի եմ… Խելագարվում եմ… Ո՞վ եմ ես… Խղճուկ մի էակ, ծիծաղելի երազանքներով ու անիրական նպատակներով…

    Ես եմ…

    ***
    Լույս, մի՞թե արևը չի գթա նվաստիս, չի՞ ուղարկի ինձ իր տաքացնող ճառագայթներից գեթ մեկը, որպեսզի ցրի շուրջս տիրող խավարի մղձավանջը… Մինչև ե՞րբ պետք է հոգիս խարխափի իմ տառապանքների լաբիրինթոսներում, մինչև ե՞րբ պետք է կույրի նման թափառեմ շարունակ… զգացմունքներիս գերին եմ դարձել, ուրիշ ոչինչ…

    ***

    Չէ, անիմաստ է… անիմաստ է պայքարելը, անիմաստ է դիմադրելը, ամեն ինչ վերջացած է, էլ ուժ չկա, ժամանակն է դնել վերջակետը…

    ***

    Լռություն… Լռությունը ճնշում է, սեղմում է ինձ իր ճանկերի մեջ, աքցանում ողջ էությունս… Ես կա՞մ… Դեռ գոյատևու՞մ եմ… Ինչպե՞ս… Հանուն ինչի՞…

    ***

    Ի՞նչ կմնա ինձանից հետո… Որդեր ու մի բուռ պարարտ հող…. Մի՞թե սա է բոլորիս վերջը… Կրակ եմ ուզում… Ուզում եմ այրել, ոչնչացնել մարմինս, ուզում եմ մաքրել հոգիս կեղտից ու գարշանքից, ուզում եմ ճախրե՜լ տիեզերքում մաքուր ու անարատ… Կատարսիս եմ տենչում…

    Մի բուռ հող… Մի՞թե սա է մեր գոյատևման վերջնական նպատակը...

    ***

    Սարսափում եմ… Կծկվել եմ ողջ էությամբ ու սպասում եմ… Սպասում եմ Ահեղ Դատաստանին… Գիտակցում եմ, որ ամեն մի մեղքիս համար տասնապատիկն եմ վճարելու, գիտեմ…

    Զառանցում եմ… Չէ, որ ես ինքս ինձ դատապարտեցի առանց դատաստանի և ահա կրում եմ իմ հավիտենական պատիժը… Ահա, ուսերիս կրում եմ իմ խաչը և հանուն ինչի՞… Վախենում եմ անվերջությունից… Բարին չի կարող անվերջ լինել, միայն չարությունն է անվերջանալի… Նախանձը, խաբեությունը, անտարբերությունը, սրանք են անվերջ… Չէ, ես անվերջանալի չեմ, իմ գծած շրջանի մեջ իմ էությունն է, շրջանից դուրս` ունայնություն…

    ***

    Սպասում եմ… Ակնթարթնե՞ր, րոպենե՞ր, դարե՞ր, հավերժությու՞ն: Չկա սկիզբն ու ավարտը, լոկ լռություն է ու խավար, տառապանք ու միայնություն, ցավ ու դատարկություն…

    ***

    Սպասում եմ… Սա էլ կավարտվի, ամեն ինչ իր վերջն ունի… Սպասում եմ իմ ավարտին…

    Սպասում եմ…
    I may be paranoid but no android!

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (30.11.2011), Stranger_Friend (21.04.2013), Ինչուիկ (29.11.2009)

  6. #4
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկօ-ի, Raedwulf-ի և Morpheus_NS-ի համատեղ պատմվածքը

    Եվ մի՞թե սա է այդ հավերժական կյանքը, որի մասին այդքան ասում էին... մի՞թե սա է...
    Ու՞ր են հրեշտակները, սատանան... ու՞ր է Աստվածը:
    ...
    Ծարավ եմ... մի կում ջու՜ր... գոնե մի կաթի՜լ...չեմ դիմանում անտանելի է:
    ...
    Ու՞ր են հրեշտակները, սատանան... ու՞ր է Աստվածը...
    ...
    Իսկ այս հո՜տը... սեփական կիսափտած մարմնիս հոտը... ի՜նչ ահավոր է: Երբեք չէի մտածի, որ մի օր ինքս կզզվեմ ինձնից: Ինչքա՞ն է սա շարունակվելու: Ինչքա՞ն եմ մնալու այս չորս տախտակի մեջ սեփական մտքերիս գերի դարձած: Ինչքա՞ն եմ տանջվելու ծարավից, ցրտից, ու.... ու այս անտանելի, զզվելի հոտից... եւ ինչու՞ միայն նոր սկսեցի զգալ այս հոտը, չէ՞ որ վաղուց եմ փտում:
    Ե՞րբ են գալու հրեշտակները... ու՞ր եմ գնալու... դժո՞խք, դրա՞խտ: Գուցե կանչեմ հրեշտակներին, գուցե բղավեմ.... կարող է լսեն ինձ, կարող է գան... Փորձում եմ. չի ստացվում... նորից ու նորից... ապարդյու՜ն... Դե՛, մի անգամ էլ... հավաքի՛ր ուժերդ... կարծես ստացվեց...
    ...
    Լսեցի՞ն արդյոք հրեշտակները, կգա՞ն...
    ....
    Իսկ այս հո՜տը... ինչ ահավոր է...
    ....
    Բայց մի րոպե, կարծես ինչ-որ ձայներ եմ լսում... այս ի՜նչ քնքուշ կանացի ձայն է... հրեշտակ է... եկա՜վ...
    -Եկա՞ր,- հարցնում եմ:
    -Ի՞նչ է եղել, -հարցնում է հրեշտակը:
    -Փտում եմ,- ասում եմ ես:
    -Հը՜մ,- մտահոգվում է հրեշտակը:
    ...
    Ու հանկարծ զգում եմ, որ հոգիս ազատվում է դագաղի գորշ պատերից ու ահա պիտի երկինք բարձրանա... բայց այս ի՞նչ է կատարվում... ահավո՜ր է, անկում եմ ապրում... ընկնու՜մ եմ... մի՞թե դժոխք եմ գնալու... ի՜նչ վատ է...
    -Ի՞նչ է պատահել,- տղամարդու խռպոտ ձայն է լսվում:
    -Սատանա՞ն ես,- հարցնում եմ ես:
    -Հա՛, սատանան եմ ապու՛շ: Էս ինչքա՜ն ես խմել...
    ....
    Արթնանում եմ... անկաղնուց ընկած, գլուխս սեփական փսխուքի մեջ ընկղմած... Տեսնում եմ մորս ու հորս շանթահարող հայացքները....
    ... էս ինչքա՜ն էի խմել:
    Վերջին խմբագրող՝ Morpheus_NS: 24.10.2008, 11:03:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (30.11.2011), Ինչուիկ (29.11.2009), Համիկ (05.11.2009)

  8. #5
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկօ-ի, Raedwulf-ի և Morpheus_NS-ի համատեղ պատմվածքը

    Սկիզբը կարդալից մտածում էի էս ինչ յուրահատուկ միտքա, ինչի չէի երբեք էս մասին մտածել, հետո միջին մասը ասում էի, ինչ հարմար շարունակությունա, բայց սրանից վերջ դուրս չի գա, կկրկնվի, բայց հաճելիորեն սխալվել էի, վերջը հրաշալի էր Ապրեք տղաներ բոլոր մինչ այս եղած համատեղ պատմվածքներից երևի լավագույնն է ինձ համար

  9. #6
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկօ-ի, Raedwulf-ի և Morpheus_NS-ի համատեղ պատմվածքը

    Իրոք շատ լավն էր Կեցցեք, համամհունչ լրացումներ էին, ճիշտը որ ասեմ խմած վախդ ես ել եմ ըտենց երազներ տեսնում, բայց դեռ չեմ փսխել, աբրիք

  10. #7
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկօ-ի, Raedwulf-ի և Morpheus_NS-ի համատեղ պատմվածքը

    Արտակարգ սկիզբ էր: Չկարողացա հրաժարվել գայթակղությունից ու վարկանիշ տվեցի: Երկրորդ հատվածում առաջին հատվածի ոճը գրեթե անփոփոխ պահպանվում էր: Անցումը հրաշալի էր ու աննկատ: Էլի գայթակղությանը չդիմացա ու էլի վարկանիշ տվեցի, բայց չէի կարծում, որ երրորդ հատվածը երջանիկ ավարտ կունենա: Հիմա նորից չեմ դիմանա գայթակղությանն ու էլի վարկանիշ կտամ

    Ապրեք, երեխեք, հրաշալի էր ստացվել
    Ես ոչինչ չեմ ուզում...

  11. #8
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկօ-ի, Raedwulf-ի և Morpheus_NS-ի համատեղ պատմվածքը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենադժվարը փտած փայտի հոտին վարժվելն էր։ Չնայած՝ շուտով դրան սկսեց խառնվել խոնավ հողի շունչը։ ..........................................
    Եղիցի լու՛յս։ Եղիցի լու՛յս։ Եղիցի… Լույս… Լույս, խնդրում եմ, լույս…
    ***
    Բրավո, Հայկօ !!!!!! Իսկապես գործ էր, շատ դուրս եկավ: Անսովոր, օրիգինալ, հետաքրքիր ոճ է:
    Զգացվում է, որ հենց այնպես իմիջայլոց չես գրել, մտածված, մշակված մտքեր ես արտահայտել, նույնիսկ ենթագիտակցություն ես թափանցել... Կոնցեպցիա կա մեջը...
    Մի քանի տարի առաջ մտքովս այսպիսի մի բան էր անցել, սկսել էի գրել, բայց կիսատ էր մնացել, չէի կարողացել արտահայտել այն, ինչ պատկերացնում էի: Իսկ քոզ մոտ ստացվեց, ոնց որ իմ մտքերը թղթին հանձնած լինես ...
    Հոյակապ է ստացվել:

    Մեջբերում Raedwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    ***

    Անիմաստ է…. Պայքարելն անիմաստ է, ստիպված եմ հանձնվել…. Թմրած միտքս այլևս դադարել է դիմադրել…. ..................

    Սպասում եմ…
    Դուք կարող է երկվորյակներ եք՞
    Շատ սահուն էր անցումը, նույն ոգով, լիարժեք շարունակություն:
    Մեջը հետաքրքիր մտքեր էլ կան, մտահղացումներ, արտահայտություններ...
    Առաջին անգամ եմ կարդում Ռաեդվուլֆ, տպավորիչ է: Շատ լավ է ստացվել, ապրես Մանավանդ, որ ահագին դժվար գործ էր բաժին հասել. շարունակել:

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ մի՞թե սա է այդ հավերժական կյանքը, որի մասին այդքան ասում էին... մի՞թե սա է...
    ..........................................................................
    ... էս ինչքա՜ն էի խմել:
    Մորֆեուսի գործն էլ էր բարդ Բայց պատվով ես տակից դուրս եկել, էլի ոճի մեջ է, ու վերջն էլ է հետաքրքիր ու զվարճալի Լավն էր :
    Ապրեք !!!!!!!!!!!!!!!!!
    Կարծում եմ, համատեղ պատմվածքների մեջ ամենահաջողված համագործակցությունն է առայժմ. երեքն էլ իրար հասկացել են, նույն ոգով շարունակել, չեն փորձել ուրիշ ուղղությամբ շեղել ընդհանուր միտքը
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 24.10.2008, 11:54:

  12. #9
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկօ-ի, Raedwulf-ի և Morpheus_NS-ի համատեղ պատմվածքը

    Մինչ այժմ ձևավորված եռյակներից ամենահաջողը: Հատկապես առաջին մասը որ շատ լավն էր: Մարդակային գոյի զիգզագները մեջտեղ էին եկել:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. ars83-ի, Վահիկ-ի և Morpheus_NS-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 17.08.2009, 11:02
  2. Արձակ. *e}|{uka*-ի, Morpheus_NS-ի և Տատ-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 16.02.2009, 01:45
  3. Արձակ. ivy-ի, տեսիլք-ի և Morpheus_NS-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 29.12.2008, 19:00
  4. Արձակ. KT'-ի, Morpheus_NS-ի և Գալաթեա-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.12.2008, 16:18
  5. Արձակ. GISastgh-ի, Mefistofel-ի և Morpheus_NS-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 17.10.2008, 10:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •