Բացարձակ չեմ խմում, ընդհանրապես... ոչ թե, որովհետև ինձ զոռով ստիպել եմ /ուրիշ շատ բաներ կան, որ պետք ա զոռով ստիպեմ չուտել, չեմ կարողանում/ այլ որովհետև ուղղակի չեմ կարողանում գիտակցաբար մեջս մի բան լցնել, որը բացառձակ թույն ա... հիմա ինձ շատ ավելի հաճելի ա մի կանաչ բան ուտել, կամ գազարի, խնձորի, նարնջի թարմ հյութ քամել խմել, քան ուրիշ ցանկացած արհեստական համով մի բան։ Հաճույքը անհամեմատելի ա... միանգամից զգում ես, ոնց ես առույգանում, մի տեսակ էներգիայով ու վիտամիններով լցվում

իսկ կոլա խմելուց հետո քունդ սկսում ա տանել, դմբրած էշացած վիճակի մեջ ես ընկնում
համ էլ, էնքան հետաքրքիր ա... եթե մեկնումեկիդ լցնեն մի բաժակ ջուր ու մեջը 0.01 գրամ մկնդեղ /թույն/ ու ասեն ամեն օր խմի, ու հաստատ իմանաս, որ էդ մկնդեղը մի մի հինգ տարվա մեջ կուտակվելու ա օրգանիզմում, լյարդում ու պատճառ դառնա մահվան, կխմեք էդ մկնդեղով ջուրը՞
Հիմա նույնն էլ կոլան ա, ուղղակի մեջը մկնդեղի տեղը ուրիշ նյութեր են։ Տարբերությունը որն ա՞ որ մկնդեղը պաշտոնապես հայտարարվել ա թույն ու ավելի շուտ ա սպանում, իսկ կոլան հարուստ ձյաձյաները ռեկլամ են անում, որ շատ խմենք ու թաքցնում են, որ թունավոր ա՞
Էջանիշներ