Համաձայն չեմ, թե առաջին գրողի ոճը պետք է պահպանել։ Այս պրոյեկտի ամբողջ համն ու հոտն էլ հենց այն է, որ ամեն մարդ իր ձևով է շարունակում՝ միևնույն ժամանակ փորձելով ամբողջական պատմվածք ստանալ։ Այլապես կստացվի նմանակում. ով առաջին սկսեց, նրա ոճին էլ մյուսները նմանակում են, ինչը իմ կարծիքով այնքան էլ հաճելի բան չի. գոնե ընթերցողի տեսանկյունից։ Երբ երեք հեղինակներ են, ես՝ որպես ընթերցող, ամեն մեկի գրածում ուզում եմ հենց նրա ձեռագիրը տեսնել ու հաճույյք ստանալ երեք տարբեր ձեռագրերով կազմված պատմվածքը կարդալուց։ Ինչն իմ կարծիքով շատ լավ էր ստացվել Չուկի, Ուլուանայի ու տեսիլքի մոտ։ Ոչ Ուլուանան, ոչ տեսիլքը Չուկի ոճով չէին գրել. պատմվածքն էլ շատ հաջող էր ստացվել։ Օրինակ՝ Ուլուանայի մասը կարդալիս, ես հենց իրեն էի էնտեղ տեսնում, ոչ թե Չուկի ոճը։
Հիմա նրանից, որ դու պահպանել ես Դիվի ոճն ու «լադը», չեմ կարող ասել, թե պատմվածքը շահել է։
Էջանիշներ