Հա մոտ 10 տարի առաջա հայտարարվել, բայց էն ժամանակ ընդհանրապես գաղափար չունեին էն բնագավառից, ինչը որ համարել էին գերակա: Հիմա կամաց կամաց սկսում են հասկանալ.. այն էլ շատ ընդհանուր:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
Ստեղ նորմալ ինտերնետի սովա.. իսկ ինչու ոչ?
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
մենակ գինը ու չափը չի մտածեք որ պիտի 2013 անցնենք թվային հեռուստաեթերի նենց որ ետի ոչ բյուջեի հետա կախված ոչ ել դա ավելի շատ հեռուստաընկերություններինա պետք ու բնակչությանը
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Վաճառվեց Հայաստան եկող ինտերնետ մալուխը
Վրացիները նախապատվությունը տվեցին հոլանդացիներին
http://www.grt.ge/?m=static&s=6
Եթե հայկական ընկերությունը ձեռք բերեր վրացական մալուխը, հնարավոր կլիներ էապես վերանայել Հայաստանում մեծածախ ինտերնետի սակագները:
Տես նկարը մեծ չափով
Եթե հայկական ընկերությունը ձեռք բերեր վրացական մալուխը, հնարավոր կլիներ էապես վերանայել Հայաստանում մեծածախ ինտերնետի սակագները:
Վրաստանը վաճառեց երկաթգծով դեպի Հայաստան մտնող մալուխը: Երեկ կայացած աճուրդում «Վրացական երկաթուղիներ» ընկերությունը Railway Telecom ընկերության բաժնետոմսերի 100%-ը վաճառեց նիդեռլանդական կապիտալով LinksTelecom Georgia ընկերությանը։
«Վրացական երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Իրմա Ստեփնաձեն «Կապիտալին» տեղեկացրեց, որ Railway Telecom-ի բաժնետոմսերը վաճառվել են $14 344 800-ով: Աճուրդի մեկնարկային գինը սահմանված էր $14 144 800։ Նա նշեց, որ աճուրդին մասնակցում էր ընդհանուր առմամբ չորս ընկերություն. երեքը՝ վրացական, և մեկը՝ միջազգային:
Վրացական երկաթգծի երկայնքով ձգվող 600 կմ օպտիկամանրաթելային մալուխը պատկանում է Railway Telecom-ին։ Այն կառուցվել էր 2000թ. Եվրամիության դրամաշնորհով: Դրա միջոցով հայկական Fibernet Communications ընկերությունը միանում է ինտերնետին:
Աճուրդի պայմաններով՝ հաղթող ընկերությունը պարտավոր է երեք տարվա ընթացքում երկաթգծի երկայնքով իրականացնել օպտիկամանրաթելային մալուխի մոնտաժային աշխատանքները և այդ նույն ժամանակահատվածում «Վրացական երկաթուղիներ» ընկերությանը տրամադրել օպտիկամանրաթելային մալուխի մեկ զույգը։
Railway Telecom-ի աճուրդին կարող էր մասնակցել ցանկացած ընկերություն: Սա լավ հնարավորություն էր Հայաստանի հեռահաղորդակցության անվտանգության և ինտերնետ կապի հուսալիության բարձրացման համար: Մեր երկրի էլեկտրոնային հաղորդակցության զարգացման տեսակետից ցանկալի կլիներ, որ աճուրդին մասնակցեին նաև հայկական ընկերությունները:
Հայկական պրովայդերները վրացական այս պրովայդերի ակտիվները ձեռք բերելու համար, սեփական միջոցների անբավարարության դեպքում, կարող էին օժանդակություն խնդրել կառավարությունից:
Կառավարությունը կարող էր շահագրգիռ հայկական ընկերությանը տրամադրել պետական երաշխիք կամ միջոցներ՝ ռուսական վարկից: Այս մալուխը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ դրանից է կախված երկրի ինտերնետի հուսալիությունը:
«ԱրմենՏելն» ունի 155 Մբիթ/վրկ արագությամբ վեց ինտերնետային խողովակ, որոնցից հինգն անցնում են Վրաստանով, բայց այս ընկերության մասնաբաժինը մեծածախ շուկայում այնքան էլ մեծ չէ, ներկրվող ինտերնետի զգալի մասն օգտագործվում է սեփական կարիքների համար:
Այսօր Հայաստանի մեծածախ ինտերնետի շուկայում լուրջ դերակատար է Fibernet Communications ընկերությունը, որի մասնաբաժինը կազմում է 90%: Այսինքն՝ Հայաստան եկող ինտերնետի զգալի մասը գալիս է Railway Telecom-ի մալուխի միջոցով:
Այս մալուխի միջոցով իր սեփական կարիքների համար «Ռոստելեկոմից» ինտերնետ է ներկրում նաև «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, որը վարձակալում է Fibernet Communications-ի մալուխի մի մասը: Եթե հայկական պրովայդերներից մեկը ձեռք բերեր Railway Telecom-ը, հնարավոր կլիներ ոչ միայն բարձրացնել ինտերնետ մատակարարման հուսալիությունը, այլև նվազեցնել սակագները:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ուսումնասիրություններով՝ IP տարանցման սակագնի կառուցվածքում կապուղու ծախսերը կազմում են 55%, և եթե, օրինակ, հայկական ընկերությունը ձեռք բերեր վրացական մալուխը, հնարավոր կլիներ էապես վերանայել Հայաստանում մեծածախ ինտերնետի սակագները:
http://cdaily.am/home/paper/2009_11_24/news/15922/
Վերջին խմբագրող՝ terev: 24.11.2009, 14:20:
Helios (28.11.2009)
Այ մարդ առնեինք էլի եդ մալուխը,հիմա ոչ մի խնդիր չեինք ունենա
Toki wa kane nari.
Время - деньги
Helios (28.11.2009)
Էսքան կապում-կապում, կառուցում-կառուցում են, բայց դեռ ոչ մի օգուտ սովորական քաղաքացիների համար
ՀԳ![]()
Եթե նկատի ունես, որ հայերը առնեին, ասեմ, լավա որ չեն առել: Թե չե այդտեղից Էլ գերշահույթ կունենաին ու մեզ հասնող ինտերնետը էլի թանկ կլիներ: Իսկ եվրոպացիք էտքան ագահ չեն, ավելի էժան կտան ու ամենակարևորը որակով կլինի: Թե չե հիմա ամիսը մինիմում 3-4 անգամ վթարվում է Հայաստան մտնող մալուխի վրացական հատվածը: Իմ լսելով, ասում են վրացական հատվածի մալուխը որոշ տեղերում գետնից չնչին խորությամբ է գնում, իսկ որոշ տեղերում էլ հենց գետնի վրայով:
Մի բան էլ: Լսել եմ նաև, որ Երևան-Իրան մալուխը վերջանում է Իրանի սահմանում և այնտեղից կապը ապահովվում է ռադիոհաղորդակների միջոցով:
ՀՀ ազգային լայնաշերտ ցանցի կառուցման վերաբերյալ առաջարկ կնախապատրաստվի //24.11.2009
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի /ՀԱՄՀ/ ծրագրերի ղեկավար Արմեն Ղալումյանը: ՀԱՄՀ-ը նախապատրաստում է ցանցի կառուցման ծրագիրը:
Ցանցը նախատեսվում է կառուցել ՀՀ ողջ տարածքն ինտերնետ կապով ապահովելու, ինտերնետի գներն նվազեցնելուն նպաստելու, նոր միջազգային ինտերնետային ելքեր ստանալու, ինչպես նաեւ կառավարության ներքին ցանցի (intranet) կազմակերպման նպատակով:
Դեկտեմբերին Հայաստան կժամանի միջազգային փորձագետների խումբ, որը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 5 ամսվա ընթացքում կնախապատրաստի ցանցի առաջարկն ու տեխնիկական հիմնավորումը, որից հետո կառավարությունը մրցույթ կհայտարարի դրա կառուցման համար: Արմեն Ղալումյանը նշել է, որ ծրագիրն իրականացվելու է պետության եւ մասնավոր հատվածի սերտ համագործակցությամբ
Helios (28.11.2009)
ՀԾԿՀ-ն հուսով է, որ ֆիքսված կապի օպերատորները շուտով փոխկապակցման համաձայնագիր կստորագրվի
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր ասել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը:
“Ֆիքսված կապի օպերատորների միջեւ փոխկապակցման համաձայնագրերի ստորագրումը գտնվում է վերջնական փուլում, եւ մնում է լուծել գնագոյացման հետ կապված մի շարք խնդիրներ”,- ասել է Գեւորգ Գեւորգյանը:
Ապասվում է, որ ՀՀ կապի շուկայում մի քանի ընկերություններ առաջիկայում կսկսեն մատուցել ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ` տարբեր տեխնոլոգիաների օգտագործմամբ: Ներկայումս ֆիքսված /լարային/ կապի ծառայություններ Հայաստանում մատուցում է միայն “ԱրմենՏել” ընկերությունը:
Helios (28.11.2009)
Չեմ կարող ասել. թե ինչքան կիջնի գները: Բայց եթե ամբողջ ՀՀ-տարածքով մալուխ անցկացված լիներ, ես չէի օգտվի այս կապից
0 - 4000 ՄԲայթ մուտքի և ելքի տրաֆիկ - ամսական 24000 դրամ։
4000 ՄԲայթ գերազանցող յուրաքանչյուր 1 ՄԲայթ մուտքի և ելքի տրաֆիկ 5 դ/մգբ
http://siuny.am/?page_id=3
այլ կօգտվեի այս կապից
FASTNET-2 5 ԳԲ 5Մբ/վ 9000 դր.
Ամսական ծավալը սպառելու դեպքում շարունակեք օգտվել 128Կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետից:
http://www.bionet.am/?page=tariffs:
Չեմ հավատում առաջինը ես կվեկալեմ![]()
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ