Մեջբերում Wisper-ի խոսքերից Նայել գրառումը
Պարզա տենց կայքեր կան: Բայց դէ ինչ նպատակ ուներ էս Նեթվորքի վրա զապրետ դնելը էլի մնումա անհասկանալի БУДЕМ ЖДАТЬ
Միջազգային պրակտիկայում կիրառվում են սահմանափակման մի շարք ձևեր որոնցից կարելի է առանձնացնել Հասցեի(IP ) արգելափակում, արագության սահմանափակում, ֆայլի ֆորմատի արգելափակում , TCP կամ UDP պրոտոկոլային սահմանափակում , ICMP սահմանափակում և այլն :
Մեր հայկական իրականության մեջ Համաշխարհային Սարդոստայնը բաժանված է 2 մասի ՝ Հայկական գոտի և արտասահմանյան գոտի:
Հայկական գոտին իրենից ներկայացնում է հայկական պրովայդերների ցանցը, որը կազմված է օպտիկամանրաթելային մալուխային և UTP լարային կապուղիներից:
Հայկական գոտու հստակ նկարագրությունը տալիս են Հասցեների(IP ) միջոցով, այսինքն ՝ գոյություն ունեն հատուկ հասցեներ, որոնք իրար հետ կապակցված են վերոհիշյալ կապուղիներով և գրանցվաց են համաշխարհային հասցեների կենտրոնում որպես ԱՄ գոտու մասնակցիներ , մնացած այլ հասցեները համարվում են արտասահմանյան գոտի:

Առայժմ, հայկական գոտու մասնակիցները վճարում են իրենց պրովայդերներին ինչ որ հաստատուն գումար այլ հայկական գոտու մասնակիցների հետ առնչվելիս, իսկ դեպի արտասահմանյան գոտի դիմում-ստացում (Upload-Download) կապի համար մասնակիցները վճարում են հավելյալ գումար ամեն մի ստացված և ուղարկած ՄեգաԲայթի համար. ինչ խոսք, գոյություն ունեն նաև անսահմանափակ տարիֆային եղանակներ, բայց սովորաբար դրանք հիմնված են արագության սահմանափակման վրա կամ արժեն աստղաբախշական գումարներ:

Այս տեսանկյունից կամայական կայք, որը գտնվում է հայկական գոտում և մատուցում է ծառայություններ, որոնք կապված են ինֆորմացիայի խոշոր ծավալների շարժի հետ, հնարավորություն ունի համեմատաբար ցածր գնով ձեռք բերել հակական գոտու մասնակցություն: Օրինակ Արմինկո ընկերության գնացուցակով հայկական գոտու մասնակցությունը, որը կարող է ապահովել 100Մեգաբիթ/վ մաքսիմալ արագություն , արժե մոտ 17000 դրամ ամսական հաստատուն գումար:

Ինչքանով ես տեղյակ եմ Network.am կայքը ինքնաֆինանսավորվող է, հետևաբար լիովին տրամաբանական եմ համարում, արտասահմանյան գոտուց այդ կայք դիմումների սահմանափակումը, այսինքն պատճառը մասնավորապես ոչ թե չարտոնագրված ծրագրերի առկայությունն է կայքում, այլ կապուղիների խիստ թանկ լինելը:

Ինչ վերաբերվում է նրան, որ որոշ հասցեներից կայքը չի բացում, դա կարող է ունենալ մի քանի պատճառ
1. Կայքին դիմողը արտասահմանյան գոտու մասնակից է
2. Կայքի սերվերում բացակայում է հայկական ցանցի նկարագրության ճիշտ գրառումը(routing)
3. Կայքին դիմող մասնակցի հասցեն գրառված չէ հայկական պրովայդերական ցանցում, որպես հայկական գոտու մասնակից

Օրինակ Ֆրինեթ պրովայդերական ցանցի ՝ հաճախակի հասցեների փոփոխությունը և գրառումների ուշ հասցեագրումը հանգեցնում է նրան, որ այդ ցանցի մասնակիցները հաճախ զրկվում են ՝ բացառապես հայկական գոտու համար նախատեսված կայքերին դիմելուց: