Հարգելի ArmBoy, Garun և LevX, թեկուզ փոքր-ինչ թեմայից դուրս կստացվի գրածս, բայց խոսակցության ընթացքը բերեց դրան: Երբ ես խոսում եմ տվյալ կայքի նկատմամբ եղած ընդհանուր վերաբերմունքի մասին (նշեմ, որ իմ վերաբերմունքի չէ, այլ բազմաթիվ այցելուների ու օգտագործողների վերաբերմունքի), դուք խոսում եք անձնական մոտիվներով:
Իմ համար կարող է ավելի հեղինակավոր լինել ինչ-որ չինական կայք կամ ինդոնեզական, Ձեզնից յուրաքանչյուրի համար էլ: Չէ որ մենք անհատ ենք: Սակայն այն, որ օգտագործողների ստվար զանգվածի մոտ (կրկնում եմ երկրորդ անգամ սա) հենց այդ կայքը մեծ հեղինակություն է վայելում, ընդ որում սա գրում առանց ուրիշ կայքերի հետ համեմատություններ անցկացնելու, դա անժխտելի է:
Իսկ թե Ձեր կարծիքը ասենք իմ կամ ասենք այլ ակումբցու համար, որքանով է արժեքավոր, ես համեստորեն լռում եմ: Ընդ որում այդ լռելուս պատճառը ոչ թե ունեցած բացասական վերաբերմունքն է, այլ բացարձակ անհայտություն, քանզի չեմ ճանաչում ոչ մեկիդ: Ու հենց այս իրողությունից էլ գալիս են խոսքերս
Քավ լիցի
Ես ուրախ կլինեմ, եթե Ձեզնից յուրաքանչյուրը կարողանա Network.am-ի մակարդակի կայք սարքել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բնական է, որ ամեն մեկս խոսում է իր կարծիքի մասին, այլ կարծիքի մասին խոսելու իրավունք ոչմեկս չունի: Ինչ վերաբերվում է մնացածի մոտ ունեցած մեծ հեղինակության, կուզենաի գոնե մեկ, մակերեսային ապացույց:
Վերջին նախադասության մասին 2 բան ասեմ՝
1. Դա անձնական վիրավորանք կարող են դասոլ նրանք, ովքեր գտնվում են այս ֆորումում, եւ զբաղվում են կայքերի ստեղծմամբ պրոֆեսիոնալ մակարդակով: Ես դրանցից չէմ ...
2. network.am-ի որակի մասին. 10-ից հազիվ 3. կարող եմ նշել բոլորը, ամեն դեպքում երբ «Մեր մասին»-ում գրված է լինում «Մեր մասին» ու ոչ մի ուրիշ բան, ինձ դա շատ բան է ասում կայքի որակի մասին: Նույնիսկ չէմ խոսում այդ կայքի «հայերեն» լինելու մասին, ... հայերեն տառերով գրել այլ լեզուների բառեր դեռ չի նշանակում լինել հայերեն...
Ավելացվել է 6 րոպե անց
Ես, լինելով վճարովի ծրագրերի կողմնակից, շատ կուզեի (իրոք շատ հետաքրքիր է) իմանալ, թե որ ծրագրերի մասին է խոսքը: Մինչ այսօր չէմ հանդիպել (կամ այնքան քիչ են եղել որ չէմ հիշում) վճարովի ծրագրերի անվճար, ու ավելի լավ տարբերակներ ...
Վերջին խմբագրող՝ LevX: 22.08.2008, 01:10: Պատճառ: Գրառման ավելացում
?
Քանի որ կայքի մասին կարծիք լսել եմ չափից ավելի շատ մարդկանցից, ապա հանգիստ կարող եմ խոսել բազմաթիվ այցելուների անունից: Սա մեկ:
Ես ոչ մեկին անձնական վիրավորանք չեմ տվել ու տալ չեմ պատրաստվել: Կան բազմաթիվ կայք պատրաստողներ, այդ կայքերից յուրաքանչյուրն ունի չափորոշիչներ: Քո գնահատականը, 10-ից 3-ը, կոնկրետ իմ ընկալմամբ աբսուրդային է: Ես վստահ եմ, որ իմ հետ այնքան շատ մարդիկ ու այդ թվում պրոֆեսիոնալներ կհամաձայնվեն, որ էլ ասելու չի:
Ինչ վերաբերվում է հայերենին, ապա ես համեստորեն լռում եմ, քանզի դա իմ հապճեպ թարգմանությունն է և խմբագրման-սրբագրման կարիք ունի: Սակայն հենց այդ նույն թարգմանության համար ստացել բազում դրական գնահատականներ այնպիսի մարդկանցից, ովքեր կոնկրետ իմ մոտ ունեն մեծ հեղինակություն: Այնպես որ լավ կեցիր:
Ինչպես ասում է network.am կայքի հեղինակը, քննադատելը հեշտ է, յուրաքանչյուր մարդ կարող է նստել իր համակարգչի ստեղնաշարի առջև և քննադատական նյութեր գրել: Կարող ես, ինքդ ստեղծիր
Եվ թեև ես միշտ չէ, որ համաձայն եմ այս ձևակերպման հետ, բայց տվյալ դեպքում տեղին է![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
պատասխանեմ առանց մեջբերման ծավալը խնայելու համար...
10-ից 3-ի վրա կարող եմ պնդել, առաջին հերթին թարգմանության, երկրորդ հերթին կայքի ֆունկցիոնալ մասի թերությունների պատճառով:
Մի փոքր հարց կոնկրետ քո մոտ մեծ հեղինակություն ունեցող մարդկանց մասին՝ նրանց գոնե մեկը լեզվաբանական կրթություն ունի՞: Եթե այո՝ ներիր, զարմանում եմ: Ես լինելով լեզվաբանությունից ծայրահեղ հեռու գիտեմ, որ
Ուտիլիտներ
Արխիվատորներ
Ֆայլ-մենեջերներ
Անտիվիրուսներ
Դրայվերներ
Փլեյերներ
Բրոուզեր
Չաթ
Սերվերներ
հայերեն բառեր չէն, ...
Բայց մաենա ծիծաղելին սա է՝ «Ա-Զ բոլոր ծրագրերը»
Հայկական այբուբենի վերջին տառը Զ լինել չի կարող, կարծում եմ կհամաձայվես ...
Իսկ եթե այդ հեղինակություն ունեցողները լեզվաբան չէն՝ նրանց կարծիքը այս հարցում խիստ սուբյեկտիվ է, եւ ընդունվել «հալած յուղի» տեղ չի կարող ...
Ինքս ժամանակին ստեղծել եմ, չէմ գտել այդ գործը հետաքրքիր: Քննադատելը իրք հեշտ է, դժվար է քննադատել հիմնավորված:
p.s. Կապ էջը վերանայման կարիք ունի, ՀՏՀ ու էլ. հասցեն չէն աշխատում ...
?
Հարգարժան LevX, այպիսի արտահայտություն կա՝ Ուրիշի բոստանում քյանդրբազություն չեն անում: Այո՛, գնահատողների մեջ եղել են լեզվաբաններ: Ստացել եմ և քննադատություն և գովասանք:
Դու ցանկանում ես մտնել լրիվ ուրիշ քննարկման, սահմանափակվեմ այսքանն ասելով. ես և էլի շատ ուրիշներ դեմ ենք բոլոր տերմինների թարգմանությանը: Բերեմ պարզ օրինակ, մնացածը թողնեմ քո տրամաբանությանը: Նույն չաթը, օրինակ, ռուսները գրում են чат:
Կարծում եմ, որ ասելիքս հասկացար: Թեև ասեմ, որ ես ինքս այդ կայքի հայերենում բազմաթիվ փոխելու բաներ եմ տեսնում: Իսկ մնացածը, անկեղծ ասած, ինձ այս զրույցը ձանձրացրեց![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ռուսերեն чат-ը նույնքան սխալ է, որքան հայերեն չաթը: Եվ ի՞նչ:
Ամեն բան թարգմանելը նույնքան սխալ է, որքան ռուս/անգլերեն բառերը հայերեն տառերով գրելն ու դա որպես հայերեն հրամցնելը:
network.am-ը պետք է, լավ է, որ կա եւ շարունակվում է թարմացվել, բայց ներիր, լավագույն տեսածս կայքը չէ:
Ասելիքտ հասկացա, ափսոս, որ դու չփորձեցիր հասկանալ իմը:
Իսկ զրույցը ձանձրացնում է միայն մի դեպքում, երբ չկա ասելու ոչինչ...
?
Եթե օրինակ ֆայլի տեղը գրվեր նիշք դրանից այցելուները ավելի հեշտ չէին հասկանա որ դա ֆայն ա...
Ծրագրերի անունները անգլերեն են և գրված են անգլերեն տառերով և «Ա-Զ բոլոր ծրագրերը» մտնելիս ծրագրերը դասաորվում են ըստ այբենական կարգի և բնական ա որ անգլերեն այբունենով ու ոչ հայկական ու ըտեղից էլ բնական ա որ կդասաորվեն Ա ից Զ!
Ասացվածք կա` երբ աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում ա խակ ա, եսել կավելացնեմ, իսկ երբ դաժե հասնում ա, ու ինքը գիտի որ դա քաղելու ա ուրիշի համար ու իր ֆինանսների հաշվին, ասում ա դվայնոյ խակ աԻնքս ժամանակին ստեղծել եմ, չէմ գտել այդ գործը հետաքրքիր:![]()
Եթե ֆայլը գրված լիներ file դա նույնպես կլիներ նորմալ: Ինչումն է իմաստը գրել այն հայերեն տառերեվ...
Թարգմանելուց հաճախ օգտվում են, ոչ թե ուղիղ բառաին թարգմանությունից, այլ մեկ մեկ իմաստին են նայում: Ա-ից Զ չի լինի՝ նամանավանդ, որ ծրագրերի անունները անգլերեն տառերով են գրված... A-Z գուցե, սակայն այս դեպքում առավել ճիշտ կլիներ պարզապես բաց թողնել այս տառերը ... կարծում եմ ֆայլ ու անտիվիրուս բառերը հասկացողները կհասկանաին «բոլոր ծրագրերը» բառակապակցությունը:
Աղվեսի հաշվով՝ ճիշտես, սակայն ինչ կասես այն տարբերակին, երբ աղվեսին այդ ղախողը համտես անելու են բերում...
?
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ