Մեջբերում LevX-ի խոսքերից Նայել գրառումը
պատասխանեմ առանց մեջբերման ծավալը խնայելու համար...

10-ից 3-ի վրա կարող եմ պնդել, առաջին հերթին թարգմանության, երկրորդ հերթին կայքի ֆունկցիոնալ մասի թերությունների պատճառով:

Մի փոքր հարց կոնկրետ քո մոտ մեծ հեղինակություն ունեցող մարդկանց մասին՝ նրանց գոնե մեկը լեզվաբանական կրթություն ունի՞: Եթե այո՝ ներիր, զարմանում եմ: Ես լինելով լեզվաբանությունից ծայրահեղ հեռու գիտեմ, որ
Ուտիլիտներ
Արխիվատորներ
Ֆայլ-մենեջերներ
Անտիվիրուսներ
Դրայվերներ
Փլեյերներ
Բրոուզեր
Չաթ
Սերվերներ
հայերեն բառեր չէն, ...

Բայց մաենա ծիծաղելին սա է՝ «Ա-Զ բոլոր ծրագրերը»
Հայկական այբուբենի վերջին տառը Զ լինել չի կարող, կարծում եմ կհամաձայվես ...
Իսկ եթե այդ հեղինակություն ունեցողները լեզվաբան չէն՝ նրանց կարծիքը այս հարցում խիստ սուբյեկտիվ է, եւ ընդունվել «հալած յուղի» տեղ չի կարող ...

Ինքս ժամանակին ստեղծել եմ, չէմ գտել այդ գործը հետաքրքիր: Քննադատելը իրք հեշտ է, դժվար է քննադատել հիմնավորված:

p.s. Կապ էջը վերանայման կարիք ունի, ՀՏՀ ու էլ. հասցեն չէն աշխատում ...
Հարգարժան LevX, այպիսի արտահայտություն կա՝ Ուրիշի բոստանում քյանդրբազություն չեն անում: Այո՛, գնահատողների մեջ եղել են լեզվաբաններ: Ստացել եմ և քննադատություն և գովասանք:
Դու ցանկանում ես մտնել լրիվ ուրիշ քննարկման, սահմանափակվեմ այսքանն ասելով. ես և էլի շատ ուրիշներ դեմ ենք բոլոր տերմինների թարգմանությանը: Բերեմ պարզ օրինակ, մնացածը թողնեմ քո տրամաբանությանը: Նույն չաթը, օրինակ, ռուսները գրում են чат:

Կարծում եմ, որ ասելիքս հասկացար: Թեև ասեմ, որ ես ինքս այդ կայքի հայերենում բազմաթիվ փոխելու բաներ եմ տեսնում: Իսկ մնացածը, անկեղծ ասած, ինձ այս զրույցը ձանձրացրեց