Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
Գրառում կատարելու փոխարեն պատահական շնորհակալություն հայտնեցի

Դայանչիկ, արժեքը չակերտավոր, այո՞: Նույնիսկ այդպե՞ս Իսկ միգուցե՞ իմաստ ևս չունի

Գիտեմ` դա նկատի չունեիր, բայց թե ինչ նկատի ունեիր, անկեղծ ասած չհասկացա Փորձեմ ենթադրել: Երևի ուզուր ասել՝ կան մարդիկ, ովքեր կյանքում ոչինչ կարդացած չլինելով, կարդում են Շեքսպիրի մեկ կամ երկու ստեղծագործություն և դա դարձնում են դրոշակ, թե տեսե՜ք, տեսե՜ք, մեկ ինչքան զարգացած ու նրբաճաշակ ենք, որ Շեքսպիր ենք կարդում:

Հավատացնում եմ քեզ, սա էդ դեպքը չէր
Չէ ձյաձ, արժեք ասվածը ստեղծագործության համար չալկերտավորեցի, որովհետև փորձում էի գնահատել: Ասում էի Լիր Արքան հրաշալի ստեղծագործություն ա, ու հենց քո նշած Սենկևիչի հետ համեմատելիս իսկապես մի քանի գլուխ բարձր ա Շեքսպիրը, բայց Հեմինգուեյի մի քանի էջանոց ստեղծագործությունը կարողանում ա էնքան շատ տեղ զբաղեցնել հիշողության մեջ ու էնքան զգացողություններ ա փոխանցում, որ Լիր Արքան մնում է դժբախտ հայրերի մեջբերում:

Էս անգամ երևի ավելի լավ արտահայտեցի միտքս: