Մեջբերում WArmanW-ի խոսքերից Նայել գրառումը
Ժող ջան, Discovery-ով հաղորդում եմ տեսել, որտեղ սիրուն ձևերով ապացուցում են, որ կոլան ոչ մեխա քայքայում, ոչ բանդաժա մաքրում, ոչ միսնա քայքայում(մի քանի օր թողել էին մեջը), ոչ էլ արյուննա ասֆալտից մաքրում: Իհարկե ունի քայքայիչ հատկություն, բայց դա բավականին քիչա:

Հ.Գ. կարողա էտ հաղորդման համար կոլաի տերերն են տանջվել, բայց դե Discovery-իա վերջապես: Հա համել ես ավելի շատ նախընտրում եմ պեպսի:
Հետաքրքիր է, իսկ երեկ բոլորովին հակառակն էր ապացուցում ORT-ն` մասնավորապես նշելով, որ գազավորված ըմպելիքների մեջ մեծ քանակությամբ լիմոնի աղ է պարունակվում, որը բարձրացնում է օրգանիզմի թթվայնությունը, ինչը վնասակար է: Կոկա-կոլայով արված փորձի արդյունքում հավի թոքը 12 ժամ կոկա-կոլայի մեջ գտնվելուց հետո քայքայվեց, լուծվեց, դարձավ հեղուկ զանգված: Նաև, ի սկզբանե, կոկա-կոլան վաճառվել է դեղատներում` հատուկ չափաբաժնով: Գտնվելով մարդու օրգանիզմում` մաքսիմում 40 րոպե հետո այն ազդում է ուղեղի` հաճույքի համար պատասխանատու բջիջների վրա, ինչից էլ առաջանում է նորից ըմպելու ցանկություն, իսկ 1 ժամ հետո այն դուրս է գալիս օրգանիզմից` իր հետ տանելով արդեն քայքայված օրգանիզմի կալցիումները, մագնեզիումները, նատրիումները և անհրաժեշտ մի շարք այլ նյութեր:

Մենթոլային կոնֆետների հետ կոկա-կոլան խառնելիս պայթյունի էֆեկտ է առաջանում: իսկ 5-րդ բաղադրիչն իսկապես մի բզեզ է, որը կարմիր գույն է արտադրում, ինչից էլ ստացվում է կոկա-կոլայի գույնը:

Հնդկաստանում գազավորված ըմպելիքներն արդյունավետ միջոց են հանդիսանում մշակվող դաշտերում կրծողներից ազատվելու համար, քանզի դրանք ավելի էժան են, քան թույները:

Ընդմիշտ կոկա-կոլա