Մարմինդ ՄԻԱՎ-ով վարակված աղջկա հետ չպաշտպանված սեքս էլ կուզի: Եթե պատրաստվում ես բավարարել այդ ցանկությունը, շատ եմ խնդրում, պետք չէ
Իսկ Մաքդոնալդսը աշխարհի համար ոչինչ էլ չի արել, սեփական PR-ի համար է արել:
Մարմինդ ՄԻԱՎ-ով վարակված աղջկա հետ չպաշտպանված սեքս էլ կուզի: Եթե պատրաստվում ես բավարարել այդ ցանկությունը, շատ եմ խնդրում, պետք չէ
Իսկ Մաքդոնալդսը աշխարհի համար ոչինչ էլ չի արել, սեփական PR-ի համար է արել:
Ես էդքան սեքսին կարոտ չեմ յուրաքանչյուր անծանոթ հակառակ սեռի մարդու վրա քցվելու համար /պետք չէ դատել ուրիշների մարմնային պահանջների մասին սեփական ստանդարտներով/:
Նույնը վերաբերվում է մարմնին - ինքը բավականաչափ հասունա ու դիսցիպլինացված, որ միայն ծանոթ ու շատ շատ մոտիկ մարդկանց հետ սեքս ուզի:
Իհարկե սեփական ՓիԱրի համարա արել: Հիմա էլա մեթոդիկ նման ակցիաներ անում:
Բայց զարմանալիորեն եդ ՓիԱրից հետո սոված երեխաների թիվը գոնե մի քիչ քչացելա: Մի հատ հարց տամ - դու կյանքում սովից փորը ուռած երեխա կերակրած կաս, անկախ մոտիվներից?
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Օգտակարությունից հասանք բարեգործությանը?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
ա) Ինչու՞ ես ծայրահեղության մեջ ընկնում: Պարզապես ուզելն ու կարոտ լինելը տարբեր բաներ են: Գրեթե յուրաքանչյուր երիտասարդ տղա (եթե շեղումներ չունի) կուզենար սեքսով զբաղվել գեղեցիկ աղջկա հետ, նույնիսկ անծանոթ: Դա բնազդաբար մեր մեջ նստած է` հնարավորինս շատ հակառակ սեռի ներկայացուցիչների բեղմնավորել, սեփական սերունդը տարածել: Էվոլյուցիան հենց այդպես է առաջ գնացել:
բ) Ծանոթ և շատ մոտիկ աղջիկը նույնպես կարող է վարակված լինել:
Հիմա ինչ, համաձայն չե՞ս, որ մարմնական ցանկությունները երբեմն անհրաժեշտ է զսպել:
Շատ կներես, բայց հենց մեր փողերով է Մաքդոնալդսը այդ երեխաներին կերակրել (կարող ես կարդալ` մենք ենք կերակրել): Թեկուզ հիշենք Վիվասելլի համանման դեպքը, երբ որոշ մարդկանց բնակարաններ նվիրեց: Գործընկերուհիս այնքան էր հուզվել նման հոգատարությունից, որ ասում էր, որ ավելի ինտենսիվ է օգտվելու նրանց ծառայություններից, և ծանոթների շրջանում պրոպագանդա է անելու, որ Վիվասելլից օգտվեն:
1. Ծայրահեղության մեջ առաջինը դու ընկար, կոլայի մասին թեմայում բավականին տգեղ ու անհիմն ենթադրություններ անելով իմ անկողնային գործերի մասին: Անծանոթ մարդկանց անկողին քիթս մցնելը կոնկրետ իմ էթիկ ստանդարտներից դուրսա:ա) Ինչու՞ ես ծայրահեղության մեջ ընկնում: Պարզապես ուզելն ու կարոտ լինելը տարբեր բաներ են: Գրեթե յուրաքանչյուր երիտասարդ տղա (եթե շեղումներ չունի) կուզենար սեքսով զբաղվել գեղեցիկ աղջկա հետ, նույնիսկ անծանոթ: Դա բնազդաբար մեր մեջ նստած է` հնարավորինս շատ հակառակ սեռի ներկայացուցիչների բեղմնավորել, սեփական սերունդը տարածել: Էվոլյուցիան հենց այդպես է առաջ գնացել:
բ) Ծանոթ և շատ մոտիկ աղջիկը նույնպես կարող է վարակված լինել:
Հիմա ինչ, համաձայն չե՞ս, որ մարմնական ցանկությունները երբեմն անհրաժեշտ է զսպել:
Կենդանական բնազդը մի բանա, body intelligence կոչեցյալը - ուրիշ բան /ավելի ստույգ տեղեկությունների համար նեյրոսոմատիկ կոնտուրների մասին կարդա Թիմոթի Լիրի, Ռոբերտ Անտոն Ուիլսոն, Անտերո Ալի /ազնիվ լինելու համար ասեմ, որ վերջինս համբուրգերների ու կոլայի մեծ երկրպագու չի, բայց նույնիսկ նայա մարմնի ինտելեկտը վեր դնում ինչոր մեկի հորինած դիետիկ ռեժիմից/, ինչու չէ նաև Գուրջիև և Ուսպենսկի:
Քեզ կարողա զարմանալի թվա, բայց հարուստ և բազմազան սեռական կյանք վարելու ժամանակ գիրք կարդալով երեկո անցկացնելը, կամ եթե խոսանք մարմնի պահանջներից, աշթանգա վինյասա յոգայի ասանաներով /վերջինս մարմինը շատ շատ լավա մաքրում բոլոր իրական և պարանոյայի արդյունք հանդիսացող թույներից/ երեկոն լցնելը երբեմն սեքսով զբաղվելուց կարա ավելի հրապուրիչ լինի - կախված տրամադրությունից, իմհո:
2. Ես չգիտեմ քո դեպքում ոնցա, բայց բավարարեմ հետաքրքրությունդ - ինձ ծանոթ ու շատ մոտիկ աղջիկները մեջ ՁԻԱՀ-ով վարակված մարդիկ բարեբախտաբար չկան:
3. Չէ, համաձայն չեմ - մի բանա ցանկությունը ճնշել, ինչը կբերի լիքը կոմպլեքսների, լրիվ ուրիշ բանա սովորացնել մարմնին ճիշտ ցանկություններ ունենալ ու ավելի ուշադիր լսել մարմնի իրական ցանկություններին: Կրկնեմ, իմ մարմինը հաճախ բաներա ցանկանում, ինչից ուրիշների մարմինները հաճախ սարսափւմ են - օրինակ պահի տակ մինչև խազ քոքել ցնցուղի սառը ջուրը, կամ ասենք մի քանի հատ համբուրգեր կոլայով հուփ տալ, կամ նույն աշթանգա վինյասայի տակ մի յոթ տակ քրտնել: Եթե ուզենա սեքսով զբաղվի - ոչ մի պրոբլեմ նույնպես - durex-ը վկա:
Կարևորը կերակրելա /պարզա որ մեր փողերով - անձամբ ես միշտ համբուրգերի մանրը թողում եմ հատուկ դրա համար նախատեսված տուփի մեջ - դա շատ քիչա, բայց կուտակային գոնե մի երեխա էլ կուշտ մի օր ապրի - էլի լավա/: Իրա չկերակրելու դեպքում կարողա մեկ ուրիշը կերակրեր, իսկ կարողա էրեխեքը մի երկու շաբաթ հացի էրես չտենաին մինչև հերթական զիբիլանոցում մի բան փորփրեին: Նույն մաքդոնալդսը ի դեպ հիվանդանոցների կողքերը տներա բացում, որտեղ հիվանդանոցում պարկած երեխաների մայրերը կարող են անվճար մնալ: Մեծ քաղաքում - իրոք շատ բարի արարք:Շատ կներես, բայց հենց մեր փողերով է Մաքդոնալդսը այդ երեխաներին կերակրել (կարող ես կարդալ` մենք ենք կերակրել): Թեկուզ հիշենք Վիվասելլի համանման դեպքը, երբ որոշ մարդկանց բնակարաններ նվիրեց: Գործընկերուհիս այնքան էր հուզվել նման հոգատարությունից, որ ասում էր, որ ավելի ինտենսիվ է օգտվելու նրանց ծառայություններից, և ծանոթների շրջանում պրոպագանդա է անելու, որ Վիվասելլից օգտվեն:
Մի բանա տուն բնակարան տալ շահումի տեսքով, մի բանա շաբաթներով նորմալ հացի էրես չտեսած էրեխու համբուրգեր տալ: Ես վստահ եմ, երեխաները շնորհակալ են թե թունավոր համբուրգերների, թե մաքդոնալդսի ծաղրածուի բերած ուրախության համար; չէ որ իրանց կյանքում շատ շատ քիչ ուրախությունա լինում:
Վերադառնալով թեմային - ես վստահում եմ իմ մարմնին: Եթե ինքը կոլայի ու համբուրգերների թույներին դեմ չի /ի դեպ, որոշ կերակուրներիդ դեմա, չի ուզում - ես դրանք չեմ ուտում/- ես էլ դեմ չեմ: Հլը որ չեմ մեռել, ատամներս նորմալա, ստամոքսը բանակից հետո տեսքիա եկել - էլի լավա:
Վերջին խմբագրող՝ Leo Negri: 06.03.2010, 02:17:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Ինչու ոչ? Էլի օգուտա - թե աշխարհին, թե կիսասովամահ էղած էրեխեքի առողջությանը, որոնք շատ հավեսով ուտում են երնքից ընկած համբուրգերները, վրից կոլա խմում - ու զարմանալիորեն էլի են ուզում: Ով գիտի միջի թույննա դուրները գալիս:Օգտակարությունից հասանք բարեգործությանը?
Վերջին խմբագրող՝ Leo Negri: 06.03.2010, 02:08:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Ես այդքան էլ չեմ հավատում, որ Կոկա կոլան ավելի վնասկար է քան մյուս գազավորված ըմպելիքները: Գազավորված բոլոր հյութերն էլ վնասկար են, հատկապես շատ օգտագործելու դեպքում: Մի քիչ անտրմաբանակն է արտադրողի համար արտադրել առավել հայտնի ապրանանիշը, որը վաճառվում է այդպես մեծաքանակ շատ ավելի անորակ, քան շուկայում մյուս մրցակից հյութերը: Առավել վնասկարությունը ըստ երևույթին գուցե նրա մեջ պարունակող կախվածւթյուն առաջացնող նյութերն են, որոնք ստիում են խմողին անընդհատ կարոտել ու գնել հենց կոլա այլ ոչ օրինակ ֆանտա կամ ֆետի:
Մի խոսքով չգիտեմ, բայց ինձ անընդհատ մի բան է ջղայնացնում ՝ վերջին տարիների շատ տարածված գովազդները « միասին համով է» : Ու այդ միասին ներկայացված նկարում ասենք դրված է շաուրմայի մի մեծ բրդուճ ու Կոլա: Ամբողջ հարցն այն է, որ դրանք միասին ոչ միայն համով են այլ սարսափելի վտանգավոր են, օրգանիզմի համար բացարձակ աթույլատրելի համակցություն է դա :
И жили они долго и счастливо, пока не встретились...
Ժող, լավ էլի, ինչ կախվածության մասին ա խոսքը, Կոկա Կոլան հո կոկային կամ հերոին չի՞, որ կայֆի համար խմես, հետո էլի ուզենաս խմել.... Ես Կոկա Կոլա հաճախ եմ խմում, բայց համը չեմ «կարոտում», խմում եմ, որովհետև ինձ հենց Կոլայի համն ա դուր գալիս, այլ ոչ թե Ֆանտայինը, Ֆետիինը, կամ էլ Սպրայթինը:
I may be paranoid but no android!
И жили они долго и счастливо, пока не встретились...
Ձայնալար (17.03.2010)
Ժող, կարդում եմ մարդկանց մոտ ինչերից ա կախվածություն առաջանում, մտածում եմ, որ իմ հետ մի բան էն չի երևի, որ ոչ մի բանից կախվածություն չունեմ:
Կոկա-կոլա առանձնապես չեմ սիրում ու գիտեմ, որ վնասակար ազդեցություն հաստատ ունի: Բայց դե մեկ-մեկ խմում եմ ու իմ մոտ ոչ մի կախվածություն էլ չի առաջանում:
Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում
Էսօր առավոտ էդ միտքն էր... /հայելու մեջ նայումա փտած ատամներին/ երևի պետքա թարգել կոլան... /հազումա/ վերջին շիշը խմեմ, նոր /էլիա հազում, տեսնումա անձեռոցիկի վրա արյան հետքեր, զարմանումա/Իսկ եթե երկար ժամանակ Կոկա-Կոլա չես խմում, կարո՞ղ ա առավոտները արթնանում ես ու առաջին միտքդ լինում է «վաաա՜խ, մի հատ կոլա չլինե՞ր, խմեի...»:
Ախր գլուխսելա պտտվում ու ցավում, սիրտսելա խառնում... ահավոր ստամոքսացավա!!! ՎԵՐՋ!!! ԹԱՐԳՈՒՄ ԵՄ!!!!
/նստումա մութ սենյակում տաբուրետկային, կոլայի դատարկ շիշը օրորումա, պատրաստվումա ԱՀԱՎՈՐ ԼՈՄԿԱՅԻ/
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ