Երեւի հարցս ճիշտ չհասկացաք, կամ էլ ես ճիշտ չէի ձեւակերպել:
Ձեր ասածը հեղինակության հետ էնքան էլ կապ չունի՝ այցելությունների քանակը հեղինակության ուղղակի ցուցանիշ չի: Կներեք, բայց մի հատ հիմար պոռնո սայթ կարող է իր այցելուների քանակով գերազանցել պերզիդենտ.ամ-ն, բայց դա չի նշանակում, որ մեր նախագահի կայքն ավելի քիչ հեղինակություն է վայելում, քան պոռնո-կայքը:
Գիտես, ես հրաշալի գիտեմ թե հեղինակությունն ի՞նչ է:
Երբ ես ասում եմ, որ network.am կայքը ունի մեծ հեղինակություն, ես նկատի ունեմ, որ կա օգտագործողների ստվար զանգված, ում մոտ այդ կայքն իսկապես հեղինակություն է վայելում, նրանց մշտական օգտագործման կայքն է՝ իր օգտակարության ու հարմարության պատճառով, և որ այդ կայքը բավական բարի ավանդույթներ է ներդրել հայկական ինտերնետ ցանցում: Հուսով եմ, որ ավելի շատ ծավալվելու կարիք չկա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սա կարդալուց հետո հետաքրքիր էր, արդյող իրավիճակն այդպիսին է (ծրագրերի օրինականության հետ կապված) ... 2 րոպե հետո հանդիպեցի Winrar, ու խիստ կասկած ունեմ «Պաշտոնական կայք Պաշտոնական կայք
Բեռնել Բեռնել [~1.15MB] (Բեռնվել է 846 անգամ)
Բուժում Բուժում»
տողերից վերջինի լիիրավութկան մասին ...
Իսկ հեղինակության մասին ունեմ մի յուրահատուկ կարծիք, որը լավ կլինի պահեմ ինձ...
?
*. այն ինչ պետք է մեզ բոլորիս /վարեզ, etc/
*. հայկական հոստ /հասանալի ֆրինետից նկատի ունեմ/
*. հիշվող դոմեյն
Ահա, այն «հեղինակությունը», որի մասին դու խոսում ես
Նշեմ, որ այս կայքի նկատմամբ ոչ մի հակակրանք չունեմ, նույնիսկ ընդհակառակը՝ հավանաբար առաջ, երբ կար վարեզ, որոշ բաներ այնտեղից դաունլոդ արած լինեմ.
Այնպես որ 2 ձեռքով ողջունում եմ այդ կայքը եվ իր տիրոջը, բայց պետք չէ որոշակի բաներ/բառեր խառնել
իսկ եթե դա կոչվում է հեղինակություն, ապա cracks.am-ը ինձ համար ավելի «հեղինակություն» ունի
Ամեն դեպքում, ես նախընտրում եմ չինական կամ վատագույն դեպքում ռուսական «հեղինակավոր» կայքերը, իսկ հայկականներից ինչպես արդեն նշեցի սոֆտպորտալը
Հարգելի ArmBoy, Garun և LevX, թեկուզ փոքր-ինչ թեմայից դուրս կստացվի գրածս, բայց խոսակցության ընթացքը բերեց դրան: Երբ ես խոսում եմ տվյալ կայքի նկատմամբ եղած ընդհանուր վերաբերմունքի մասին (նշեմ, որ իմ վերաբերմունքի չէ, այլ բազմաթիվ այցելուների ու օգտագործողների վերաբերմունքի), դուք խոսում եք անձնական մոտիվներով:
Իմ համար կարող է ավելի հեղինակավոր լինել ինչ-որ չինական կայք կամ ինդոնեզական, Ձեզնից յուրաքանչյուրի համար էլ: Չէ որ մենք անհատ ենք: Սակայն այն, որ օգտագործողների ստվար զանգվածի մոտ (կրկնում եմ երկրորդ անգամ սա) հենց այդ կայքը մեծ հեղինակություն է վայելում, ընդ որում սա գրում առանց ուրիշ կայքերի հետ համեմատություններ անցկացնելու, դա անժխտելի է:
Իսկ թե Ձեր կարծիքը ասենք իմ կամ ասենք այլ ակումբցու համար, որքանով է արժեքավոր, ես համեստորեն լռում եմ: Ընդ որում այդ լռելուս պատճառը ոչ թե ունեցած բացասական վերաբերմունքն է, այլ բացարձակ անհայտություն, քանզի չեմ ճանաչում ոչ մեկիդ: Ու հենց այս իրողությունից էլ գալիս են խոսքերս
Քավ լիցի
Ես ուրախ կլինեմ, եթե Ձեզնից յուրաքանչյուրը կարողանա Network.am-ի մակարդակի կայք սարքել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
կարծում եմ շատերի մոտ հացը սխալ հասկացվեց և որպես հետևանք լայնածավալ քննարկումների առարկա հանդիսացավ
"հեղինակության" կպնելու նկատառումնեով չի որ ջարդած "ոչ լիցենզիոն" ծրագրերը հանվել են
կար 3 գլխավոր պատճառ,
1. երբ կայքում կաին windows, ms office, photoshop, մի խոսքով warez հանդիսացող ծրագրեր կայքի օրեկան տրաֆիկը հասնում էր մոտ 80GB, որը մոտ 2 տարի առաջ կազմում էր հայական ներքին տրաֆիկի երևիթե մեծ մասը, տրաֆիկի մեծ ծավալների պատճառով WEB ISP՛ն "անաջատեց" սերվերի կապը, չնայած հոստինգը տեղափոխվեց, բայց այնումանայնիվ որոշվեց մինիմալիզացնել տրաֆիկը
2. որոշվեց տեղակայել միայն opensource, freeware և shareware ծրագրեր, չհակասելով այդ ծրագրերի հեղինակային իրավունքներին
3. ամբողջ աշխարհը և վաղ թե ուշ նաև մենք անցնելու ենք օրինական ծրագրերի օգտագործմանը, այդ իսկ պատճառով կայքի նպատական է այցելուներին ծանոթացնել իրենց տեսակի մեջ լավագույն ազատ օգտագործման ենթակա ծրագրերի հետ, որոնց մի մասը իսկապես գերազանցում են իրենց վճարովի անալոգներին: Կայքի հիմնական նպատակն է այլընտրանք տրամադրելը
![]()
Բնական է, որ ամեն մեկս խոսում է իր կարծիքի մասին, այլ կարծիքի մասին խոսելու իրավունք ոչմեկս չունի: Ինչ վերաբերվում է մնացածի մոտ ունեցած մեծ հեղինակության, կուզենաի գոնե մեկ, մակերեսային ապացույց:
Վերջին նախադասության մասին 2 բան ասեմ՝
1. Դա անձնական վիրավորանք կարող են դասոլ նրանք, ովքեր գտնվում են այս ֆորումում, եւ զբաղվում են կայքերի ստեղծմամբ պրոֆեսիոնալ մակարդակով: Ես դրանցից չէմ ...
2. network.am-ի որակի մասին. 10-ից հազիվ 3. կարող եմ նշել բոլորը, ամեն դեպքում երբ «Մեր մասին»-ում գրված է լինում «Մեր մասին» ու ոչ մի ուրիշ բան, ինձ դա շատ բան է ասում կայքի որակի մասին: Նույնիսկ չէմ խոսում այդ կայքի «հայերեն» լինելու մասին, ... հայերեն տառերով գրել այլ լեզուների բառեր դեռ չի նշանակում լինել հայերեն...
Ավելացվել է 6 րոպե անց
Ես, լինելով վճարովի ծրագրերի կողմնակից, շատ կուզեի (իրոք շատ հետաքրքիր է) իմանալ, թե որ ծրագրերի մասին է խոսքը: Մինչ այսօր չէմ հանդիպել (կամ այնքան քիչ են եղել որ չէմ հիշում) վճարովի ծրագրերի անվճար, ու ավելի լավ տարբերակներ ...
Վերջին խմբագրող՝ LevX: 22.08.2008, 01:10: Պատճառ: Գրառման ավելացում
?
Քանի որ կայքի մասին կարծիք լսել եմ չափից ավելի շատ մարդկանցից, ապա հանգիստ կարող եմ խոսել բազմաթիվ այցելուների անունից: Սա մեկ:
Ես ոչ մեկին անձնական վիրավորանք չեմ տվել ու տալ չեմ պատրաստվել: Կան բազմաթիվ կայք պատրաստողներ, այդ կայքերից յուրաքանչյուրն ունի չափորոշիչներ: Քո գնահատականը, 10-ից 3-ը, կոնկրետ իմ ընկալմամբ աբսուրդային է: Ես վստահ եմ, որ իմ հետ այնքան շատ մարդիկ ու այդ թվում պրոֆեսիոնալներ կհամաձայնվեն, որ էլ ասելու չի:
Ինչ վերաբերվում է հայերենին, ապա ես համեստորեն լռում եմ, քանզի դա իմ հապճեպ թարգմանությունն է և խմբագրման-սրբագրման կարիք ունի: Սակայն հենց այդ նույն թարգմանության համար ստացել բազում դրական գնահատականներ այնպիսի մարդկանցից, ովքեր կոնկրետ իմ մոտ ունեն մեծ հեղինակություն: Այնպես որ լավ կեցիր:
Ինչպես ասում է network.am կայքի հեղինակը, քննադատելը հեշտ է, յուրաքանչյուր մարդ կարող է նստել իր համակարգչի ստեղնաշարի առջև և քննադատական նյութեր գրել: Կարող ես, ինքդ ստեղծիր
Եվ թեև ես միշտ չէ, որ համաձայն եմ այս ձևակերպման հետ, բայց տվյալ դեպքում տեղին է![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ոչ հեղինակության եմ ձգտում(ել) ոչ ճանաչմանը...
իմ առջև նպատակ եմ դրել հայկական ցանում ստեղծել ծրագրերի պորտալ և դրանով լրացնել բացը, դա կատարել եմ և կատարում եմ, չունենալով հետին պլաններ, ֆինանսական և այլ շահեր, արել եմ այնքան ինչքան կարողացել եմ և ինչքան ժամանակս է ներել` իմ ֆինանսների և ժամանկի հաշվին...
Ուրախ կլինեմ որ softportalի նման կայքերը շատ լինեն, ի վերջո կլինի հայական սոֆտ կայք որից ես ինքսել կոգտվեմ:
Չեմ ուզում համեմատվել softportalի հետ բայց 2008-ի ընթացքում նրանում ավելացվել է 10 հատ ֆայլ իսկ իմ կայքը միջինում թարմացվում է 2 շաբաթը մեկ և թարմացվում են 20-35 անուն շրագրեր կամ ֆայլեր
չեմ ուզում ավելորդ ինքնավստահ լինել, բայց Network.am կայքը եղել է կա և կլինի, քանի որ նրա շարժառիթները շահութը չի
իսկ նրանք ովքեր այստեղ քննադատում են, նույնիսկ չարության վերաբերմունք են ցուցաբերում կարող եմ ասել
որ "չարժեցող" նախագիծը այսքան բաուռն չէր քննադատվի
Ես ընդունում են "առողջ" քննադատությունը երբ մարդիկ խորհուրդներ են տալիս ինչպես դեպի դրականը փոխել, իսկ չարորեն քննադատողներին խորհուրդ կտամ իրենք իրենց մի պահ նայեն ու ասեն թե իրենք անշահաղնդիր ինչ լումա են ներդրել կամ ինչ գործ են արել, որ կարող են համեմատվել, թե չէ մեկ խերհուրդ տալուց մեկել քննդատելուց հեշտ բան չկա...
Իսկ նրանց համար ում դուրը չի գալիս կայքը կարող են չօգտվել, ինձ դրանից ոչ տաք ոչ սառը![]()
պատասխանեմ առանց մեջբերման ծավալը խնայելու համար...
10-ից 3-ի վրա կարող եմ պնդել, առաջին հերթին թարգմանության, երկրորդ հերթին կայքի ֆունկցիոնալ մասի թերությունների պատճառով:
Մի փոքր հարց կոնկրետ քո մոտ մեծ հեղինակություն ունեցող մարդկանց մասին՝ նրանց գոնե մեկը լեզվաբանական կրթություն ունի՞: Եթե այո՝ ներիր, զարմանում եմ: Ես լինելով լեզվաբանությունից ծայրահեղ հեռու գիտեմ, որ
Ուտիլիտներ
Արխիվատորներ
Ֆայլ-մենեջերներ
Անտիվիրուսներ
Դրայվերներ
Փլեյերներ
Բրոուզեր
Չաթ
Սերվերներ
հայերեն բառեր չէն, ...
Բայց մաենա ծիծաղելին սա է՝ «Ա-Զ բոլոր ծրագրերը»
Հայկական այբուբենի վերջին տառը Զ լինել չի կարող, կարծում եմ կհամաձայվես ...
Իսկ եթե այդ հեղինակություն ունեցողները լեզվաբան չէն՝ նրանց կարծիքը այս հարցում խիստ սուբյեկտիվ է, եւ ընդունվել «հալած յուղի» տեղ չի կարող ...
Ինքս ժամանակին ստեղծել եմ, չէմ գտել այդ գործը հետաքրքիր: Քննադատելը իրք հեշտ է, դժվար է քննադատել հիմնավորված:
p.s. Կապ էջը վերանայման կարիք ունի, ՀՏՀ ու էլ. հասցեն չէն աշխատում ...
?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ