Արդեն քանի տարի է հրաժարվել եմ գազավորված ըմպելիքներից։ Կոնկրետ կոկա–կոլայի սիրահար առանձնապես չեմ եղել, ֆանտան էի նախընտրում, չնայա կախվածություն երբեք էլ չեմ ունեցել որևէ բանից։ Բայց, ի վերջո, գիտակցելով գազավորված ըմպելիքների հասցրած վնասը, լրիվ հրաժարվեցի բոլոր տեսակներից։ Հիմա խմում եմ միայն բնական հյութեր։ Ամուսինս էր մի ժամանակ կոկա–կոլայի սիրահար, օր չկար, որ չխմեր, բայց հիմա իրեն էլ եմ գցել իմ ջրերը։
Բացի նրանից, որ լրիվ քիմիա են, թե՛ ատամների, թե՛ ստամոքսի համար քայքայիչ ազդեցությամբ oժտված, այլև ես էլ եմ լսել Երկնայինի ասածը, այսինքն՝ որ դրանց մեջ այնպիսի նյութեր են լցնում, որոնք բնավ էլ չեն հագեցնում ծարավը, այլ ընդհակառակը՝ էլ ավելի են մեծացնում խմելու ցանկությունը՝ խթանելով հնարավորինս շատ խմելուն։ Դե, մարդիկ իրենց բիզնեսն առաջ տանելու համար ամեն ինչի պատրաստ են...
Ուրեմն մի քանի ամիս առաջ մի տեղ երեկույթի էինք հրավիրված։ Դե, էստեղ՝ ԱՄՆ–ում նման դեպքերում ամեն մեկն իր հետ մի բան տանում է, մենք էլ ծանոթներից մեկից հարցրինք, թե ինչ կարելի է տանել, ինքն էլ ասեց՝ կոկա, ֆանտա, մենք էլ երկու հատ երկու լիտրանոց ֆանտա տարանք, բայց էնպես ստացվեց, որ դրանք էդպես էլ չբացված մնացին, իսկ վերջում ընդունված է, որ ամեն մեկն իր հետ տանում է այն ամենը, ինչ մնացել է իր բերածից։ Մենք էլ, քանի որ վաղուց արդեն տենց բաներ չենք խմում, հրաժարվեցինք, բայց զոռով դրեցին հետներս։

Հիմա բերել ենք տուն, կրակն ենք ընկել, մի կողմից ափսոսում ենք թափել, բայց դե ինքներս մեզ, բնականաբար, ավելի էինք ափսոսում

, վերջը ամուսինս ասեց՝ արի լցնենք զուգարանը, գոնե մի օգուտ կլինի, էդ քիմիան գոնե խողովակները կարգին կմաքրի։

Տենց էլ արեցինք։ Հուսով եմ՝ խողովակները չեն քայքայվել...

Էջանիշներ