User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը

  1. #1
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը

    dvgray-ը սկսում է, Բարեկամը` շարունակում. իսկ ivy-ն` ավարտում:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը

    Նան բացեց աչքերը դժվարությամբ, դժկամությամբ… : Ավարտվե՜ց : ավարտվեց
    Երկար սպասված Առաջին համբույրը այլևս պատմություն է: Ու վե՞րջ:
    Քաշում էր Նաուհին իր շունչը, կանգնեցնում շնչառությունը :
    Բայց հավես էր

    Ու ոնց հաջողացրեց համբուրել իրեն … այն պահին,երբ ինքը ոգևորված պատնում էր Նաուհուն իր վերջին "հայտնագործած" "տեսության" մասին, որի համաձայն
    Իսկ ի՞ նչ էր պատմում … բայց հավես էր: մի հատ էլ ինքը չբռնի՞ գրկի ու համբուրի Նաուհում: իսկ նա ճիշտ կհասկա՞:


    "ոհո՜՜՜… ես անգամ ինչ գլխապտույտ առաջացավ մոտս"

    բայց մի մոմենտ հլա: Ոնց որ հոտ էր գալիս : Հաստատ Նաուհին կամ ստամոքսի պրոբլեմ ունի, կամ էլ փչացած ատամ: Ասի՞ իրեն: Հիմա ա՞սի թե հետո, երբ կպատմի իր բժիշկ մոր մասին:
    "Բայց ինչ տափուկն եմ ես" - հոշոտում էր հոգին Ինքնագիտակցոթյունը:

    Նաուհին նայում էր ուղիղ աչքերի մեջ…

    ինչու՞ է այդպես կտրում իր լազերային աչոններով իմ հոգին:

    կարո՞ղ է սա վերջն է: Ու սրանից հետո պրծ: Ամուսնություն: Երեխաներ: Ընտանիք… Ֆլան, ֆստան: "Ի՞նչ Նաուհի, ես ընդամենը 21 տարեկան եմ" - արագ հաշվակեց Նաի գիտակցությունը:
    "Բայց ինչ տափուկն եմ ես" - հոշոտում էր հոգին Ինքնագիտակցոթյունը:
    "սենց աղջիկ ա ինձ ընտրել, ու ես տափուկ բաներ եմ մտածում"

    "Նաուհուն անմռունչ ուզում էր անձամբ ինքը ՝ Ինքը: Իսկ ես ընկել եմ - երեխա, ընտանիք… ֆլան ֆստան"

    Նաուհին պինդ սեղմեց իր ձեռքը, ու քաշեց իրեն առաջ, դեպի այգուց դուրս:, բանուկ փողոց:

    Նաուհին Նաի ձեռքը դրեց իր ուսերին , իսկ ինքը կախվեց Նաի գոտկատեղից:

  3. #3
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը

    Նան ասես երազում լիներ: Քայլում էր մեխանիկորեն՝ չզգալով Նաուհու հուժկու մարմնի ծանրությունը, խոշոր մատանիների կոպիտ հպման թողած կապտուկները գոտկատեղին, իսկ ծանրաբույր շնչառությունը խլացել էր Նայի իրարամերժ, խառը մտքերի հորձանուտում:
    "Ե՞րբ, ո՞նց, ինչի՞ ", - ուշքի չէր գալիս Նան:
    - Բնակարան ունե՞ս… - ասես հեռվից քամին բերեց ձայնային սպասված ալիքները:
    - Հա երրորդ մասիվ երկու սենյակ փակ տնտեսական պատշգամբ ավտոտնակ - մեխանիկորեն արտաբերեց Նան՝ հայացքը չշարժելով:
    - Մմմ... Ո՞ր հարկ:
    - Վերջին… - նվազ հուսոտ հայացքն ուղղեց Նաուհուն Նան:
    Բայց նախավերջինիս աչքերն ավելի ուժգին փայլեցին.
    - Հրաշալի :

    "…Դու կարող ես մուրալ սեր, գնել այն, ստանալ նվեր կամ գտնել փողոցում, բայց դու չես կարող գողանալ այն" - չգիտես որտեղից մտաբերեց Նան, ու ամուր սեղմեց տան պատի մեջ տեղակայված սեյֆի բանալիները գրպանում:
    Ու Նան հանկարծ հիշեց իրենց գյուղը, իրեն մանուկ՝ հանդերում վազելիս, իրենց հարևանի քոթոթին, որը նենց մռութ ոսկոր էր խժռում…
    Նային սկսեց թվալ, որ այս ամենը էլի է եղել, ու էլի հա լինում է ու լինում… "Ու ինչու՞ որևէ մեկը էս մասին չի՛ գրել մի գիրք, ձեռնարկ, հանրագիտարան… ինչու՞ էս ամենը պետք ա նորից կրկնվի ու կրկնվի՛… ":
    - Ամեն ինչ լավ կլինի, մի անհանգստացի - Նաուհու հանգիստ, ինչ-որ տեղ մայրական ժպիտը թեթև-փաղաքուշ սահեց Նայի՝ մտքերից խոժոռված ճակատի վրայով ու կանգ առավ աչքերին
    Նան ծուռ ժպտաց ու քորեց ծոծրակը. իսկ ի՞նչ է եղել որ…
    - Գնացի՛նք, - ու վստահ գրկեց Նաուհու լայն գոտկատեղը:
    ……………
    - …դու այստեղ ապրու՞մ ես - փայտյա անհասկանալի ծամածռությունը որմնապահարանի ապակու հետևում զգուշորեն ետ դնելով ՝ հարցրեց Նաուհին:
    - Չէ, միայն քնում
    - …ժամը քանի՞սն ա :
    - Չգիտեմ, ինչիդ ա պետք - իր թևերի մեջ օղակեց Նան Նաուհուն, ու նրանց սրտի զարկերը միախառնվեցին…

    - Ստո՛պ
    - Ի՞նչ եղավ
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 22.10.2008, 10:22:

  4. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը

    – Ախր ի՞նչ ենք անում,– հարցրեց, թե ուղղակի արտասանեց Նաուհին։
    Հարցը հռետորական էր, սակայն ինչպես բնորոշ է իր սեռի արժանապատիվ ներկայացուցիչներին, Նան այդ անպատասխան հարցին անմիջապես գտավ հիմնարար պատասխան.
    – Անթիվ–անհամար ժպտակներ ենք դնում ու պատրաստվում սեր անել... գոնե մի անգամ։
    – Ոչ։
    – Ժպտակների՞ն,– վախեցավ Նան։
    – Նաև դրանց։
    Նան խեղճացավ ու ինքն իրեն մտածեց. «Էսօր սեքս չկա»։ Ու նորից հիշեց իր գյուղը, հանդերը, հարևանի քոթոթին, որը հաճույքով իր ոսկորն էր կրծում ու երբեք ավել–պակաս չէր խոսում։
    – Դու քո ոսկորից էսօր զրկվեցիր,– հպարտությամբ ու զսպված զայրույթով ասաց Նան։
    Նաուհին ոտքից գլուխ չափեց Նայի ոսկրոտ մարմինը՝ բաց չթողնելով ոչ մի ոսկրիկ, բայց ախորժակ այդպես էլ չառաջացավ։
    «Շուն է պետք պահել»,– մտածեց Նան։
    – Ես գնամ...
    – Բա ինչո՞ւ համբուրեցիր ինձ, ինչո՞ւ եկար իմ տուն... հետն էլ աչքով–ունքով արեցիր, գայթակղեցիր,– արդեն անզուսպ զայրույթով վրա տվեց Նան։
    Նաուհին սկսեց մտածել։ Եվ ինչպես հատուկ է իր սեռի արժանապատիվ ներկայացուցիչներին, մի բուռ անհիմն, խառնիխուռն պատասխաններ գտավ, որոնց ամեն մեկի տակ պատրաստ էր ստորագրել իր հզոր տրամաբանությամն անվրեպ գրիչով։ Բայց ընտրեց դրանցից լավագույնը.
    – Այդպես ուզեցի։
    Նան մռայլվեց։
    – Ինչ հիմար պատմություն ստացվեց...
    – Կարևորը՝ պատմվածքը լավը լինի,– փիլիսոփայեց Նաուհին՝ աչքով անելով ինձ ու Բարեկամին՝ կարծես թե մոռանալով Դիվիգրեյի մասին։
    – Նորից կտեսնե՞մ քեզ,– մի կողմ դնելով իր հպարտությունը՝ հարցրեց Նան։
    – Իհարկե։ Դեռ էլի կգամ...
    Նան ոչինչ չհասկացավ։ Բայց ուրախացավ, որ Նաուհին նորից է գալու։
    Իսկ Նաուհին, իր խոշոր բարեմասնությունները շարժելով, մոտեցավ դռանը և հանկարծ հիշելով Դիվիգրեյին՝ արագ բացեց պայուսակը՝ միջից հանելով Օրբիտը... Հետո իր անուշաբույր ժպիտը ուղղելով Նայի կողմը՝ նորից շշնջաց.
    – Անպայման կգամ։
    Նան երջանիկ էր...
    Վերջին խմբագրող՝ ivy: 22.10.2008, 12:29:

  5. #5
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը

    Ի~նչ լավն էր

  6. #6
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը

    Շատ լավն էր, շատ սիրուն, պատկերավոր, նուրբ ու հումորով
    When life gives you lemons, make lemonade

  7. #7
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը

    այվ, ժպտակն ինչա՞

  8. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    այվ, ժպտակն ինչա՞
    Երևի թե սմայլիկ։

  9. #9
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի թե սմայլիկ։
    ես ուրիշ բանի հետ խառնեցի

  10. #10
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    ես ուրիշ բանի հետ խառնեցի
    Ես էլ էի ուրիշ բանի վրա մտածում, ու ասում էի տեսնես ինչի անթիվ անհամար

  11. #11
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ էի ուրիշ բանի վրա մտածում, ու ասում էի տեսնես ինչի անթիվ անհամար
    հա ինձ էլ անթիվ -անհամարը շփոթացրեց

  12. #12
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    ես ուրիշ բանի հետ խառնեցի
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ էի ուրիշ բանի վրա մտածում, ու ասում էի տեսնես ինչի անթիվ անհամար
    Ի՞նչ ուրիշ բան։

  13. #13
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ ուրիշ բան։
    Պահպանակի
    Անթիվ–անհամար ժպտակներ ենք դնում ու պատրաստվում սեր անել...

  14. #14
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պահպանակի

    Դե կարող եք տենց էլ հասկանալ՝ սմայլիկավոր պահպանակներ։ Շատությունն էլ դե ապահովության համար։

  15. #15
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը

    Արյաաաաաաաա բոց եք
    Էտ ժպտակը այ մարդ հազար բան անցավ մտքովս տնաշեններ

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ivy-ի, Գաղթականի և Բարեկամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 04.09.2017, 16:08
  2. Արձակ. Պոսեյդոնի, Բարեկամի և Գալաթեայի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 27.07.2010, 10:14
  3. Արձակ. SSS-ի, impression-ի և Բարեկամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 16.03.2010, 18:50
  4. Արձակ. *e}|{uka*-ի, Երվանդի և Բարեկամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.02.2010, 15:09
  5. Արձակ. Harcaser-ի, Բարեկամի ու Kuk-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 15.02.2010, 22:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •