User Tag List

Էջ 11 19-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 272 հատից

Թեմա: Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

  1. #151
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փրկում եմ ձեր կյանքը;)

    ես էլ եմ սիրում , ու հազիվ եմ չափաքանակը կրճատել, մոտս պահի տակ ընենց կարիք ա լինում կոլայի որ չեմ դիմանում, ստիպված մեկ այ գազավորված ըմպելիքով եմ լրացնում, բայց դե կոլայի էֆֆեկտը չի տալիս։
    դաժը մինչև հիմա երազում եմ, որ կռանթի կարմիր պտուտակը բացեի կոլա գար, մյուսն էլ բացեի պիվա գար, ախխխխ ինչ լավ կլներ։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Minerva (04.03.2010), VisTolog (24.02.2010)

  3. #152
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փրկում եմ ձեր կյանքը;)

    Վնասակարությունը մի կողմ թողնելով ասեմ, որ իմ լսելով Կոկա-Կոլայի մեջ գցում են նաեւ կոկային, իհարկե բնականաբար չեն ասի դրա մասին: Այդտեղից էլ գալիս է կախվածությունը: Իսկ որ կախվածություն ա առաջացնում, դա փաստ ա:

  4. #153
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փրկում եմ ձեր կյանքը;)

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Վնասակարությունը մի կողմ թողնելով ասեմ, որ իմ լսելով Կոկա-Կոլայի մեջ գցում են նաեւ կոկային, իհարկե բնականաբար չեն ասի դրա մասին: Այդտեղից էլ գալիս է կախվածությունը: Իսկ որ կախվածություն ա առաջացնում, դա փաստ ա:
    իմ վրա չի ազդում. փաստորեն ես ազատ, անկախ օրգանիզմ եմ


  5. #154
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փրկում եմ ձեր կյանքը;)

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոկա-Կոլայի մեջ գցում են նաեւ կոկային
    Ջան, դզեց: 220 դրամով կոկային ենք առնում:

  6. #155
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փրկում եմ ձեր կյանքը;)

    Եթե կոլայի անունը լիներ ասենք Մարի-Խուանես , կասեին թե մեջը մարիխուանա կա


  7. #156
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փրկում եմ ձեր կյանքը;)

    Մեջբերում Ungrateful-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջան, դզեց: 220 դրամով կոկային ենք առնում:
    Շատ մի ուրախացի, չեմ կարծում կոկաինի մեծ քանակներ լինեն կես լիտր կոլայի մեջ…

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կոլայի անունը լիներ ասենք Մարի-Խուանես , կասեին թե մեջը մարիխուանա կա
    Լավ, Վիստ ջան, բա եթե չկա տենց բան, ապա ի՞նչն ա կախվածություն առաջացնում: Քո վրա կարող ա չի ազդում, կամ չես զգում, որովհետեւ հաճախ ես խմում, բայց մարդ գիտեմ, որը զգացել ա էդ կախվածությունը, ու էդ օրվանից չի խմում:

  8. #157
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փրկում եմ ձեր կյանքը;)

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, Վիստ ջան, բա եթե չկա տենց բան, ապա ի՞նչն ա կախվածություն առաջացնում: Քո վրա կարող ա չի ազդում, կամ չես զգում, որովհետեւ հաճախ ես խմում, բայց մարդ գիտեմ, որը զգացել ա էդ կախվածությունը, ու էդ օրվանից չի խմում:
    Չէ, շաբաթը 1-2 անգամ, ի տարբերություն ուրիշների, որոնք օրը 2 լիտր են խմում


  9. #158
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փրկում եմ ձեր կյանքը;)

    Իսկ Պեպսիի մասին ի՞նչ կասեք, վերջերս Պեպսիին եմ անցել, համը ավելի ա դուրս գալիս, քան Կոլայինը: Ասեք տեսնեմ բա Պեպսիի մեջ ինչ թմրանյութ կա՞
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  10. #159
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փրկում եմ ձեր կյանքը;)

    Լավ ա Լիան ասեց:

    Սաղ Կոկա Կոլայից են բողոքվում, բայց ոչ ոք Պեպսիի, Դոկտոր Փեփփերի ու մնացած նմանատիպ խմիչքների մասին բան չեն ասում: Դե ոնց որ ասում են Լավագույն գովազդը հակագովազդն է:

    Ի դեպ իմ սուբյեկտիվ կարծիքով Կոկա Կոլան, Պեպսին հազար անգամ ավելի անվտանգ են, քան տեղական արտադրության խիստ կասկածելի բաղադրությամբ Հայ կոլաները ու տարատեսակ լիմոնադները:
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (17.03.2010), Enigmatic (03.03.2010), h.s. (04.03.2010), Ungrateful (03.03.2010), Դեկադա (03.03.2010), Ձայնալար (03.03.2010)

  12. #160
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Փրկում եմ ձեր կյանքը;)

    Մի երկու բան էլ ասեմ:

    Կոկա Կոլայում կոկային չկա: Օրիգինալ ռեցեպտում կոկային եղել է (շատ չնչին քանակությամբ, որը չէր կարող որևէ ազդեցություն թողնել մարդու վրա: Ի դեպ այդ թվերին կոկայինն ու հերոինը տարածված էր որպես դեղամիջոց, դեղատներում առանց ռեցեպտի կարող էիք կոկային ու հերոյին գնել), սակայն 1903թ-ից սկսած սկսեցին արտադրել Կոկա-Կոլա արդեն առանց կոկայինի:

    Կոկա Կոլայում կա կաֆեյին, սակայն շատ փոքր քանակությամբ:

    Ինչ վերաբերվում է այն բամբասանքին, իբր թե Թուրքիայի կառավարությունը ստացել էր Կոկա Կոլայի բաղադրությունը ու իբր թե Կոկա Կոլան պատրաստվում է ճիճուներից, նույնպես բացարձակ սուտ է: Կոկա Կոլայի ռեցեպտը ոչ մի երկրի կառավարության չի ներկայացվել, բացի դրանից պատկերացրեք ամեն տարի ինչ ահռելի քանակությամբ Կոկա Կոլա է արտադրվում ու եթե ճիճուներից ստանային հումքը ինչքան ճիճուներ պետք ա բազմացնեին

    Մի խոսքով ասածս ինչ ա, Կոլա սիրում եմ, խմում ու դեռ կխմեմ: Իմ կարծիքով եթե չափավոր քանակությամբ օգտագործեք ոչ մի վնաս էլ չի տա, կյանքում Կոկա Կոլայից շատ ավելի վնասակար բաներ էլ են լինում
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (04.03.2010), Enigmatic (03.03.2010), h.s. (04.03.2010), Minerva (04.03.2010), Ungrateful (03.03.2010), VisTolog (03.03.2010), Yevuk (03.03.2010), Ձայնալար (03.03.2010)

  14. #161
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Պեպսիի մասին ի՞նչ կասեք, վերջերս Պեպսիին եմ անցել, համը ավելի ա դուրս գալիս, քան Կոլայինը: Ասեք տեսնեմ բա Պեպսիի մեջ ինչ թմրանյութ կա՞
    Էնքան էլ չեմ սիրում Պեպսիի համը, որքան Կոկա-Կոլայինը, բայց դե երբեմն Պեպսի էլ եմ խմում:
    Ամեն դեպքում նախընտրում եմ վճարասծ փողը մնա Հայաստանում, քան գնա վրացի` հայոց եկեղեցիներն ավերողների գրպանը:

    Կոկա Կոլայում կոկային չկա: Օրիգինալ ռեցեպտում կոկային եղել է (շատ չնչին քանակությամբ, որը չէր կարող որևէ ազդեցություն թողնել մարդու վրա: Ի դեպ այդ թվերին կոկայինն ու հերոինը տարածված էր որպես դեղամիջոց, դեղատներում առանց ռեցեպտի կարող էիք կոկային ու հերոյին գնել), սակայն 1903թ-ից սկսած սկսեցին արտադրել Կոկա-Կոլա արդեն առանց կոկայինի:
    Ռուֆուս ջան, եթե մի բանի բաղադրությունը դեռեւս գաղտնի ա, ապա ինչքան էլ ասեն, որ մեջը էս բանը կա, կամ չկա, մեկ ա, չեմ հավատա: Կարող ա չկա, կարող ա կա, դա ո՛չ դու գիտես, ո՛չ` ես:

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում է այն բամբասանքին, իբր թե Թուրքիայի կառավարությունը ստացել էր Կոկա Կոլայի բաղադրությունը ու իբր թե Կոկա Կոլան պատրաստվում է ճիճուներից, նույնպես բացարձակ սուտ է: Կոկա Կոլայի ռեցեպտը ոչ մի երկրի կառավարության չի ներկայացվել, բացի դրանից պատկերացրեք ամեն տարի ինչ ահռելի քանակությամբ Կոկա Կոլա է արտադրվում ու եթե ճիճուներից ստանային հումքը ինչքան ճիճուներ պետք ա բազմացնեին
    Որդերի մասին լսել եմ, որ ներկն են որդերից ստանում ու որդան կարմիր ա: Անձամբ իմ համար մեկ ա, որդից են ստանում, թե չէ:

  15. #162
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

    Կոկա-կոլան ստեղծվել է որպես բուժական միջոց այն ժամանակ երբ Ամերիկայում կոկայինը արգելված չէր, այնուհետև երբ արգելել են կոկայինը, այդ բույսը որից ստացվում է կոկայինը, և որը օգտագործվում է Կոլայի արտադրության մեջ, սկսեցին հատուկ մշակման ենթարկել, որի արդյունքում այդ բույսից հանվում էր կոկային բաղադրամասը, արդյունքում, Կոկա-կոլայի բաղադրությունը փոխվեց. Իսկ այժմ կարող եմ ավելին ասել, որ կոլա բույսը որը կիրառվում է կոլայի արտադրության մեջ, արդեն վերացման եզրին է, նշանակում է տրամաբանորեն այդ բույսը կոկա-կոլայի մեջ հիմա չի կարող լինել, և ստացվում է, որ այն պարունակում է սինթետիկ ավելացումներ…

  16. #163
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը

    Պեպսին ավելի շատ չեմ սիրում, քան կոլան : Կոլա որ լինի, կարող ա խմեմ, բայց պեպսի հաստատ չեմ խմի: Ու չեմ խմում ոչ թե նրա համար, որ վնաս ա, այլ ուղղակի դուրս չեն գալիս: Ֆասթֆուդն էլ ա վնաս, բայց ես սիրում եմ ու չեմ պատրաստվում հրաժարվել :


    Ի դեպ, մի հատ նյութ դնեմ Կոլայի ու Պեպսիի մասին :



    Coke vs. Pepsi

    Մարդկության պատմությունը հանրահայտ հակամարտությունների բազմաթիվ օրինակներ ունի: Ինչպես` հույներն ընդդեմ հռոմեացիների, Բարսելոնան ընդդեմ Ռեալի, Թոմն ընդդեմ Ջերրի և… Կոկան ընդդեմ Պեպսիի: Այս հակամարտությունն այնքան լեգենդար է և այնքան սկզբունքային, որքան բարու և չարի հավերժական պայքարը:
    Իհարկե, թե որն է բարին, և որն է չարը, կախված է յուրաքանչյուրի ճաշակից: Բայց այս երկու աշխարհահռչակ ընկերությունները` PepsiCo Inc-ը և The Coca-Cola Company-ն, ջանք չեն խնայում մարդկանց Ճաշակն ու նախասիրություններն իրենց օգտին շրջելու համար:

    Ինչպես ծնվեց Կոկա-Կոլան: Ատլանտացի դեղագործ Ջոն Փեմբերթոնը
    բոլորովին էր չէր պատրաստվում իր դեղատանը վաճառվող լուծույթը /այն պարունակում էր կոկաին` ստացված հարավամերիկյան կոկա թփի տերևներից, և կաֆեին` ստացված արևադարձային կոլա ծառի սերմերից/ վաճառել որպես զովացուցիչ ըմպելիք, մինչև մի օր սարսափելի գլխացավով մի մարդ ներս մտավ և խնդրեց խմիչքը հենց տեղում շտապ խառնել սոդայաջրի հետ:
    Այսպես սկիզբ դրվեց Կոկայի պատմությանը: 1986-ի մայիսի 8-ին Կոկա-Կոլան առաջին անգամ վաճառքի հանվեց: Առաջին ութ ամիսների ընթացքում վաճառվեց օրական ընդամենը ինը օրինակ: Բայց երբ բազմաթիվ փորձերից հետո Էյզա Քենդլերը 1892 թվականին վերջապես ձեռք բերեց խմիչքն արտադրելու բացառիկ իրավունքը(Փեմբերթոնը Կոկայի բանաձևը վաճառել էր մի քանի հոգու, բայց Կոկա-Կոլա անունով ըմպելիք արտադրելու իրավունքը պատկանում էր միայն Փեմբերթոնի որդի Չարլին), ընկերությունը սկսեց բարգավաճել: Իհարկե, ճանապարհը կատարելապես հարթ չէր: 1890-ականներին մամուլն ու հասարակությունը սկսեց մեղադրել Կոկա-կոլային ըմպելիքի մեջ կոկային օգտագործելու համար: Դրանից հետո Կոկան սկսեց հյութի մեջ կոկայի չորացրած տերևներ օգտագործել, այլ ոչ թե թարմ, ինչպես առաջ, և խմիչքի հեղինակությունը սկսեց աճել երկրաչափական պրոգրեսիայով: Հիսուն տարի անց Կոկան արդեն համարվում էր ԱՄՆ-ի խորհրդանիշերից մեկը:



    Ինչպես ծնվեց Պեպսի-Կոլան:
    Պեպսին, ինչպես և Կոկան, ստեղծվել է դեղագործի կողմից 1890-ականներին: Ասում են` Հյուսիսային Կարոլինայի Նյու Բերն քաղաքի բնակիչ Քելեբ Բրեդհեմը իր տեղական մրցակիցներից մեկից գնել է «Պեպ Կոլա» անվանումը (pep անգլերեն խոսակցական լեզվով` Էներգիա, աշխուժություն) և այն դարձրել Պեպսի: Կա «Պեպսի» բառի ևս մեկ հանրահայտ մեկնաբանություն, ըստ որի PEPSI հապավումը բացվում է այսպես` Pay Every Pence to Save Israel`վճարիր յուրաքանչյուր փենս Իսրայելը փրկելու համար: Համաձայն այս տեսության` PepsiCo Inc-ն իրականում սիոնիստական կազմակերպություն է, որը մեծ գումարներ է ուղարկում Իսրայել: Տարբերակ էլ կա, որ Պեպսի անվանումը եկել է հունարենից. այն բժշկական տերմին է, որը նկարագրում է ստամոքսում ուտելիքի մարսողությունը կամ էլ մարսողության հետ կապված բարդությունները:
    Թե այս տեսություններից որն է ճիշտ` հայտնի չէ, բայց PepsiCo Inc-ն աշխարհի ամենամեծ ընկերություններից է և լուրջ մրցակցություն է ցույց տալիս Կոկա-Կոլային:

    Գովազդային պայքար: Երկու հսկա բրենդների մրցակցությունը սկսվել է շատ վաղուց և շարունակվում է մինչ այսօր: Ոչ մեկը, ոչ մյուսը գումար չի խնայում ավելի լավ գովազդային հոլովակ նկարահանելու համար: Երկուսն էլ հրավիրում են համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի` երգիչների, մարզիկների` իրենց ըմպելիքը գովազդելու համար, չնայած PepsiCo Inc-ն ավելի շատ է կենտրոնացած աստղային հոլովակներ նկարահանելու վրա` Պեպսին ներկայացնելով որպես նոր սերնդի ընտրությունը: Ով ասես, որ չի նկարահանվել Պեպսիի հոլովակներում, և Ռեյ Չարլզն ու Մայքլ Ջեքսոնը, և ՙSpice Girls՚-ն ու Բրիթնի Սպիրզը, և Ռոնալդինյոն ու Բեքհեմը: Այս ցուցակը դեռ երկար կարելի է շարունակել` ավելացնելով Էլթոն Ջոնի, Սինդի Քրոուֆորդի, Թինա Թըրների, Ջենիֆեր Լոպեսի, Բյոնսեի, Լայնլ Րիչիի, Մադոննայի և ուրիշ աստղերի անուններ:
    Որպես պատասխան` Կոկան հովանավորում է բոլոր հնարավոր և անհնարին սպորտային իրադարձությունները` Օլիմպիական խաղերը, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, NBA –ը և NHL-ը և այլն: Ասում են, որ նույնիսկ Սանտա-Կլաուսը պայմանագիր ունի Կոկա-Կոլայի հետ. պարտավոր է կրել Կոկայի կարմիր ու սպիտակ գույները: Բայց իհարկե Սանտան վաղուց էր գտել իր ոճը:
    Մեծ աղմուկ բարձրացավ, երբ կատակերգու Դեյվ Չապելը նկարահանվեց և Կոկայի և Պեպսիի գովազդներում: Երբ նրան հարցրին թե իրականում որն է նախընտրում, Չապելը պատասխանեց, որ նա ոչ մի տարբերություն չի զգում համի մեջ, բայց քանի որ վերջինն իրեն պեպսին է վճարել, ուրեմն այն ավելի համեղ է:


    Կոլային պատերազմներ:The Coca-Cola Company-ն և PepsiCo Inc-ն`այս երկու ՙերդվյալ թշնամիները՚, ամեն կերպ փորձում են գերազանցել միմյանց շուկայում և չեն խորշում նույնիսկ միմյանց վրա ցեխ շպրտելուց: 1929 թվականին Պեպսին 12 ունցիա քաշ ունեցող շշի գինը տասը սենթից իջեցրեց մինչև հինգ և ռադիոյով հեռարձակվող ուրախ գովազդային երգի մեջ չէր զլանում ակնարկել, որ Կոկան նույն գնով 6 ունցիա շիշ էր վաճառում:1970-80-ականներին մրցակցությունն ավելի թեժացավ: Հենց այս ժամանակահատվածն է պատմության մեջ մտել որպես կոլային պատերազմների շրջան:Փորձելով անցնել Կոկայից վաճառքի քանակով` Պեպսին սկսեց հանրախանութներում փորձեր անցկացնել, որը կոչվեց ՙՊեպսիի մարտահրավեր՚: Մարդկանց առաջարկում էին փորձել երկու ըմպելիք և ընտրել այն, որը նրանց դուր էր գալիս` առանց իմանալու, թե որը որ ընկերության արտադրանքն է: Արդյունքում պարզվեց, որ այն մարդկանց հիսուն տոկոսը, որոնք ասել էին, թե Կոկան ավելի շատ են սիրում, ընտրել է Պեպսի: Պեպսիի վաճառքի չափերն արագորեն սկսեցին աճել: Սակայն վիճակագիրները մատնանշեցին հիսուն տոկոսի կասկածելի բնույթը և հայտարարեցին, որ այս փորձերն իրականում ցույց են տալիս, որ մարդկանց մեծամասնությունն ուղղակի չի կարող տարբերել Կոկան Պեպսիից: Իր հերթին Կոկան մի քանի հոլովակներ նկարահանեց Պեպսիի հոլովակի նմանությամբ, որոնցից մեկում երկու շիմպազե որոշում էին, թե որ թենիսի գնդակն է ավելի մազմզոտ:
    1985-ին Կոկա- կոլան մեծ շուքով գովազդելուց հետո ներկայացրեց փոխված բանաձևով պատրաստված բացարձակապես նոր կոլանՙNew Coke՚-ը` ի պատասխանՙՊեպսիի մարտահրավերի՚ և… տապալվեց: Մարդիկ կարոտում էին Կոկայի հին համը: Հասարակության պահանջով Կոկան սկսեց արտադրել նախկին բանաձևով հյութեր ”Classic” անվանումով և նորից դարձավ շուկայի առաջատարը:
    Կոլային պատերազմների հաջորդ ճակատամարտը տեղի ունեցավ 1990-ականներին վերջում: Պեպսին կատարեց «պատերազմի» ընթացքում իր ամենախելացի քայլը`«Պեպսիի իրերը» (Pepsi Stuff) ակցիան: Մարդկանց առաջարկում էր խմել Պեպսի և հավաքել միավորներ, որոնք կարող էին փոխանակել «Պեպսիի ապրելաոճը» խորհրդանշող տարբեր իրերի հետ:
    Ակցիան աննախադեպ հաջողություն ունեցավ. կասնյակ միլիոնավոր գնորդներ մասնակցեցին դրան: Պեպսին գերազանցեց Կոկային 1996 թվականին Օլիմպիական խաղերի ժամանակ, որոնք անցկացվում էին Կոկայի «հայրենի քաղաքում»` Ատլանտայում, և որոնց հովանավորը հանդիսանում էր հենց Կոկա-Կոլան: Կոկան ու Պեպսին կոլային պատերազմը շարունակում են նաև հիմա. Պեպսին սկսել է "Pepsi Stuff" -ը, իսկ Կոկան ձեռնարկել է նմանատիպ "Coke Rewards" («Կոկայի մրցանակներ») ակցիա: Կոկան սկսել է վաճառվել ոչ միայն «ՄակԴոնալդսում», այլ նաև "Subway"-ում` ֆասթ-ֆուդի մեկ այլ խանութների ցանցում, որն այսօր ավելի մեծ է, քան ՄակԴոնալդսը, և առաջ միայն Պեպսի էր վաճառում: Ընդհանրապես Կոկան ու Պեպսին աշխատում են քիչ դուրս գալ դեմ առ դեմ: Վաճառակետերի հետ պայմանագիր կնքելիս երկուսն էլ միշտ ձգտում են հասնել համաձայնության, որ նույն կետը չի վաճառի հակառակորդի արտադրանքը` չնայած հաճախ ստիպված են լինում դատարանի որոշումով հանել այս կետը պայմանագրից:
    Բայց ինչքան էլ երկու ընկերությունները մրցակցեն, այնուամենայնիվ, փորձում են պահպանել «ազնիվ խաղի» օրենքները` իչքան հնարավոր է:Այդ պատճառով էլ երբ Coca-Cola Company –ի աշխատակիցներից մեկը զանգահարեց PepsiCo Inc և հայտարարեց, որ պատրաստ է որոշակի վարձատրության դիմաց Պեպսիին հանձնել Կոկայի նոր ըմպելիքի բանաձևը, Պեպսիի ներկայացուցիչները նրան ժամադրելուց հետո այդ մասին անմիջապես հայտնեցին Կոկայի իրենց գործընկերներին: Երբ «դավաճանը» եկավ հանդիպման, նրան գրկաբաց դիմավորեց ոստիկանությունը, այլ ոչ թե Պեպսիի` երջանկությունից փայլող աչքերով աշխատակիցները, ինչպես նա սպասում էր:


    Ինչ է կատարվում այսօր: Պեպսին և Կոկան դեռ շարունակում են մրցակցել ոչ միայն զովացուցիչ ըմպելիքների, այլ նաև ֆասթ-ֆուդի, ջրերի ու բազմաթիվ այլ ապրանքատեսակների արտադրությամբ: Մասնագետների կարծիքով Կոկա- Կոլան և Պեպսի-Կոլան Միացյալ Նահանգներում գրեթե հավասար մրցակիցներ են, սակայն աշխարհի ուրիշ երկրներում Կոկա-կոլոնիզացիան /գաղութացումը/ աչքի է զարնում: Չնայած կան որոշակի տարածաշրջաններ, որտեղ պեպսին առաջինն է: Հնդկաստանում Կոկան զիջում է ոչ միայն Պեպսիին, այլ նաև տեղական արտադրողներից մեկին: Ի դեպ, մի ժամանակ նույնիսկ արգելվել է Կոկան Հնդկաստան ներմուծել, քանի որ այդ երկրի օրենքներով չէր կարելի երկիր ներկրել անհայտ բաղադրությամբ ապրանք, իսկ The Coca Cola Company-ն բնականաբար հրաժարվեց բացահայտել իրենց բանաձևը, որը մեծ առևտրական գաղտնիք է: Բանաձևի օրիգինալը պահվում է Ատլանտիայի "Sun Trust" բանկում:
    «Առասպելի» համաձայն` միայն տնօրեններից երկուսը կարող են մուտք գործել պահոց, և նրանցից յուրանքաչյուրը գիտի բանաձևի կեսը: Ճշմարտությանն այն ամբողջությամբ գիտեն, բայց չեն պատրաստվում բարձրաձայնել: Այնպես որ, ավելի շուտ Հնդկաստանը փոխեց օրենքները, քան Կոկան հանձնեց բանաձևը: Խնդիրներ են առաջացել նաև Իսրայելի հետ. այստեղ Կոկան ներկայացրել է բաղադրիչների մի հսկա ցուցակ, որտեղ ներառված էին և’ ըմպելիքի մաս կազմող նյութերը, և’ բազմաթիվ այլ նյութեր, և ամեն ինչ հարթել է:
    Կանադայի Ֆրանսախոս համայնքում նույնպես Պեպսին են նախընտրում: Անգլիաղոսները նրանց նույնիսկ արհամարանքով «պեպսի» են անվանում:
    Ռուսաստանում այժմ գերակշռում են Կոկա նախընտրողները, բայց Խորհրդային Միության ժամանակներում առաջնությունը Պեպսիին էր պատկանում, քանի որ սառը պատերազմի ընթացքում արտասահմանյամ արտադրանքից միայն Պեպսին էր ներմուծվում ԽՍՀՄ: Փոխարենը PepsiCo Inc -ն արևմուտք էր արտահանում "Столичная" օղին: Ինչպես Կոկան Կոկա-կոլոնիզացիայի շնորհիվ դարձավ մշակույթային խորհրդանիշ, այնպես էլ Պեպսին խորհրդանիշ դարձավ` շնորհիվ «Պեպսիտրոյկայի»` Խորհրդային Միության հետ ունեցած կապերի:

    P.S. Մինչ այսօր դեռ շարունակվում են բանավեճերը, թե որ ըմպելիքն է ավելի համեղ: Մի մասը կտրականապես հրաժարվում է երկուսից էլ` համոզված, որ այդ ըմպելիքները մահացու վտանգավոր են կյանքի համար՝ չնայած պաշտոնապես գազավորված ըմպելիքի վնասակարության մասին որևէ հայտարարություն չի եղել: Շատերը պնդում են, որ Կոկյի ու Պեպսիի միջև բացարձակապես տարբերություն չկա, և Կոկայի առավելությունը բացատրվում է միայն առավել հայտնի բրենդով, մյուսները տաքացած պաշտպանում են PepsiCo–ն կամ The Coca-Cola Company–ն` համոզված, որ իրենք մի ումպով էլ կարող են տարբերել իրենց սիրելի ըմպելիքը մյուսից:
    Աշխարհը դեռ բաժանված է կարմիրի ու կապույտի:


    Պեպսիի գովազդային կարգախոսներից մի քանիսը.


    Յուրաքանչյուր եղանակ Պեպսիի եղանակն է:
    Շփվի’ր, Պեպսի խմիր:
    Պեպսի` իրենց երիտասարդ զգացողների համար:
    Դուք դեռ երկար ժամանակ ունեք ապրելու, Պեպսին ձեզ շատ բան ունի տալու:
    Պեպսի` նոր սերնդի ընտրությունը: (Գովազդը նկարահանված է Մայքլ Ջեքսոնի մասնակցությամբ, որը ներկայացնում է ՙԲիլլի Ջին՚ երգի նոր տարբերակը):
    Մենք համ ունենք: (Գովազդ Թինա Թըրների մասնակցությամբ):
    Դու ճիշտ /ըմպելիքն/ ես գնել, փոքրիկս, օհ, ուհ (երգում է Ռեյ Չարլզը):
    Երիտասարդ եղի’ր, զվարճացի’ր, Պեպսի խմի’ր:
    Ուրիշ ոչինչ Պեպսի չէ:
    Պեպսի. ոչ մի պաշտոնական բան:
    Ավելի երջանիկ: Փորձիր այն, ինչը հավերժ երիտասարդ է:
    Վերջին խմբագրող՝ Մանուլ: 03.03.2010, 21:32:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (03.03.2010), h.s. (04.03.2010), Minerva (04.03.2010), One_Way_Ticket (03.03.2010), Yevuk (04.03.2010), Հայկօ (03.03.2010)

  18. #164
    Մշտական անդամ Benadad-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.12.2009
    Հասցե
    Ժայռաքերծին
    Գրառումներ
    182
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. "Coca-Cola" .շատ, թե քիչ.......

    ինչքան ,որ գիտեմ շատ վնասակար է մարդու օրգանիզմի համար,այդպես չէ՞

  19. #165
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. "Coca-Cola" .շատ, թե քիչ.......

    Մեջբերում Benadad-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչքան ,որ գիտեմ շատ վնասակար է մարդու օրգանիզմի համար,այդպես չէ՞
    այդպես չէ.


  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Minerva (04.03.2010)

Էջ 11 19-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որքանո՞վ են հեքիաթները վնասակար
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 26.09.2020, 16:58
  2. Կոկա-կոլա. ֆանատի՞զմ թե՞ ազգային արժանապատվություն
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 02.09.2017, 15:23
  3. Ո՞ր սնունդը վնասակար չէ մեր առողջությանը
    Հեղինակ՝ Նոյեմ, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 24.06.2014, 23:06
  4. Պոչամբարներ եւ դրանց վնասակար ազդեցությունը
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.09.2011, 16:23
  5. Վնասակար է...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.06.2007, 11:06

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •