User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 272 հատից

Թեմա: Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրանք ոչ մի վատ բան չեն անում: Վաճառում են ըմպելիք, որը առողջության վրա զուտ նեյտրալ ազդեցություն ունի: Ըմպելիքը համովա ու լավը, դրա համար էլ վաճառվումա - մարդիկ էդքան հիմար չեն, որ ակնհայտորեն անհամ բան խմեն - ինչա գովազդը լավնա:
    Լավ գովազդի էությունը հենց այն է, որ մարդկանց կարողանա ներշնչել իր ուզածը՝ միաժամանակ հավատացնելով, որ դա նրանց ընտրությունն է։ Հո ամեն ինչ պարզունակ ու ուղիղ ձևով չի արվում։ Հասարակության մեջ ապրող համարյա բոլոր մարդիկ էլ այս կամ այն չափով ենթակա են գովազդի ազդեցությանը, հակառակ դեպքում ոչ ոք չէր գժվել էդքան գումարներ ծախսեր գովազդների վրա։ Եթե ծախսում են, ուրեմն շոշափելի արդյունքներ են տեսնում։

    Չգիտեմ՝ կոկա–կոլան մյուս գազավորված ըմպելիքներից որքանով է ավելի վնասակար, կամ արդյոք ավելի վնասակար է, թե բոլորն էլ հավասարաչափ վնասակար են, բայց որ բոլոր գազավորված ըմպելիքներն էլ վնասակար են, գոնե դա պիտի որ ակնհայտ լինի՝ հաշվի առնելով երկու հանգամանք. հենց մենակ գազն արդեն վնասակար է և՛ ատամների, և՛ ստամոքսի համար (դա հայտնի փաստ է), ինչպես նաև վնասակար է ցանկացած արհեստական նյութ, իսկ որ կոլան պարունակում է արհեստական նյութեր, էլի պիտի որ գաղտնիք չլինի։
    Իսկ օգտակարության մասին խոսելն անգամ ծիծաղելի է, լուրջ։


    Դու միգուցե չհավատաս, բայց համբուրգերներն անհավատալի համով ու առողջարար են: Իսկ մի կերպ դիմադրող օրգանիզմը օրական միջին երկու ժամ ֆիզիկական վարժությունա անում:
    Ընդհանրապես վնասակար բաների մասին խոսելիս առանձին օրինակները որպես փաստարկ ներկայացնելը ցանկացած դեպքում սխալ եմ համարում, քանի որ մարդկանց օրգանիզմները տարբեր են. ամեն օրգանիզմ իր բնածին առանձնահատկություններն ունի, դրան գումարած նաև ապրելակերպի հետևանքով օրգանիզմին հասցված ամբողջ բարիքն ու չարիքը, ստացվում է, որ համեմատելու օբյեկտիվ հիմք չկա, ու էդ առումով, իմ խորին համոզմամբ, համեմատել կարելի է միայն նույն օրգանիզմը՝ «առաջ և հետո» համատեքստում, ոչ թե մի օրգանիզմը մյուսի հետ։ Եթե մեկն ի ծնե լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, իսկ մյուսը ծնվել է ցլի առողջությամբ, ապա պարզ է, որ վնասակար բաները առաջինի օրգանիզմն անհամեմատ ավելի շուտ կքայքայեն, քան երկրորդինը, ու եթե երկրորդը հարյուր տարի էլ ապրի, դա դեռ չի նշանակի, որ, ուրեմն, նրա կերածն ու խմածը առողջարար բաներ են եղել։ Բայց տեղից վատ առողջություն ունեցողը կարող է զգալիորեն պահպանել իր առողջությունը, դեռ մի բան էլ բարելավել՝ հետևելով առողջությանն ու խուսափելով վնասակար բաներից։ Էնպես որ եթե ինչ–որ մեկն ամեն օր զիբիլ է ուտում ու, ո՜վ հրաշք, դեռ կենդանի է ու բողոքներ էլ չունի, դրանից նրա կերած զիբիլը բարիք չի դառնում։

    Եթե կարողանա ապացուցի, որ դարդերը միայն և միայն Կոլաից են, կկարանա Կոլաին դատի տա ու շատ շատ հարուստ մարդ դառնա:
    Առանձին մարդկանց առողջական խնդիրները, եթե նույնիսկ հենց կոլայից են, կարծում եմ, զուտ բժշկի գնալով ապացուցելը գրեթե անհնար է՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ։ Դրա համար լուրջ հատուկ հետազոտություն է պետք և համապատասխան ֆինանսավորում, էնպիսին, որ կարողանա դիմակայել Կոկա–կոլայի նման հզոր կլանին, իսկ դա, ցավոք, ներկայումս նույնպես անհավանական է։

    Մարդիկ վատ են, որովհետեվ թքած ունեն սեփական օրգանիզմի ու մարմնի վրա, ու կոմպենսացնում են սեփական թքած ունենալը իրենց կարծիքով վնասակար սնունդից խուսափելով:
    Թքած ունենալը տարբեր կերպ կարող է դրսևորվել։ Իրենց կարծիքով՝ վնասակար սննդից խուսափելը ոչ մի կերպ չի կարող դիտարկվել որպես թքած ունենալու նշան։ Մինչև օրս չեմ հանդիպել էնպիսի մարդու, ով թքած ունի իր օրգանիզմի վրա ու միաժամանակ հրաժարվում է որոշակի սննդատեսակներից՝ հանուն առողջության։ Դա անհեթեթ կլիներ ուղղակի։ Բայց բազմիցս հանդիպել եմ մարդկանց, ովքեր փորձում են հանուն հաճույքի՝ աչքները փակել հաճախ ակնհայտորեն վնասակար բաների վրա՝ օգտվելով «սաղ սուտ ա» ինքնախաբուսիկ հանրահայտ կարգախոսից։

    Նենց որ - Կոլա խմելը ու իբրև թե վնասակար ուտելիքները ոչ միայն նորմալա, այլև համեղ, իսկ նորմալ բալանսավորված ռացիոնի կազմում /կանաչի, մրգեր, բանջարեղեն, միս և այլն/ - նույնիսկ առողջարար:
    Նորմալ բալանսավորված ռացիոնի դեպքում կոկա–կոլան լավագույն դեպքում կարող է լինել պակաս վնասակար, բայց ոչ երբեք օգտակար։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.03.2010, 00:45:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (06.03.2010), Լուսաբեր (05.03.2010), Նաիրուհի (05.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որքանո՞վ են հեքիաթները վնասակար
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 26.09.2020, 16:58
  2. Կոկա-կոլա. ֆանատի՞զմ թե՞ ազգային արժանապատվություն
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 02.09.2017, 15:23
  3. Ո՞ր սնունդը վնասակար չէ մեր առողջությանը
    Հեղինակ՝ Նոյեմ, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 24.06.2014, 23:06
  4. Պոչամբարներ եւ դրանց վնասակար ազդեցությունը
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.09.2011, 16:23
  5. Վնասակար է...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.06.2007, 11:06

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •