Չէ, ժողովուրդ, եկեք մենք՝ հայերս, վերջապես հասկանանք, որ վատ բան անողին երբեք հալալ չի...
Իրանք ոչ մի վատ բան չեն անում: Վաճառում են ըմպելիք, որը առողջության վրա զուտ նեյտրալ ազդեցություն ունի: Ըմպելիքը համովա ու լավը, դրա համար էլ վաճառվումա - մարդիկ էդքան հիմար չեն, որ ակնհայտորեն անհամ բան խմեն - ինչա գովազդը լավնա:

դաժը եթե ինքը շատ շուստրի ա գտնվել, սաղիս հիպնոսացրել ա, խաբել ա, իրան ՀԱԼԱԼ չի...
Սպառողին որևէ կերպ խաբելը հետապնդվումա օրենքով: Իհարկե Հայաստանում կարողա և այդպես չի, բայց ԿոկաԿոլան մենակ հայկական կորպորացիա չի:

Լեո, գիտես, այսօր առողջ լինելը եւ հիվանդության սիմպտոմներ չունենալը դեռ չի ապահովագրում ապագայում հիվանդ չլինելուց... ուղղակի օրգանիզմդ դեռ մի կերպ դիմադրում ա... բա գամբուրգերները... Ես քո տեղը այդքան հպարտությամբ չէի գրի, որ համբուրգեր եմ ուտում մի հատ էլ վրաից կոլա...
Դու միգուցե չհավատաս, բայց համբուրգերներն անհավատալի համով ու առողջարար են: Իսկ մի կերպ դիմադրող օրգանիզմը օրական միջին երկու ժամ ֆիզիկական վարժությունա անում:

իսկ մեկ ուրիշն էլ հենց էս պահին գաստրոէնտերոլոգի մոտ նստած դարդերն ա պատմում,
Եթե կարողանա ապացուցի, որ դարդերը միայն և միայն Կոլաից են, կկարանա Կոլաին դատի տա ու շատ շատ հարուստ մարդ դառնա:

հա, ճիշտ ա, էդ մարդիկ հենց հիմա չեն կարա գան ասեն – տես, իսկ ես էլ խմում եմ կոլա, ու վադ եմ...
Մարդիկ վատ են, որովհետեվ թքած ունեն սեփական օրգանիզմի ու մարմնի վրա, ու կոմպենսացնում են սեփական թքած ունենալը իրենց կարծիքով վնասակար սնունդից խուսափելով:

Նենց որ - Կոլա խմելը ու իբրև թե վնասակար ուտելիքները ոչ միայն նորմալա, այլև համեղ, իսկ նորմալ բալանսավորված ռացիոնի կազմում /կանաչի, մրգեր, բանջարեղեն, միս և այլն/ - նույնիսկ առողջարար: