3- համ էլ միսը չի չորանում
3- համ էլ միսը չի չորանում
Մոդերատորական. «Կենցաղային օգտակար խորհուրդներ մեր կենսափորձից» թեման միացվել է արդեն գոյություն ունեցող «Կենցաղային խորհուրդներ» թեմային։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էդ թերմոտոպրակը սուպերմարկետներում կա? Ինչ որ աչքով չի ընկել:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Դեկադա (05.05.2010)
Կարող է լինել «Рукав для запекания» անունով: Մի անգամ փորձելուց հետո շատ դժվար է դրանից հրաժարվելը:
Մի բան էլ հիշեցի լվացքի մեքենաների հետ կապված: Չնայած գովազդը համառորեն խորհուրդ է տալիս «Կալգոն» օգտագործել՝ նստվածքներից խուսափելու համար, բայց լավագույն էժան միջոցը կես տարին մեկ մոտ 30- 40 գրամ կիտրոնաթթվի աղով որևէ կարճ ռեժիմով մեքենան աշխատեցնելն է: Իհարկե ջրով, բայց առանց շորերի: Մասնագետն էր խորհուրդ տվել հարևանուհուս, դրան հետևելով, թու -թու, 12 տարում մեքենաս ոչ մի խնդիր չի ունեցել:
Արևածագ (20.05.2010)
Այս օրերի համար ակտուալ խորհուրդ:
Եթե օդորակիչը լավ չի սառեցնում, ապա
1. Լվացեք ֆիլտրերը (սա կատարեք 1-2 շաբաթը մեկ)
2. Ֆենով հեռացրեք ներսի ռադիատորի փոշին ( փոշեծծիչով լավ չի մաքրվում )
3. Ջրի շթով լվացեք դրսի ռադիատորը (ուշադրություն, այս գործողությունը կատարել օդորակիչը հոսանքազերծելուց հետո )
Դրսի ռադիատորի լվանալուց հետո, ինձ մոտ առնվազն 5 աստիճանի տարբերություն տվեց:
Ժող, բազկաթոռների ու դիվանի վրայի շորերը ինչո՞վ կարելի ա մաքրել, առանց քանդելու:
Սիրելի աղջիկներ և կանայք, ես ցավոք սրտի…. էտ վերմակ ու դոշակներից գլուխ չեմ հանում։
Եկելա արդեն ժամանակը էտ բրդի բմբուլի անկողնային պարագաները լվալու։ Ի՞նչ անեմ, փոխեմ թափեմ, կարողա փողով էտ գործը անող լինի։
Կամ փոխելու դեպքում ի՞նչ արժի առնել և որտեղից։
P.S. Ամուսնանալու տարբերակը չառաջարկեք, թանկ կնստի վրես։
Շնորհակալություն նախապես
Отправлено с моего GT-S5660 через Tapatalk
Վերջին խմբագրող՝ Alximik: 07.06.2012, 17:44:
Բուրդն ու բմբուլները սովորաբար չեն փոխում, եթե ինչ–որ հատուկ պատճառ չի լինում կամ շատ հին չի լինում։ Դոշակի գլխամասի կամ ոտնամասի կարը քանդում են, բուրդը հանում, լվանում, հետո չփխում (որն, ի դեպ, աննկարագրելիորեն տառապալից մի գործընթաց է ), հետո լցնում տեղը։ Չփխելու իմաստն այն է, որ բուրդը ժամանակի ընթացքում, սեղմվում, նստում է, ինչի հետևանքով դոշակի, վերմակի փափկությունը, ինչպես նաև ամբողջ երկայնքով համասեռ բաշխվածությունը կորչում է, ու պետք է լինում այն կարգավորել։ Բարձերի բմբուլներն, ինչքան գիտեմ, հատուկ խնամքի կամ կարգավորման կարիք չունեն, ուղղակի եթե բարձն արդեն կեղտոտ է, ուզում եք կտորը լվանալ, պետք է էլի քանդել մի կողմի կարը, բմբուլները դատարկել, օրինակ, մի մեծ թասի մեջ ու աշխատել չկպնել, որ չտարածվեն ամբողջ տնով մեկ, մինչև լվացած բարձի կտորը չորանա, հետո նորից լցնել մեջը ու կարել։ Հնարավոր է նաև, որ բմբուլները արևին են տալիս։ Բրդի դեպքում արևին տալու մասին հատուկ չնշեցի, որովհետև չփխման գործընթացը սովորաբար ենթադրում է նաև արևին տալը։ Մի խոսքով՝ նա, ով պիտի անի, կիմանա։ Իսկ փողով անողներ, համոզված եմ, շատ կգտնվեն։ Ուղղակի ծանոթներից հետաքրքրվեք ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.06.2012, 18:08:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մեռսի
Отправлено с моего GT-S5660 через Tapatalk
Բմբուլն էլ մաքրելու ձև կա: Հատուկ տեղեր կան, որտեղ չոր մաքրում են անում բմբուլի, կազմն էլ փոխում են ու կարում: Մոտ 10 րոպե է տևում: Բմբուլի բարձի կար ես տանը չեմ համարձակվի քանդել:
Ժող, ի՞նչ խորհուրդ կտաք, ո՞նց մաքրեմ ապակին: Ուրեմն իմ սեղանը հիմա ապակուց ա: Իսկ դա նշանակում ա, որ կոմպով զբաղվելը, դաս անելը, հաց ուտելը, սուրճ խմելն ու լիքը այլ բաներ էդ անտեր սեղանին են տեղի ունենում, ու բավական հաճախ լուրջ մաքրության կարիք ա լինում:
Մի խոսքով, շատ չձգեմ, ո՞նց մաքրեմ, որ վրան լաքա չմնա: Իմ իմանալով պետք ա սկզբում մաքուր խոնավ շորով սրբել, հետո անմիջապես չորացնել: Բայց մեկ ա, լաքաներ մնում են: Ի՞նչ առաջարկ կա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ