User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Քո խաղը. կանոնների քննարկում

  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քո խաղը. կանոնների քննարկում

    Առաջարկում եմ խաղալ «Քո խաղը» (Своя игра) խաղի ինտերնետ–տարբերակը։

    Խաղի կանոնները

    Անցկացման կարգը։

    1. Խաղը անցկացվում է այն դեպքում, երբ հավաքվում է առնվազն վեց մասնակից։
    2. Խաղը անցնում է 3 փուլով՝ յուրաքանչյուրում 5 հարց։
    3. Հաղթող է ճանաչվում երեք փուլերի արդյունքում առավելագույն թվով միավորների դրական գումար հավաքած մասնակիցը։
    4. Խաղի 2-րդ փուլին իրավունք են ստանում մասնակցել առաջին 4 տեղ գրավողները (ավելի շատերը, եթե միավորները հավասար են), 3-րդ փուլին՝ առաջին երկու տեղ գրավողները։


    Հարցերի արժեքը

    1. Հարցերը խմբավորված են ըստ թեմաների և յուրաքանչյուր հարց ունի իր արժեքը։ Կա 5 թեմա, յուրաքանչյուրում՝ 5 հարց՝ 20, 40, 60, 80 և 100 արժեքով։
    2. Կա 5 հարց, որոնք կոչվում են «կատուն պարկում»։ Այդ հարցերին կարող է պատասխանել միայն մեկ մասնակից՝ նա, ում կնշի տվյալ հարցն ընտրողը։ Այս հարցերի պատասխանը գրվում է թեմայում՝ հրապարակայնորեն։ Հարցին կարող է պատասխանել նաև ինքը՝ հարց ընտրող մասնակիցը (այսինքն՝ որոշել չտալ այն ուրիշին)։


    Պատասխանելու կարգը։

    1. 20 և 40 և 60 միավորանոց հարցերի պատասխաններն ընդունվում են հարցի հրապարակումից հետո՝ 3 րոպեի ընթացքում, 80 և հարյուր միավորանոցներինը՝ 5 րոպեի ընթացքում։
    2. Հարցերի պատասխաններն ուղարկվում են խաղը վարողին անձնական նամակով, պատասխանը նշելով դրա վերնագրում։ Նամակի պարունակությունը չի ստուգվում։


    Հարցերի ընտրության իրավունքը

    1. Յուրաքանչյուր մասնակցի խաղի սկզբում վերագրվում է նրա գրանցման համարը, որը չի փոխվում խաղի ընթացքում։
    2. Առաջին հարցն ընտրողը որոշվում է վիճակահանությամբ։
    3. Հաջորդ հարցերի ընտրողներն են՝ նախորդ հարցին առաջինը ճիշտ պատասխան տված մասնակիցները։
    4. Եթե որևէ հարցի ոչ ոք ճիշտ չի պատասխանել, հարցն ընտրում է նախորդ անգամ նման իրավիճակում հարց ընտրողի հաջորդը կամ առաջին ընտրողին ցուցակով հաջորդողը։


    Միավորների հաշվարկը

    1. Ճիշտ պատասխանի դեպքում մասնակիցը ստանում է այնքան միավոր, որքան հարցի արժեքն է՝ գումարած հավելյալ միավորներ արագ պատասխանի համար։ Առաջինը ճիշտ պատասխանողը ստանում է հավելյալ 15 միավոր, երկրորդը՝ 10, երրորդը՝ 5։ Ավելի ուշ պատասխանողները հավելյալ միավորներ չեն ստանում։
    2. Սխալ պատասխանի դեպքում պատասխանողի հաշվից հանվում է 5 միավոր։
    3. Հարցին պատասխան չուղարկած մասնակիցների հաշվից հանվում է 5 միավոր։

  2. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,335
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քո խաղը

    ars83 ջան, էս խաղի համար նախորոք հասարակական հարցում անցկացնել պետք չէ՞ր: Թե՞ խառնում եմ : Էն որ ինչ-որ բան էին հարցնում, արագ պատասխանում էին, ու հետո նայում էին, թե հարյուրից քանի հոգին է նման կերպ պատասխանել,,,
    DIXI
    carpe noctem

  3. #3
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քո խաղը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    ars83 ջան, էս խաղի համար նախորոք հասարակական հարցում անցկացնել պետք չէ՞ր: Թե՞ խառնում եմ : Էն որ ինչ-որ բան էին հարցնում, արագ պատասխանում էին, ու հետո նայում էին, թե հարյուրից քանի հոգին է նման կերպ պատասխանել,,,
    Դե, Հայկ ջան, սա ինտերնետ–տարբերակն է, մեղմացված է։ Առանց այդ էլ մասնակիցները շատ չեն լինում, կարելի է բոլորին ընդունել։ Սկզբում գրել էի 6-8 մասնակից (կամ առաջին գրանցվածները, կամ ընտրական փուլի հաղթողները), հետո հանեցի։

    Թեման բաց է առաջարկների համար, իդեպ։

  4. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քո խաղը

    Արս ջան, խաղի գաղափարը լավն է:

    Բայց խաղի կանոնները լավ չմարսեցի, բայց երևի որ մի անգամ խաղամ, հաստատ գլուխ կհանեմ....

    Մասնավորապես էս պահը չհասկացա.

    3. Հաջորդ հարցերի ընտրողներն են՝ նախորդ հարցին առաջինը ճիշտ պատասխան տված մասնակիցները։
    Այսինքն եթե բոլոր մասնակիցներն էլ դիցուք ճիշտ պատասխանեցին, հիմա այս մասնակիցներից որ մեկն է հաջորդ հարցը ընտրելու?
    I may be paranoid but no android!

  5. #5
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քո խաղը

    Մեջբերում Raedwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս ջան, խաղի գաղափարը լավն է:

    Բայց խաղի կանոնները լավ չմարսեցի, բայց երևի որ մի անգամ խաղամ, հաստատ գլուխ կհանեմ....

    Մասնավորապես էս պահը չհասկացա.



    Այսինքն եթե բոլոր մասնակիցներն էլ դիցուք ճիշտ պատասխանեցին, հիմա այս մասնակիցներից որ մեկն է հաջորդ հարցը ընտրելու?
    Նա, ով առաջինն է պատասխան ուղարկել։

    Հ.Գ. Հարցերը գրելուց ես ինքս խճճվեցի, մի անգամ խաղալա պետք, որ հասկանանք։

  6. #6
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    30
    Գրառումներ
    2,988
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քո խաղը

    լավ գաղափարհ ա…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քո խաղը

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Նա, ով առաջինն է պատասխան ուղարկել։

    Հ.Գ. Հարցերը գրելուց ես ինքս խճճվեցի, մի անգամ խաղալա պետք, որ հասկանանք։
    Բայց էս դեպքում խաղը ազնիվ չի լինի

    Dial up-ից օգտվողները գրեթե միշտ կտուժեն.....

    Մեկ էլ նոր գիտակցեցի, որ հարցեր կազմելը բավականին դժվար կլինի.... Պատկերացրեք, մոտ տասնհինգ թեմա յուրաքանչյուրում հնգական հարց.....
    I may be paranoid but no android!

  8. #8
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քո խաղը

    Մեջբերում Raedwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց էս դեպքում խաղը ազնիվ չի լինի

    Dial up-ից օգտվողները գրեթե միշտ կտուժեն.....
    Հա, դա ես էլ եմ մտածել Բայց ինտերնետ–խաղերը միշտ այդպես են լինում։ Դու ի՞նչ կառաջարկեիր։

    Մեկ էլ նոր գիտակցեցի, որ հարցեր կազմելը բավականին դժվար կլինի.... Պատկերացրեք, մոտ տասնհինգ թեմա յուրաքանչյուրում հնգական հարց.....
    Ո՞ւրա տասնհինգ թեմա։ 25 հարց՝ 5 թեմա, ամեն մեկում՝ 5 հարց։ Ես կազմել եմ, այդքան էլ երկար չի տևում։ Շատ գլուխկոտրուկ հարցեր պետք չի դնել, իմ կարծիքով, որ մասնակիցները միավոր հավաքեն։

  9. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քո խաղը

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, դա ես էլ եմ մտածել Բայց ինտերնետ–խաղերը միշտ այդպես են լինում։ Դու ի՞նչ կառաջարկեիր։
    Դեռ չգիտեմ.... Մտածել է պետք.....

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞ւրա տասնհինգ թեմա։ 25 հարց՝ 5 թեմա, ամեն մեկում՝ 5 հարց։ Ես կազմել եմ, այդքան էլ երկար չի տևում։ Շատ գլուխկոտրուկ հարցեր պետք չի դնել, իմ կարծիքով, որ մասնակիցները միավոր հավաքեն։
    Բայց երեք փուլ չի լինելու? Ամեն փուլում հինգ թեմա, ամեն թեմայում հինգ հարց?

    ստացվում է տասնհինգ թեմա, թե սխալ եմ հասկացել էս պահը?
    I may be paranoid but no android!

  10. #10
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քո խաղը

    Մեջբերում Raedwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ չգիտեմ.... Մտածել է պետք.....



    Բայց երեք փուլ չի լինելու? Ամեն փուլում հինգ թեմա, ամեն թեմայում հինգ հարց?

    ստացվում է տասնհինգ թեմա, թե սխալ եմ հասկացել էս պահը?
    Չէ, ամեն փուլն ավարտվում է 5 հարցից հետո, թեմաներն ու հարցերը չեն թարմացվում (խեղճ խաղավարը կգժվի )

  11. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քո խաղը

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ամեն փուլն ավարտվում է 5 հարցից հետո, թեմաներն ու հարցերը չեն թարմացվում (խեղճ խաղավարը կգժվի )
    Դե որ էդպես է, կարելի է միանգամից մի փուլ անցկացնել ու բոլոր հարցերը խաղարկել.... Թե չէ երեք փուլի իմաստը չեմ տեսնում....
    I may be paranoid but no android!

  12. #12
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քո խաղը

    Մեջբերում Raedwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե որ էդպես է, կարելի է միանգամից մի փուլ անցկացնել ու բոլոր հարցերը խաղարկել.... Թե չէ երեք փուլի իմաստը չեմ տեսնում....
    Որ մասնակիցները մաղվեն։ Կարելի է նաև միայն խաղարկված հարցերը փոխարինել։

  13. #13
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քո խաղը

    Մոդերատորական: Հեղինակի խնդրանքով թեման վերանվանվել է :
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 24.10.2008, 14:19:

  14. #14
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    4,737
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քո խաղը

    Հետաքրքիր գաղափարա: Ճիշտա էս հաղորդումը էդքան էլ շատ չեմ նայել,բայց մոտավոր պատկերացրի կանոնները:
    Մենակ թե ինտերնետս լավ աշխատի էդ ժամին

  15. #15
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քո խաղը

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր գաղափարա: Ճիշտա էս հաղորդումը էդքան էլ շատ չեմ նայել,բայց մոտավոր պատկերացրի կանոնները:
    Մենակ թե ինտերնետս լավ աշխատի էդ ժամին
    Սա այդքան էլ այդ խաղը չի , այնտեղ ժամանակի վրայա, իսկ ինտերնետային տարբերակը այդպես չի լինի կազմակերպել։

    Հ.Գ. Հարցերն էլ խառն են. կան, որ տրամաբանություն են պահանջում, կան որ հնարամտություն, կան որ գիտելիք։ Համենայն դեպս, պիտի որ ինտերնետը չփրկի դեպքերի մեծամասնությունում
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Fallout 3 խաղը
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 149
    Վերջինը: 18.08.2009, 11:14
  2. Քո խաղը – 1
    Հեղինակ՝ ars83, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 220
    Վերջինը: 29.10.2008, 15:29
  3. Ամենասպասված խաղը
    Հեղինակ՝ Մանե, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 42
    Վերջինը: 19.03.2007, 12:08
  4. «Կետիկ» տրամաբանական խաղը
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 25
    Վերջինը: 23.01.2007, 13:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •