User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 17 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Քո խաղը. կանոնների քննարկում

  1. #16
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քո խաղը. կանոնների քննարկում

    Երեկվա նախնական փորձարկումից հետո խաղի կանոնների մեջ մտցվում են հետևյալ փոփոխությունները (ստորև բերված է փոփոխված տարբերակը)

    Խաղի կանոնները

    Անցկացման կարգը։

    1. Խաղն անցնում է 3 փուլով՝ յուրաքանչյուրում 7 հարց։
    2. Խաղի 2-րդ փուլին իրավունք են ստանում մասնակցել առաջին 4 տեղ գրավողները (ավելի շատերը, եթե միավորները հավասար են), 3-րդ փուլին՝ առաջին երկու տեղ գրավողները։
    3. Խաղի առաջին փուլն անց է կացվում այն դեպքում, երբ հավաքվում է առնվազն վեց մասնակից։ Երկրորդ փուլն անց է կացվում այն դեպքում, երբ ներկա են առաջին փուլում հաղթած 4 մասնակիցները։ Երրորդ փուլն անց է կացվում, երբ ներկա են երկրորդ փուլում հաղթած 2 մասնակիցները։
    4. Հաղթող է ճանաչվում երեք փուլերի արդյունքում առավելագույն թվով միավորների դրական գումար հավաքած մասնակիցը։



    Հարցերի արժեքը

    1. Հարցերը խմբավորված են ըստ թեմաների և յուրաքանչյուր հարց ունի իր արժեքը։ Կա 5 թեմա, յուրաքանչյուրում՝ 5 հարց՝ 20, 40, 60, 80 և 100 արժեքով։


    Պատասխանելու կարգը։

    1. 20 և 40 և 60 միավորանոց հարցերի պատասխաններն ընդունվում են հարցի հրապարակումից հետո՝ 3 րոպեի ընթացքում, 80 և հարյուր միավորանոցներինը՝ 5 րոպեի ընթացքում։ Հարցերի պատասխաններն ուղարկվում են խաղը վարողին անձնական նամակով`բացառությամբ հաջորդ կետում նկարագրված դեպքի։ Պատասխանը և հարցի համարը նշվում են նամակի վերնագրում։ Նամակի պարունակությունը չի ստուգվում։
    2. Կա 5 հարց, որոնք կոչվում են «ձուկը ջրում»։ Այդ հարցերին կարող է պատասխանել միայն մեկ մասնակից՝ նա, ում կնշի տվյալ հարցն ընտրողը։ Հարցին կարող է պատասխանել նաև ինքը՝ հարց ընտրող մասնակիցը (այսինքն՝ որոշել չտալ այն ուրիշին)։ «Ձուկը ջրում» տեսակի հարցերի պատասխանը գրվում է թեմայում՝ հրապարակայնորեն։

    Հարցերի ընտրության իրավունքը

    1. Առաջին հարցն ընտրողը որոշվում է վիճակահանությամբ։
    2. Հաջորդ հարցերի ընտրողներն են՝ նախորդ հարցին առաջինը ճիշտ պատասխան տված մասնակիցները։
    3. Եթե որևէ հարցին ոչ ոք ճիշտ չի պատասխանել, հարցն ընտրում է վերջին անգամ ընտրություն կատարած մասնակցին ցուցակով հաջորդողը։
    4. Եթե նախորդ հարցը «ձուկը ջրում» տիպի էր, ապա հաջորդ հարցն ընտրում է այդ հարցի պատասխանողը՝ անկախ այն բանից՝ ճիշտ է պատասխանել հարցին, թե ոչ։
    5. Յուրաքանչյուր հարցին կարելի է պատասխանել 1 անգամ, երկրորդ պատասխանները չեն հաշվվում։

    Միավորների հաշվարկը

    1. Ճիշտ պատասխանի դեպքում մասնակիցը ստանում է այնքան միավոր, որքան հարցի արժեքն է՝ գումարած հավելյալ միավորներ արագ պատասխանի համար։
    2. 20, 40 և 60 միավորանոց հարցերի դեպքում հավելյալ 10 միավոր է հաշվարկվում բոլոր նրանց, ովքեր ճիշտ պատասխան են տվել հարցը հրատարակելու պահին հաջորդող առաջին րոպեի ընթացքում։
    3. 80 և 100 միավորանոց հարցերի դեպքում հավելյալ 30 միավոր է հաշվարկվում բոլոր նրանց, ովքեր ճիշտ պատասխան են տվել հարցը հրատարակելու պահին հաջորդող առաջին րոպեի ընթացքում և հավելյալ 10 միավոր նրանց, ովքեր ճիշտ պատասխան են տվել հարցը հրատարակելու պահին հաջորդող երկրորդ րոպեի ընթացքում։
    4. Հարցին սխալ պատասխանելու կամ չպատասխանելու դեպքում պատասխանողի հաշվից հանվում է 40 միավոր՝ 20, 40 և 60–միավորանոց հարցերի դեպքում և 60 միավոր՝ 80 կամ 100 միավորանոց հարցերի դեպքում։
    Վերջին խմբագրող՝ ars83: 25.10.2008, 18:09:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. #17
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քո խաղը. կանոնների քննարկում

    Վերջնական տարբերակը

    Խաղի կանոնները

    Անցկացման կարգը։

    1. Խաղն անցնում է 3 փուլով՝ յուրաքանչյուրում 7 հարց։
    2. Խաղի 2-րդ փուլին իրավունք են ստանում մասնակցել առաջին 4 տեղ գրավողները (ավելի շատերը, եթե միավորները հավասար են), 3-րդ փուլին՝ առաջին երկու տեղ գրավողները։
    3. Խաղի առաջին փուլն անց է կացվում այն դեպքում, երբ հավաքվում է առնվազն վեց մասնակից։ Երկրորդ փուլն անց է կացվում այն դեպքում, երբ ներկա են առաջին փուլում հաղթած 4 մասնակիցները։ Երրորդ փուլն անց է կացվում, երբ ներկա են երկրորդ փուլում հաղթած 2 մասնակիցները։
    4. Հաղթող է ճանաչվում երեք փուլերի արդյունքում առավելագույն թվով միավորների դրական գումար հավաքած մասնակիցը։



    Հարցերի արժեքը

    1. Հարցերը խմբավորված են ըստ թեմաների և յուրաքանչյուր հարց ունի իր արժեքը։ Կա 5 թեմա, յուրաքանչյուրում՝ 5 հարց՝ 20, 40, 60, 80 և 100 արժեքով։


    Պատասխանելու կարգը։

    1. 20 և 40 և 60 միավորանոց հարցերի պատասխաններն ընդունվում են հարցի հրապարակումից հետո՝ 3 րոպեի ընթացքում, 80 և հարյուր միավորանոցներինը՝ 5 րոպեի ընթացքում։ Հարցերի պատասխաններն ուղարկվում են խաղը վարողին անձնական նամակով`բացառությամբ հաջորդ կետում նկարագրված դեպքի։ Պատասխանը և հարցի համարը նշվում են նամակի վերնագրում։ Նամակի պարունակությունը չի ստուգվում։
    2. Կա 5 հարց, որոնք կոչվում են «ձուկը ջրում»։ Այդ հարցերին կարող է պատասխանել միայն մեկ մասնակից՝ նա, ում կնշի տվյալ հարցն ընտրողը։ Հարցին կարող է պատասխանել նաև ինքը՝ հարց ընտրող մասնակիցը (այսինքն՝ որոշել չտալ այն ուրիշին)։ «Ձուկը ջրում» տեսակի հարցերի պատասխանը գրվում է թեմայում՝ հրապարակայնորեն։

    Հարցերի ընտրության իրավունքը

    1. Առաջին հարցն ընտրողը որոշվում է վիճակահանությամբ։
    2. Հաջորդ հարցերի ընտրողներն են՝ նախորդ հարցին առաջինը ճիշտ պատասխան տված մասնակիցները։
    3. Եթե որևէ հարցին ոչ ոք ճիշտ չի պատասխանել, հարցն ընտրում է վերջին անգամ ընտրություն կատարած մասնակցին ցուցակով հաջորդողը։
    4. Եթե նախորդ հարցը «ձուկը ջրում» տիպի էր, ապա հաջորդ հարցն ընտրում է այդ հարցի պատասխանողը՝ անկախ այն բանից՝ ճիշտ է պատասխանել հարցին, թե ոչ։
    5. Յուրաքանչյուր հարցին կարելի է պատասխանել 1 անգամ, երկրորդ պատասխանները չեն հաշվվում։

    Միավորների հաշվարկը

    1. Ճիշտ պատասխանի դեպքում մասնակիցը ստանում է այնքան միավոր, որքան հարցի արժեքն է՝ գումարած հավելյալ միավորներ արագ պատասխանի համար։
    2. 20, 40 և 60 միավորանոց հարցերի դեպքում հավելյալ 10 միավոր է հաշվարկվում բոլոր նրանց, ովքեր ճիշտ պատասխան են տվել հարցը հրատարակելու պահին հաջորդող առաջին րոպեի ընթացքում։
    3. 80 և 100 միավորանոց հարցերի դեպքում հավելյալ 30 միավոր է հաշվարկվում բոլոր նրանց, ովքեր ճիշտ պատասխան են տվել հարցը հրատարակելու պահին հաջորդող առաջին րոպեի ընթացքում և հավելյալ 10 միավոր նրանց, ովքեր ճիշտ պատասխան են տվել հարցը հրատարակելու պահին հաջորդող երկրորդ րոպեի ընթացքում։
    4. Հարցին սխալ պատասխանելու, չպատասխանելու կամ ուշ պատասխանելու դեպքում պատասխանողի հաշվից հանվում է 40 միավոր՝ 20, 40 և 60 միավորանոց հարցերի դեպքում և 60 միավոր՝ 80 կամ 100 միավորանոց հարցերի դեպքում։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Fallout 3 խաղը
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 149
    Վերջինը: 18.08.2009, 11:14
  2. Քո խաղը – 1
    Հեղինակ՝ ars83, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 220
    Վերջինը: 29.10.2008, 15:29
  3. Ամենասպասված խաղը
    Հեղինակ՝ Մանե, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 42
    Վերջինը: 19.03.2007, 12:08
  4. «Կետիկ» տրամաբանական խաղը
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 25
    Վերջինը: 23.01.2007, 13:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •