Քավ լիցի, սխալ հունով գնաց քննարկումը:
Քննարկման ես չեմ դրել թեման, network.am կայքի համար ճիշտ այնպիսի օգտագործող եմ, ինչպես դու: Այսինքն իմ տեսակետը կայքի տիրոջ կամ ստեղծողի տեսակետ չէ, հնարավոր է, որ քննարկումից այդպիսի սխալ պատկերացում կազմված լինի, դրա համար շեշտում եմ:
Ես վստահ եմ, որ կայքի հեղինակը միշտ էլ պատրաստ է լսել քննադատությունը (յուրաքանչյուր օգտագործողի), համապատասխան եզրահանգումներով, դասեր քաղելով: Ես պարզապես մի պահ վրդովեցի և որոշեցի խառնվել խոսակցությանը, քանի-որ քննադատության ոճը դուրս չեկավ, մի տեսակ բարձրից ասված խոսքերի տպավորություն թողեցին, գուցե սխալվել էի:
Ինչևէ, երբ առաջիկայում կբացեմ արդեն իմ հերթական կայքը, կդնեմ քննարկման ու կհրավիրեմ քննադատելու
հ.գ. Network.am, թերևս առաջիկայում իսկապես պետք է որոշ բաներ խմբագրել-սրբագրել հայերենում: Երեկ նայում էի, ահագին սխալներ գտա![]()
Էջանիշներ