User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 84 հատից

Թեմա: ՀՀ ինտերնետ կապուղիների քարտեզ

  1. #1
    Պատվավոր անդամ T!gran-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.08.2008
    Գրառումներ
    699
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՀՀ ինտերնետ կապուղիների քարտեզ

    Եթե այսպիսի քարտեզ ունեցող կա (ցանկալի է 2008-ի) , կխնդրեի դնել այստեղ, քննարկենք, օրինակ կան տվյալներ Արմենտել ընկերության կողմից Վրաստանից նոր գիծ գցելու մասին և այլն, չի բացառվում նաև թուրքիայից
    701ը դզեցի

  2. #2
    Մշտական անդամ Գրիգոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    294
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՀՀ ինտերնետային քարտեզ

    Մեջբերում T!gran-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե այսպիսի քարտեզ ունեցող կա (ցանկալի է 2008-ի) , կխնդրեի դնել այստեղ, քննարկենք, օրինակ կան տվյալներ Արմենտել ընկերության կողմից Վրաստանից նոր գիծ գցելու մասին և այլն, չի բացառվում նաև թուրքիայից
    Հա, ես ել եմ կարդացել ինետում, որ Արմենտելը պատրաստվումա Վրաստանի ինետի կապուղին ու Հայաստանինը իրար միացնի.
    Ինչ եք կարծում, դրանից Հայաստանի ինետի արագությունը կփոխվի, եթե հաշվի առնենք, որ շատերիս ինետը Արմենտելից աա, կամ մեր պրովայդերներն են Արմենտելից առնում մեր վրա վաճառում???

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՀՀ ինտերնետային քարտեզ

    Այսօր «ԱրմենՏելը» տնօրինում է ինտերնետի միջազգային ելքի 930 Մբիտ/վ թողունակություն ապահովող երեք կապուղի (երկուսը՝ Վրաստանի տարածքով, մեկը՝ Իրանի)։
    http://bankir.am/news.php?lang=1&col...5&news_id=5629

    GNC Alfa-ն կլինի միջազգային ելք ապահովող օպտիկամանրաթելային երրորդ օպերատորը, «ԱրմենՏելից» և «Ֆայբերնետից» հետո: Հիմնականում Իրան-Հայաստան գազամուղի երկայնքով անցնող կապուղու թողունակությունը կկազմի 2480 մեգաբիտ, այն Իրանի սահմանից կհասնի մինչև Երևան:

    Վրացական ուղղության օպտիկամանրաթելային մալուխի թուղունակությունը կկազմի մոտ 10 գիգաբիտ։ Այս նախագծի իրականացման համար նախատեսված է կատարել մոտ $4 մլն: Վրաստանում մալուխը կմիանա Caucasus Online ընկերության կապուղուն, որը Փոթիով՝ Սև ծովի հատակով կհասնի Բուլղարիա:
    http://www.cdaily.am/home/paper/2009_07_09/news/13008/

    Ֆիբերնետի մասին ով որ տեղեկուտյուն ունի, թող գրի:

  4. #4
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՀՀ ինտերնետային քարտեզ

    Հետաքրքիր էր , փաստորեն GNC Alfa-ի թողունակությունը ավելի քան 2 անգամ գերազանցում է Արմենթելի թողունակությանը, իսկ Վրաստանից եկող օպտիկայի պարագայում տարբերությունը կդառնա 12-15 անգամ:

  5. #5
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՀՀ ինտերնետային քարտեզ

    GNC Alfa-ի ցանցը

    Կարմիրը արդեն գործողն է:
    Մանուշակագույնը կառուցման փուլում է:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Shah (24.07.2010)

  7. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՀՀ ինտերնետային քարտեզ

    Ե՞րբ ինտերնետի գները կհասնեն տրամաբանական մակարդակի

    Ա. Արշակյանը նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 11-ին ՀԾԿՀ նիստում սահմանվելու է մեծածախի առավելագույն գին, որն ուժի մեջ կմտնի 2010 թ. հունվարի 1-ից: Ըստ այդմ, գերիշխող դիրք ունեցող «ԱրմենՏել» և «Ֆայբերնետ քոմունիքեյշն» ընկերությունների համար սահմանվելու է մի գին, որից թանկ նրանք իրավունք չեն ունենա վաճառել մեծածախ ինտերնետ: Դրա արդյունքում նախատեսվում է, որ մեծածախի գինը կընկնի ևս մոտ 30-40 %-ով` կախված ուղղությունից և քանակից: Այս դեպքում, Ա. Արշակյանի խոսքով, ընկերությունների համար հաշվարկվել է մոտ 15 % շահույթի ապահովում` հաշվի առնելով նաև շահութահարկը:
    http://bankir.am/news.php?lang=1&col...5&news_id=7049

    Դատելով GNC Alfa-ի ցանցի քարտեզից, 2010-ի ապրիլին ՀՀ-ում կունենանք բավականին մատչելի մեծածախ ինտերնետ. Մնում է մանրածախը իջեցնի գները:
    http://www.gnc.am/PDF/topology.pdf
    Կապույտը կավարտվի 2010թ. առաջին եռամսյակում.

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Helios (15.11.2009), Shah (24.07.2010)

  9. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՀՀ ինտերնետային քարտեզ

    Նախատեսվում է կառուցել Հայաստանի ինտերնետի երրորդ միջազգային մայրուղային կապուղին
    12.05.2008թ.

    Ա.Քալանթարյանի խոսքերով` նախատեսվում է, որ նոր կապուղու միջազգային համակցման կետը կլինի եվրոպական օպերատորի կապուղու հետ, այլ ոչ թե վրացական կամ ռուսական, ինչը կընձեռի միջանկյալ օպերատորների կողմից ծառայության վերավաճառքի, առաջացած խնդիրներից (վնասվածքներ, տատանումներ, խափանումներ) խուսափելու հնարավորություն: Նա նաեւ հավելեց, որ ներկայումս ընկերության` Երեւանում եւ Աբովյանում գործող ցանցի կառուցման ժամանակ ներդրվել է 200 գիգաբիթ/վրկ. փոխանցման հզորություն, այն դեպքում, երբ 2007թ.-ի վերջի դրությամբ «Արմենտել»-ը կարող էր ապահովել 1 գբիթ/վրկ. հզորություն:

    http://www.ktak.am/page.php?127

  10. #8
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՀՀ ինտերնետային քարտեզ

    Հիմա ինչ հունվարին մենք էժան ինետ ենք ունենալու?

  11. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՀՀ ինտերնետային քարտեզ

    Մեջբերում Okamigo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ինչ հունվարին մենք էժան ինետ ենք ունենալու?
    Կախվածա մեր չինովնիկներց, եթե ստիպեն մանրածախ պրովայդերներն իջեցնել գները:

    Ճշտեցի նաև Ֆայբերնետի կապուղու թողունակությունը: Երկու կապուղի 622 Մբ/վ և 1 Գբ/վ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Helios (15.11.2009)

  13. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՀՀ ինտերնետային քարտեզ

    Հայաստանը հետ է մնում ՏՏ մրցակցությունում
    Միջազգային վարկանիշները մեր օգտին չեն

    Զարմանալիորեն ՏՏ ոլորտը տնտեսության զարգացման գերակա ճյուղ հռչակած Հայաստանը ԱՊՀ երկրներից ունի ամենավատ ցուցանիշը (Նկարում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի առաջատար տնտեսագետ Իրեն Միա)։
    Զարմանալիորեն ՏՏ ոլորտը տնտեսության զարգացման գերակա ճյուղ հռչակած Հայաստանը ԱՊՀ երկրներից ունի ամենավատ ցուցանիշը (Նկարում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի առաջատար տնտեսագետ Իրեն Միա)։

    Երեկ Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) գլոբալ զարգացման զեկույցը, որում ներկայացված են նաև երկրների վարկանիշները՝ ըստ ՏՏ օգտագործման աստիճանի:

    Զեկույցում ընդգրկված 134 երկրները գնահատված են հետևյալ չափանիշներով՝ երկրի ընկալունակությունը տեխնիկական նորարարությունների հանդեպ, բարձր տեխնոլոգիաների ներթափանցման աստիճանը բիզնեսում և պետական սեկտորում, երկրի ցանցային ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև ՏՏ ոլորտը սպասարկող կառույցների որակը և քանակը:

    2008-09 թթ. վարկանիշում առաջին-երկրորդ տեղերը պատկանում են Դանիային և Շվեդիային, այս երկրներն առաջատարներն էին նաև նախորդ վարկանիշում: Երրորդ տեղ է բարձրացել ԱՄՆ-ը՝ նախորդ չորրորդի փոխարեն, իսկ չորրորդ տեղում Սինգապուրն է: Հինգից իններորդ տեղերում եվրոպական երկրներն են՝ Շվեյցարիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Նորվեգիա և Նիդեռլանդներ: Տասնյակը եզրափակում է Կանադան՝ նախորդի համեմատ վեր բարձրանալով 3 աստիճանով:

    Հայաստանն այդ վարկանիշում տեղ է զբաղեցրել համեստ՝ 114-րդ հորիզոնականում՝ նախորդ վարկանիշի համեմատ հետընթաց արձանագրելով միանգամից 8 կետով: Զարմանալիորեն ՏՏ ոլորտը տնտեսության զարգացման գերակա ճյուղ հռչակած Հայաստանը ԱՊՀ երկրներից ունի ամենավատ ցուցանիշը:

    Համեմատության համար նշենք, որ Տաջիկստանը 104-րդ տեղում է, իսկ Մոլդովան՝ 99-րդ: Հայաստանից առաջ են նաև այնպիսի երկրներ, ինչպես Բուրկինա Ֆասոն, Մադագասկարը, Մավրիտանիան և այլն: Նախկին խորհրդային երկրներից լավագույն ցուցանիշ ունի Էստոնիան՝ 18-րդ տեղ, իսկ ԱՊՀ երկրներից՝ Ադրբեջանը՝ 60-րդ տեղ: Ընդ որում՝ մեր հարևան երկիրը 1 տարվա ընթացքում միանգամից առաջընթաց է արձանագրել 7 կետով:

    Ուկրաինան 62-րդ տեղում է, Ղազախստանը՝ 73-րդ, Ռուսաստանը՝ 74-րդ: Սակայն եթե Ռուսաստանն ու Ղազախստանը հետ են ընթացել 2-ական տեղով, Ուկրաինան առաջ է շարժվել 8 աստիճանով: Հարևան Վրաստանը 88-րդ տեղում է, նախորդ 91-ի փոխարեն: Մեր մյուս հարևաններից Թուրքիան 61-րդ տեղում է (նախորդում՝ 55-րդ), իսկ Իրանի վերաբերյալ տվյալներ չկան:

    Ֆորումի առաջատար տնտեսագետ Իրեն Միան նշել է, որ բոլոր այն երկրները, որոնք նախորդ վարկանիշի համեմատ առաջընթաց են արձանագրել, դրան հասել են ցանցային ենթակառույցների բարելավման, ինչպես նաև կապի ավելի հեռանկարային միջոցների շնորհիվ:

    Ֆորումի զեկույցում նշված է նաև, որ երկրներից շատերը այս 2 տարվա ընթացքում զգալիորեն բարձրացրել են կրթության որակը և մակարդակը՝ այդ գործընթացում ներդնելով տեղեկատվական տեխնոլոգիաներ: Զեկույցում հատուկ առանձնացված է Չինաստանը, որը 1 տարվա ընթացքում միանգամից վեր է բարձրացել 11 աստիճանով՝ զբաղեցնելով 46-րդ տեղը:
    http://www.cdaily.am/home/paper/2009_03_28/news/9165/

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    DavitH (24.11.2009), Helios (15.11.2009), tikopx (15.11.2009)

  15. #11
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՀՀ ինտերնետային քարտեզ

    Ժողովուրդ էտ կապուղուն, օրինակ վայքից, հնարավորա կպնել, թե Էտի հասնումա երևան ու առանձին կապուղով հետա գնում վայք, բնակչությանը ինտեռնետ տրամադրելու նպատակով՞՞՞՞՞՞՞
    Օրինակ կոռնետը չի կարա վայքից կպնի կապուղուն և էտ տարածքին ինտեռնետով ապահովի:



    Ժողովուրդ վրաստանի սահմանի մոտ՝ որտեղ, որ վրացական կապերը 3Ջ-ով բռնումա, հնարավորա իրանց քարտերից առնել ու ինտեռնետ մտնել, թե դրա դեմնել են կարում առնեն՞՞՞՞

  16. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՀՀ ինտերնետ կապուղիների քարտեզ

    Սակագինը կնվազի 2 անգամ
    12:57 | Այսօր | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


    ՙIP՚ տարանցման ծառայության 1 Մբիթ/վայրկյան արագությամբ տվյալների հոսքի առավելագույն սակագին է սահմանվել ամիսը 174 հազար դրամ: Այն, սակայն, կարող է փոփոխվել:

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր քննարկվել եւ սահմանել է ՙԱրմենՏել՚ փակ բաժնետիրական և ՙՖայբրնետ Քոմյունիքեյշն՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից մատուցվող միջազգային ՙIP՚ տարանցման ծառայության առավելագույն սակագինը:

    1 Մբիթ/վայրկյան արագությամբ տվյալների հոսքի առավելագույն սակագինը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հաշվարկվում է համապատասխան բանաձևի հիման վրա' կախված ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքի մեծությունից:

    Ներկա փոխարժեքի պարագայում միջազգային ՙIP՚ տարանցման ծառայության 1 Մբիթ/վայրկյան արագությամբ տվյալների հոսքի առավելագույն սակագինը ստացվում է մոտ 174 հազար դրամ/ամիս (ներառյալ ԱԱՀ): Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի' այն շուրջ 2 անգամ ցածր է 2009թ. 1-ին կիսամյակում հիշյալ ընկերությունների կողմից առաջարկված փաստացի միջին սակագնից:

    Որոշումն ուժի մեջ է մտնելու 2010 թվականի հունվարի 1-ից:

    http://a1plus.am/am/social/2009/11/18/computer

    Ներկայիս գները Ֆայբրնետի և ԱրմենՏել՚ի մոտ սկսվում են մոտավորապես 270000 դրամից: Իսկ ՋիԷնՍի-Ալֆա - ի մոտ 220000 դրամից:
    Վերջին խմբագրող՝ terev: 18.11.2009, 13:59:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Helios (18.11.2009)

  18. #13
    թրծված Helios-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    612
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Hi-Line

    Տեսա՞ք, հանձնաժողովը մեծածախ ինտերնետի գները իջացրելա հունվարի մեկից
    Ասա թե խի՞ շուտ չէիք անում...
    Չնայած ավելի լավա ուշ, քան երբեք՝ էլի գոհ ենք
    էս էն պահնա, որ ասում էի՝ այ հիմա նոր սպասեք հայլայնի գների իջեցմանը
    ուրա թե հանձնաժողովը մնացած ոլորտներում էլ (ջուր, հոսանք, գազ) գների իջեցման վրա աշխատեր, ոչ թե բարձրացման թե չէ մենակ հեռախոսակապի ու ինտերնետի գներն են որ իջնում են, մնացած բոլոր գները օրական աճում են...
    Լավ, շեղվեցի, կներեք օֆֆթոփի համար
    Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։

  19. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Hi-Line

    Գիտեք լավա որ իջեցրեց սկի հիմա չկա ինտեռնետ 7.2մբ/վ մինչև 300 հազիվա ձգում բա պատկերացրեք որ հայաստանը սկի մտնել ընդհանրապես կապ չենք ունենա 2կբ/վ միանա լավ կլինի
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  20. #15
    թրծված Helios-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    612
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Hi-Line

    Մեջբերում tikopx-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտեք լավա որ իջեցրեց սկի հիմա չկա ինտեռնետ 7.2մբ/վ մինչև 300 հազիվա ձգում բա պատկերացրեք որ հայաստանը սկի մտնել ընդհանրապես կապ չենք ունենա 2կբ/վ միանա լավ կլինի
    համաձայն եմ, էդ վտանգն էլ կա...
    Այսինքն կարողա էդ դեպքում էլ ոչ ոք նոր օպտիկա չքաշի, որտև էդ իրանց ասած 12% եկամտաբերությունը հեռահաղորդակցության ոլորտում ոչ ոքի չի հրապուրի...
    Բայց մի լուծում կա՝ պետքա փորձել առնել ոչ թե թանկով Վրաստանի կամ Իրանի սահմանին, այլ Թուրքիայով դուրս գալ աշխարհ... Տենց ինքնարժեքը կիջնի ու օպտիկա քաշողներն էլ շահագրգռված կլինեն նոր օպտիկա քաշել...
    Մնումա Թուրքիան համաձայն լինի
    Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tikopx (18.11.2009)

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վաղվանից ինտերնետ չկա...
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 67
    Վերջինը: 13.11.2013, 19:26
  2. Ինտերնետ
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 20.08.2010, 23:10
  3. Ինտերնետ Կոյուղուց
    Հեղինակ՝ WebLine, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.12.2009, 15:15
  4. Ճանապարհային քարտեզ
    Հեղինակ՝ david, բաժին` Երևան
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.12.2008, 18:07
  5. Ինտերնետ Տորրենտներ
    Հեղինակ՝ US_B, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 02.05.2008, 11:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •