Հաջորդ գրառումները չեմ կարդում:
Եղոյան ջան, քուրս էս ի՞նչ հակագիտական բաներ ես ասում: Ուրեմն իզուր ե՞մ քեզ էդքան շատ սիրում, որպես խելացի աղջիկ: Լավ ա չասիր արյունը որ կաթում ա սեղանին, մակարդվում, քարանում ա, բա մարդու երակներում ինչի՞ չի քարանում:
Էն ռեակցիաները ինչ կատարվում են մահացած կենդանու մսի(թեկուզ և թարմ մսի) հետ, ուրեմն անպայման չի, որ կատարվեն աշխատող օրգանիզմում: Ստամոքսում 1000 տեսակի թթուներ, ֆերմենտներ ու չեզոքացնող նյութեր կան, որոնք բազմաթիվ ռեակցիաներ են կանխում:
Օրինակի համար վերցրու սովորական եփած սուրճը, լցրու տափակ ափսեի մեջ ու վրան մի ճաշի գդալ օղի լցրու: Կտեսնես ոնց ա եռում էդ սուրճը ու տաքանում: Եթե օղի խմած մարդը սուրճ խմելիս ստամոքսում էդպիսի ռեակցիա ունենար, տեղում ուշագնաց կլիներ: Բայց ստամոքսում էդ ռեակցիաները չեզոքանում են:
Կոկա կոլան կոֆեին(ու էլի մի քանի տեսակի գունանյութեր ու համի սիմուլյատորներ) պարունակող, գազավորված ըմպելիք է, որը շատ հանգիստ կարող է վախենալու փռփռել, կամ շիշը տրաքացնել, եթե իր հետ ակտիվ ռեակցիայի մեջ մտնող նյութ գցես մեջը: Սովորական Ջերմուկի մեջ սոդա գցի ավելի վախենալու կլինի: Նույնիսկ շիշը կտրաքի: Բայց ստամոքսում էդպիդի բաներ չեն լինում: Նունիսկ Ջերմուկով թան սարքելուց էլ ա վախենալու փռփուռներ առաջանում:
Լավ ա կարբիդ չեն գցում կոլայի մեջ ու նկարահանում, որ մադիկ վախենան: Գազով սոկ ա էլի: Բայց կոֆեինը չարաշահել չարժի: Ու ընդհանրապես սինթեթիկ ցանկացած ըմպելիք չի կարելի չարաշահել:
Ես կարամ մեծ վստահությամբ պնդեմ, որ Ֆետին ավելի թունավոր ա ու վտանգավոր քան կոլան: Էլ չեմ ասում պադվալներում զակատած 100 դրամանոց տարբեր տեսակի գազավորված սոկերը:
Էջանիշներ