StrangeLittleGirl (27.02.2013)
Եթե ապակի մաքրելու հեղուկով չես ուզում, գեղական ձևերից նաշատիրն ա, տաք ջրով ու մազմզուկ չթողող կտորով, վրայից թերթով չորացնել: Բայց մեկ ա, ապակի մաքրելու հեղուկը կավ ա մաքրում ))
StrangeLittleGirl (27.02.2013)
Ձայնալար (27.02.2013)
Հայեեեեր: Որտեղից կարելի է կովբոյի գլխարկ գնել? Ու նաև ձեռնոցներ... Սաղ քաղաքը ման եկա (((
Գրություն զուգարանակոնքին`
<<Ոչ մի լավ բան քեզնից դուրս չի գա>>
Մի հատ լավ խորհուրդ աղջիկներին ու կանանց. մի օր պիտի խաշի գնայինք, տնից մոռացա մեխակ վերցնել հետս (սխտորի հոտի դեմ), ճանապարհիս մտա, փոքրիկ «փաթեթիկով» գնեցի: Բնականաբար ամբողջը չօգտագործվեց, ես էլ մնացածը դրեցի պայուսակիս ներսի գրպաններից մեկում ու տանը մոռացա հանել: Մի քանի օրից պայուսակս բացելը հաճուք դարձավ. հենց բացում էի, մեխակի հոտը խփում էր քթիս
Հետո հիշեցի, որ նաև ինչ-որ տեղ կարդացել եմ, որ կարելի է էդպիսի անուշաբույր բաներ պահել պայուսակի մի անկյունում: Կարծում եմ՝ դարչինի ձողիկ էլ է կարելի դնել, մանավանդ որ դարչինի բույը շնչելը նաև օգտակար է
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Խորհուրդ զարթուցիչի հետ կապված
Շատերի համար առավոտյան արթնանալը պրոբլեմ է: Կամ զարթուցիչը անջատում ու էլի քնում են, կամ մի կերպ իրենց ստիպում վեր կենալ` անիծելով առավոտը ու ոչ միայն: Ես էլ էի այդ մարդկանցից մինչև վերջերս:
Հիմա օգտագործում եմ զարթուցիչի պատահական երգ նվագելու օպցիան: Android-ի օգտվողներների համար նման feature կա Alarm Clock Xtreme ծրագրում: Կարող ես ընտրել քո երգերից կամայական ենթաբազմություն:
Առավոտը սկսվում է նրանով, որ ականջիդ են հասնում երգի հնչյունները (Alarm Clock Xtreme-ում կա նաև ձայնը ցածրից սկսել և աստիճանաբար բարձրացնելու օպցիան): Ի տարբերություն ֆիքսված մեղեդիի, որին ականջդ սովորում է և ասոցիացնում է այն արթնանալու հետ ու առաջացնում է ջղայինություն, այս դեպքում չես ջղայինանում: Քնախառը լսում ես երգը: Մի կողմից այն քեզ չի ստիպում անմիջապես վեր կենալ, վայելում ես երգը, մյուս կողմից "տեսնես սրանից հետո ինչ երգ կդնի" միտքը չի թողնում անջատվել ու քնել: Աստիճանաբար արթնանում ես: Մոտ չորրորդ-հինգերորդ երգից հետո ես հանգիստ վեր եմ կենում ու անջատում զարթուցիչը: Բարի առավոտ
Ձայնը խորհուրդ չեմ տա բարձր դնել: Ես սկզբում բարձր էի դրել, ու էլի նյարդայինանում էի, ստիպված վեր էի կենում, անջատում, չնայած դեռ լրիվ չէի արթնացել: Իհարկե, շատ ցածր էլ պիտի չլինի, որ դրա տակ քնես:
Զարթուցիչը արժի հեռու դնել (պառկած վիճակում անհասանելի հեռավորության), որ չկարողանաս հեշտությամբ անջատել ու քնել:
Երգացանկը ինչքան մեծ, այնքան լավ, որ հաճախ չկրկնվեն երգերը:
Հեշտությամբ արթնանալու գաղտնիքն ընդամենը շուտ քնելու մեջ ա: Իսկ ո՞նց շուտ քնել: Եթե չես կարողանում ինքդ քեզ ստիպել կոնկրետ ժամի գնալ քնելու, ապա կարելի ա օգտվել stayfocusd-ից ու զանազան այլ նմանատիպ զրթերից, որոնք բրաուզերի վրա տեղադրելու դեպքում կոնկրետ ժամի ինտերնետդ բլոկ կգցի, ստիպված կոմպդ կանջատես ու կքնես: Ես արդեն չորս ամիս ա որոշ բացառություններ չհաշված ուղիղ կեսգիշերին (երբեմն ավելի շուտ) քնում եմ, առավոտը ութին (երբեմն ավելի ուշ կամ շուտ) ոտքի վրա եմ:
Էս վերջերս աղբի ծավալները փոքրացնելու ձև եմ գտել։ Պլաստիկե շիշը մի շտապեք դատարկ նետել աղբամանը։ Լցրեք այն, ավելի շուտ, խցկեք նրա մեջ անպետք պոլիէթիլենային տոպրակները, զանազան պլաստմասե զիբիլներ, որոնք կանցնեն շշի բերանով, որը, որ չի անցնի, կտրատեք, մանրացրեք, խցկեք։ Երբ շիշը կլցվի, նոր փակեք և շպտեք աղբի մեջ։ Հավատացեք շշի մեջ ահագին զիբիլ է տեղավորվում։ Այս ձևով կարելի է նվազեցնել քամու ժամանակ օդում թռչող պոլիէթիլենային տոպրակների քանակը։ Փորձեք։
CactuSoul (30.10.2013), John (29.10.2013), Ruby Rue (30.10.2013), Ռուֆուս (29.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (29.10.2013)
boooooooom (29.10.2013), Cassiopeia (29.10.2013), Ռուֆուս (29.10.2013)
John (29.10.2013)
Վարդան, բայց ասեմ, որ պլաստմասայի ոչ բոլոր տեսակներն են recyclable, որոշ դեպքերում պիտակի վրա վերամշակման նշանը բացակայում ա, կամ գրած է լինում, որ վերամշակման ենթակա չէ։ Հայաստանում սա խստորեն չի վերահսկվում, բայց եվրոպայում արտադրողը պարտավոր ա նշել, տվյալ պլաստմասան վերամշակման ենթակա է, թե չէ։
I may be paranoid but no android!
boooooooom (30.10.2013), Cassiopeia (30.10.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ