User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 205 հատից

Թեմա: Network.am - Ծրագրերի բեռնման պորտալ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Network.am կայքը



    Այսօր մեր սիրելի կայքը 4 տարեկան է !
    Անցել է 4 տարի այն օրվանից, երբ կայքի հեղինակը տեսնելով հայկական ցանցում ծրագրերի բեռնման կայքերի պակասը գրանցեց Network.am ինտերնետային հասցեն և ստեղծեց համանուն ծրագրերի բեռնման պորտալը:

    Նպատակը մեկն էր. հայ օգտագործողների համար անշահախնդրորեն ստեղծել կայք, որի մուտքն ազատ է և հնարավորություն է տալիս ազատ բեռնել առաջին անհրաժեշտության ծրագրեր:

    Պատմական ակնարկ:
    Կայքի ստեղծման մտահաղացումըգալիս էր ավելի վաղ ժամանակներից, բայց անիրականանալի էր՝ հաշվի առնելով մեծ ծավալի հոսթինգի ձեռքբերման համար պահանջվող գումարը: Իրադրությունը փոխվեց, երբ իր օժանդակությունն ու օգնությունը ցուցաբերեց Սերգեյ Կոնակովը՝ անշահախնդիր տրամադրելով մեծ ծավալի հոսթինգ WEB ISP-ի ցանցում տեղակայված իր սեփական սերվերի վրա: Այդպիսով, 19.01.2004թ գրանցվեց Network.am ինտերնետային հասցեն և հասանելի դարձավ այցելուներին: Կայքի կյանքի սկզբնական ամիսները բավական բարդ էին. ժամերով հեռախոսային մոդեմով ցածր արագությամբ բեռնվում էին ծրագրեր, նույնքան ցածր արագությամբ կայքում վերբեռնելու համար: Բացասական, ավելի շուտ վատատեսական էր նաև շրջապատի վերաբերմունքը. կարծում էին, որ սեփական ֆինանսների և ժամանակի ներդրումով հնարավոր չէ շահույթ չհետապնդող, երկարատև նախագծեր իրականացնել և ի սկզբանե նախագծին մոտենում էին որպես հերթական, կիսատ թողնվող կայքի: Աստիճանաբար ավելանում էին կայքի այցելուները, ինչին նպատաստեցին կայքի մշտական թարմացումները, ապա որոշ ժամանակ անց բարձր արագությամբ ինտերնետի ձեռքբերումը: Եվ չնայած ինտերնետի տրաֆիկը շարունակում էր թանկ մնալ, այնուամենայնիվ հաջողվում էր թարմացումների մի մասը բեռնել այդ գծով, իսկ մնացած մասը բեռնվում էր ծանոթ հիմնարկություններից՝ ազատ ծավալի տրաֆիկի առկայության դեպքում:

    Համեմատաբար կարճ ժամանակ անց կայքը հայկական ցանցի այցելուների շրջանակներում դարձավ հայտնի, իսկ կայքից բեռնվող ինֆորմացիայի ծավալները օր-օրի ավելանում էին: 22.11.2006թ. WEB ISP’ն, առանց նախապես զգուշացնելու, փակելու աստիճան նվազեցնում է Network.am սերվերի ցանցին միացման արագությունը՝ մոտավոր պատճառաբանելով, թե կայքի մեծ տրաֆիկը խնդիրներ է առաջացնում իրենց ցանցում, որի հետևանքով ժամանակավորապես դադարեցվում է կայքի աշխատանքը...

    Խնդիր է առաջանում գտնել լուծում, ըստ որի բեռնման ծավալները հնարավորինս հավասարաչափ կբաշխվեն հայկական ցանցի Ինտերնետ պրովայդերների միջև, և կայքից բեռնելու արագությունը հնարավորինս քիչ կախում կունենա պրովայդերների՝ իրար միջև ունեցած կապի արագությունից: Որոշվում է կայքը բաժանել 2 մասի՝ network.am և download.network.am: Առաջինում պահվում է կայքի էջէրը/նկարները, իսկ երկրորդում՝ բեռնման համար նախատեսված ծրագրերը: download.network.am մասի համար անհրաժեշտ է լինում ստեղծել հայելային տարբերակներ այլ Ինտերնետ պրովայդերների մոտ: Առաջինը ArmInCo ISP-ն էր, որ սիրալիր համաձայնվեց օժանդակել և իր մոտ տեղակայել download.network.am-ի գլխավոր հայելային տարբերակը, իսկ իրենց հոստինգ ադիմինիստրատորը` Էդվարդ Այվազյանը, օգնեց ներդնել վերը նշված համակարգը: Այնուհետև download.network.am-ի հայելային տարբերակ տեղադրվեց նաև Cornet ISP-ի ցանցում, ապա, մոտ 2 ամիս առաջ, XterNet ISP-ի ցանցում:

    Այսպիսով, այցելելով network.am, կայքի էջէրը/նկարները բեռնվում են WEB ISP-ի ցանցում տեղակայված սերվերից, իսկ ծրագիր բեռնելիս` download.network.am սերվերից, ընդ որում Cornet ISP-ի և XterNet ISP-ի օգտվողները համապատասխանաբար իրենց ցանցում գտնվող հայելային տարբերակից, իսկ ArmInCo ISP-ի և հայկական ցանցի մյուս օգտվողները՝ ArmInCo ISP-ում տեղակայված գլխավոր հայելային տարբերակից: Այս պահի դրությամբ, ցավոք, կայքը հասանելի չէ ADC-ի և Armentel-ի հաճախորդների համար: Պատճառն այն է, որ WEB ISP-ն այդ ցանցերը չի համարում «ներքին հայկական»: ADC-ի և Armentel-ի հաճախորդների համար կայքը հասանելի դարձնելու նպատակով որոշվել և արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի առաջիկա 10-15 օրվա ընթացքում կայքի գլխավոր՝ network.am մասը նույնպես տեղափոխել ArmInCo ISP:

    Այսօրվա դրությամբ Network.am-ը հաջողությամբ կատարում է իր առաքելությունը. կայքը ոչ միայն հանդիսանում է *.am-ում իր բովանդակությամբ եզակի և մշատապես թարմացվող ամենամեծ կայքը, այլև ունի հազարավոր այցելուներ և download արված ինֆորմացիայի ծավալները կազմում են ամբողջ Հայաստանի ներքին տրաֆիկի զգալի մասը: Արժանահիշատակ է նաև այն, որ mirror-ները տեղակայելուց հետո կայքն առաջինն ու միակն է, որ խոշոր պրովայդերների մոտ ունի իր «հայելային» տարբերակները, որը թույլ է տալիս հնարավորինս անխափան և բարձր արագությամբ միշտ հասանելի լինել հայաստանաբնակ օգտագործողներին ...
    Շնորհակալություն եմ ուզում հայտնել ինձ օգնություն և օժանդակություն ցուցաբերած անձանց և ISP-ներին, մասնավորապես՝

    * Սերգեյ Կոնակով – network.am կայքը մինչ օրս սեփական սերվերի վրա տեղակայելու և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար
    * ArmInCo ISP հանձինս տեխնիկական տնօրեն Գրիգորիյ Սաղյանի – download.network.am և այսուհետ network.am տեղակայելու համար
    * ArmInCo ISP հանձինս հոսթինգ ադմինիստրատոր Էդվարդ Այվազյանի – հայելային տարբերակների համակարգը ներդնելու և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար
    * Cornet ISP – download.network.am հայելային տարբերակ տեղակայելու համար
    * XterNet ISP – download.network.am հայելային տարբերակ տեղակայելու համար
    * WEB ISP – համագործակցությունը հաջող չստացվեց, բայց մոտ 3 տարի Սերգեյ Կոնակով’ի սերվերը տեղակայելու համար:

    Թարմացում
    Blot 2.0
    Stellarium 0.9.1
    AIMP 2.09
    foobar 2000 0.9.5
    K-Lite Codec Pack 3.6.5 (Basic/Standart/Corporate/Full)
    Armenian Easter Phonetic Keyboard Layout 1.1 (Win x32/x64)
    Notepad++ 4.7.5
    PostgreSQL 8.2.6
    ActivePerl 5.10.0.1002 (Win x32/x64)
    ActiveTcl 8.5.0.0
    nVIDIA Display Driver 169.21 WHQL WinXP-2003 (x32/x64)
    Paint.Net 3.22
    Scribus 1.3.3.11
    VirtualDub 1.7.7 (Win x32/x64)
    Download Master 5.5.3.1127
    FileZilla 3.0.5.2
    WinSCP 4.0.6
    VirtualBox 1.5.4 (Win x32/x64)
    CuneiForm 12
    doPDF 5.3.247
    Norton Antivirus Update
    Kaspersky Antivirus Update
    Dr.Web 4.33 Update
    ClamWin Free Antivirus Update

  2. #2
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Network.am կայքը

    Շնորհավորում եմ: Network.am-ը ապացուցում է, որ հայկական ինտերնետում կարող են լինել նաև օրինական, բաց կոդով ծրագրեր և այդ ծրագրերը կարող են ունենալ բարձր պահանջարկ: Այժմ, երբ ծրագրերի հեղինակային իրավունքների հարցը ավելի ու ավելի բարդանում է, Network.am-ը կա և մնալու է որպես այդ ոլորտի առաջատար նածագիծ: Շնորհավորում եմ կայքի ստեղծողներին ու մեզ բոլորիս: Որակյալ ինտերնետային ռեսուրսների ժամանակը վաղուց է եկել: Network.am-ը ապացուցեց, որ այդպիսի ռեսուրսի ստեղծումը` այս դեպքում բեռնումների ոլորտում միանգամայն իրական է: Նորից շնորհավորանքներս

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Network.am կայքը

    Մերսիներ

  4. #4
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    31
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Network.am կայքը

    Շնորհավոր ծնուննդդ Network.am , իսկ նոր դիզայն չի լինելու՞, կամ էլ ուրիշ բաժիններ, բացի Download-ից

  5. #5
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Network.am կայքը

    Շնորհավոր ու շնորհակալություն Հայկ ջան: Կայքի բացման օրվանից օգտվում եմ
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 17.10.2008, 10:01:

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Network.am կայքը

    Ներսես_AM, Armeno»» Մերսիներ

    Նոր դիզայն դեր չէ, մոտակա պլաններն են
    1. վերջապես կներդրվի դվիժոկը իր պոիսկի և կատեգորիաների հնարավորությամբ, լիովին html/css վալիդ կլինի
    2. կայքը կամաց կամաց լիովին կանցնի հայերենի
    3. ուզում եմ դնել օնլայն ուտիլիտներ, whoise. ping, trace և այլն

  7. #7
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Network.am կայքը

    կարճ ասեմ. շնորհավորում եմ, և շնորհակալ եմ, որ հայկական ինտերնետը այս ասպարեզում մրցակից սայթ ունի

  8. #8
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Network.am կայքը

    Շնորհավորում եմ` որպես Network.am-ի մշտական այցելու:
    Շատ շնորհակալ եմ, որ կայքը ստեղծվեց, ստեղծվեց ճիշտ ժամանակին ու արդեն 4 տարի "շտապ օգնություն" է շատերիս համար

    Մեջբերում Network.am-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր դիզայն դեռ չէ, մոտակա պլաններն են
    1. վերջապես կներդրվի դվիժոկը իր պոիսկի և կատեգորիաների հնարավորությամբ, լիովին html/css վալիդ կլինի
    2. կայքը կամաց կամաց լիովին կանցնի հայերենի
    3. ուզում եմ դնել օնլայն ուտիլիտներ, whoise. ping, trace և այլն
    Շատ կարևոր կետեր եք առանձնացրել, հատկապես առաջինի անհրաժեշտությունը շատ է զգացվում: Մաղթում եմ, որ հաջողությամբ իրականացնեք էս բոլորը ու ինչքան հնարավոր է շուտ /էգոիստական մաղթանք/

  9. #9
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2007
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Network.am կայքը

    Ընենց արեք գոնե ձեվի համար մի բան ըլնի քաշել ձեր մոտից....................................

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ձայնասկավառակների բեռնման հղումներ
    Հեղինակ՝ Նոր Հայաստան, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 250
    Վերջինը: 27.05.2011, 16:57
  2. wWw.NorErg.Ru - երգերի բեռնման կայք
    Հեղինակ՝ hayterrorist, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 07.04.2011, 13:02
  3. Բեռնման կայքեր
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 16.09.2010, 22:30
  4. Հայաստանում Նկարների Բեռնման հոստինգ
    Հեղինակ՝ Dead Knight, բաժին` Վեբ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.08.2009, 13:42
  5. Softportal.am VS Network.am
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 21.06.2007, 22:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •