Հարգելի Hi-Line ինտերնետային կապի ծառայությունից օգտվող այցելուներ,
վերջերս Hi-Line ինտերնետային կապից օգտվողներից անընդհատ բողոքներ են ստացվում, որ www.Network.am կապից օգտվելիս դժվարություններ են առաջանում, մասնավորապես նկատվում է կայքից բեռնման արագության շեշտակի անկում, իսկ երբեմն` պիկ ժամերին, կայքն ընդհանրապես դառնում է անհասանելի: Պարզվում է, որ BeeLine ընկերության նախաձեռնությամբ Arminco - BeeLine ցանցերի փոխկապակցումը դեռ 2007թ.-ին սահմանափակվել է 2MBPS թողունակությամբ, որը Hi-Line ծառայությունից օգտվողների քանակի աճի պատճառով այլևս չի բավականացնում: Ժամանակին դիմել եմ Hi-Line ծառայության բաժին, բայց խնդրին լուծում չի տրվել:
Խնդրում եմ Hi-Line ինտերնետային կապի ծառայությունից օգտվող այցելուներին (ովքեր նույնպես զգացել են արագության անկման խնդիրները), ուղարկել ստորև բերված նամակը BeeLine ընկերության hաճախորդների հետ աշխատանքի ծառայության էլ. փոստին ([email protected] )՝ չմոռանալով նշել անուն ազգանուն և այլ անհրաժեշտ տեղեկություն: Հուսով եմ, որ միահամուռ ուժերով կկարողանանք BeeLine ընկերության ուշադրությունը հրավիրել առկա խնդրին և հասնել ցանցերի փոխկապակցման արագության սահմանափակումը վերացնելուն:
Network.am Administrator
Բարև Ձեզ,
Ես հանդիսանում եմ BeeLine ընկերության կողմից մատուցվող Hi-Line ծառայության բաժանորդ: Հաճախակի օգտվում եմ www.Network.am պորտալից և հայկական ցանցում գտնվող այլ կայքերից, սակայն վերջին ամիսներին նկատվում է վերոհիշյալ կայքից բեռնման արագության շեշտակի անկում, իսկ երբեմն՝ ծանրաբեռնված ժամերին, կայքը ընդհանրապես դառնում է անհասանելի: www.Network.am կայքի ադմինիստրատորի պարզաբանումից իմացա, որ Arminco - BeeLine (Hi-Line) ցանցերի փոխկապակցումը (համաձայն BeeLine ընկերության 13.03.2007թ. ՄԴ/Ֆ/1058 գրության) սահմանափակված է 2MBPS թողունակությամբ, որը Hi-Line ծառայությունից օգտվողների քանակի պատճառով չի բավականացնում: Հավատարիմ մնալով Ձեր ընկերության` հայկական ինտերնետը զարգացնելու որդեգրված ռազմավարությանը, խնդրում եմ վերանայել և հանել Arminco - BeeLine (Hi-Line) ցանցերի փոխկապակցման արագության սահմանափակումը` դրանով իսկ թույատրելով օգտվել վերոնշյալ կայքից և հայկական ցանցում գտնվող այլ կայքերից:
Հարգանքներով,
Անուն Ազգանուն
Բեռնել նամակի տեքստը MS Word Doc ֆայլով
Էջանիշներ