User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 89 հատից

Թեմա: «Դու՞», թե՞ «Դուք»

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Դու՞», թե՞ «Դուք»

    Մի ժամանակ, երբ դեռ դեռահաս էի, քաղաքավարության մասին մի գիրք էի գտել մեր տանը, կարդում–մարդում էի, ու մեջը գրված էր, որ 18 տարեկանից բարձր անծանոթ մարդկանց հետ խոսելիս պետք է դիմել նրանց «Դուք»–ով։
    Բայց դե ամեն մարդ իր մոտեցումն ունի այդ հարցի վերաբերյալ։ Մեկը բոլորին «դու»–ով է դիմում, մեկը՝ «Դուք»–ից այնկողմ չի անցնում անգամ իր ամուսնու ծնողների հետ։ Կախված հանգամանքներից՝ աշխատավայրում, փողոցում, նոր ծանոթացած մարդկանց կամ ուղղակի տարիքով մեծերի հետ հաճախ տարբեր մոտեցումներ ենք ցուցաբերում՝ երբեմն ընտրելով «դու»–ն, երբեմն՝ «Դուք»–ը։

    Հետաքրքիր է, թե ձեզնից ամեն մեկն ինչպես է մոտենում այդ հարցին։ Ո՞ր դեպքում եք ընտրում «դու»–ն, ո՞ր դեպքում՝ «Դուք»–ը։ Իսկ ինչպե՞ս եք նախընտրում, որ ձեզ դիմեն։

  2. #2
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դու», թե՞ «Դուք»

    Որքան հնարավոր է փորձում եմ դիմացինիս հետ ''Դու''-ով խոսել.
    Մի քիչ նեղվում եմ, երբ ''դուք'' ով եմ խոսում.

    Տնաս շեֆիս հետ ոնց եմ խոսելու

    Ավելացվել է 1 րոպե անց
    Ինձ նախընտրում, նույնիսկ կարողա պահանջեմ, որ ''Դու'' ով դիմեն. Դուք-ով հո չի երևում, մարդը քեզ իսկապես հարգում է, թե ոչ.
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 19.10.2008, 21:32: Պատճառ: Գրառման ավելացում


  3. #3
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դու», թե՞ «Դուք»

    Շատ հետաքրքիր թեմա ես բացել, Ռիպ ջան, ապրես: Ուրեմն, նախ ասեմ, որ աչքիս ես էլ եմ էդ նույն գիրքը կարդացել, ու նաև պապայիցս տփոց կերել մոտ հինգ տարեկանում, քանի որ մորս ընկերուհու հետ դու-ով էի խոսում, բայց դե էդ ժամանակ քաղաքավարության կանոններից էդքան էլ տեղյակ չէի: Սովորածս կանոնները, դու-ի ու դուք-ի վերաբերյալ, շատ լավ գործածում էի ու բոլորի մոտ թողնում քաղաքավարի մարդու տպավորություն, մինչև որ ընդունվեցի աշխատանքի: Քանի որ էնտեղ էլ, տարիքով ամենափոքրերից եմ, ու տարիքային տարբերությունն էլ միջինում մոտ տասը տարի է, բոլորի հետ դուք-ով էի խոսում, մինչև զգացի, որ ինձ սկսում են որպես այլմոլորակայինի վերաբերվել: Բոլորն իրար հետ դու-ով են, ու դա իրոք անկաշկանդ մթնոլորտ է ստեղծում, իրար հետ ավելի ազատ ու անբռնազբոս ենք շփվում: Նման մի դեպք էլ եղավ վերջերս, Տատ-ի հետ ծանոթանալիս: Էլի դուք-ով էի, մինչև զգացի, որ իրոք հեչ տեղին չէ, ու մի քիչ ջանք գործադրելով՝ դուք-ը հանեցի բառապաշարից:
    Կարծում եմ, նաև շատ է կախված դիմացինից, ում հետ որ շփվում ես: Կան մարդիկ, որ ինչքան ուզում է՝ խնդրեն, իրենք ինձ համար "դու" չեն դառնա:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արամ (15.10.2009)

  5. #4
    Անդամության թեկնածու Mak-anun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2007
    Տարիք
    16
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դու», թե՞ «Դուք»

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչպե՞ս եք նախընտրում, որ ձեզ դիմեն։
    Մեզ՞ իհառկե Դու
    Վերջին խմբագրող՝ ivy: 19.10.2008, 21:45:

  6. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դու», թե՞ «Դուք»

    Զզզզզզզզզզվում եմ էդ անտեր «դուք-ից» (ինադու եմ փոքրատառ գրել): Հալալ չի՞ անգլերենին: Էդ ձևականությունը վաղուց արդեն վերացած ա: Թե մյուս լեզուներում ի՞նչ են մտածել, որ մտցրել են էդ զզվելի երևույթը: Ախր շփումն արհեստականորեն բարդացնում ա:

    Ես մենակ դասախոսներիս եմ հանգիստ «դուք-ով» դիմում, էն էլ մեկ-մեկ էդ դեպքում էլ են բարդություններ առաջանում: Օրինակ, իսպաներենի դասախոսներից մեկն ինձնից երկու տարով փոքր է: Ախր ո՞նց «դուք-ով» դիմեմ: Կամ էլ հոգեբուժության դասախոսս ինձնից ընդամենը երեք տարով է մեծ: Նրա կուրսեցիներից շատերն իմ ընկերներն են, նրանից մի քանի կուրս բարձրերն էլ: Էլ չեմ խոսում, որ մեկ այլ հոգեբուժության դասախոս-օրդինատորի հետ ուռուցքաբանության էի գնում: Նրա բոլոր խմբեցիների հետ «դու-ով» էի խոսում, իսկ իրան չգիտեի՝ ոնց դիմեի
    Հա՛, մեկ էլ ոչ շատ մոտիկ մեծերին եմ «դուք-ով» դիմում, բայց օրինակ մամայիս ամբողջ շրջապատին «դու-ով» եմ դիմում ու լավ էլ անում եմ:

    Բա ո՜նց եմ ներվայնանում, որ ինձ հետ են «դուք-ով» խոսում: Դե դասախոսները ոչինչ (ես իրանց հետ «դուք-ով» եմ խոսում, ավելի հարմար ա, որ իրանք էլ ինձ հետ տենց խոսեն): Բայց որ ցածր կուրսեցիները կամ նույնիսկ մեր զուգահեռ կուրսի ռազմերն են «դուք-ով» խոսում… Միանգամից չորում եմ, ասում, որ անցնեն «դու-ի»: Բա հալալ չի՞ Հովուլիկին: Ինչքան էլ մեր դասախոսը լիներ, հա՛մ «դու-ով» էինք խոսում, հա՛մ Հովո էինք ասում:

    Մի խոսքով, էդ անտեր դիմելաձևը վերացրեք երկրի երեսից

    Ի դեպ, ինձ անդաստիարակ չասեք Մամաս աջ ու ձախ սաղին «դուք-ով» ա դիմում, նույնիսկ տատիկիս: Դե ախպերս չէր կարա լավ բան սովորեր. երկար ժամանակ ինքն էլ էր տատիս «դուք-ով» դիմում

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կարապետ (15.10.2009)

  8. #6
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դու», թե՞ «Դուք»

    Իրական կայնքում <Դուք>-ով խոսում եմ միայն ինձնից տարիքով մարդկանց և գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ (եթե երեխա չէ): Վիրտուալում <Դուք>-ով խոսում եմ բոլորի հետ: Դադարում եմ <Դուք>-ով դիմել, երբ կամ շփումների ընթացքում համեմատաբար անմիջական է դառնում մեր հարաբերությունները, կամ էլ երբ դիմացինն ինքն է առաջարկում անցնել <դու>-ի: Ինքս մեծ կարևորություն չեմ տալիս, թե հետս խոսողն ինպես է դիմում, քանի որ դրանով չեմ պայմանավորում դիմացինի վերաբերմունքը: Բայց միշտ էլ նախընտել եմ <դու>-ով դիմելաձևը:

  9. #7
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դու», թե՞ «Դուք»

    Դե բարդ ա ասելը... Բարեկամներից դու-ով եմ միայն հարազատ մորաքրոջս, հարազատ հորեղբայրներիս, նրանց երեխաների, հորս, մորս, եղբորս և տատիկներիս հետ էնքանը՝ «Դուք» իմ տարիքի անծանոթների հետ էլ եմ «Դուք»-ով, նույնն էլ նրանցից եմ ակնկալում)
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  10. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դու», թե՞ «Դուք»

    Համաձայն եմ, որ անիմաստ դիմելաձև է «Դուք»–ը, լիքը թյուրիմացությունների պատճառ։ Ինձ էլ դեռ վաղ մանկուց սովորեցրել են բոլոր անծանոթներին ու մեծահասակներին «Դուք»–ով դիմել։ Ես էլ եմ միշտ impression-ի պես տեղին–անտեղի «Դուք»–ով խոսում... Մի տեսակ շատ խորն է նստած մեջս, դժվար է ինձ համար սկզբում «դու»–ով խոսելը։ Նույնիսկ ակնհայտորեն ինձնից փոքր, ասենք, դպրոցական երեխաների հետ չեմ կարողանում «դու»–ով խոսել, ակամա «Դուք» եմ ասում։
    Բայց, ինչպես impression–ը նկատեց, շատ բան կախված է դիմացինից. մարդ կա, որի հետ շատ հեշտ է միանգամից «դու»–ի անցնելը, իսկ մարդ կա, որ իրոք ոչ մի կերպ չի ստացվում, մարդն ինքը չի տրամադրում դրան։ Նման դեպքերում ինձ համար նորմալ է «Դուք»–ով դիմելը, հատկապես եթե տվյալ մարդն ինձ մտերիմ ու հարազատ մարդ չի։

    Հիշում եմ՝ ընկերուհիներիցս մեկն ասում էր, որ իր մորաքույրներին «Դուք»–ով է դիմում, որովհետև «մայրն» է այդպես պահանջում, բարկանում է, երբ տեսնում է, իր երեխաներն իրենց մորաքույրներին «դու»–ով են դիմում»։ Շշմել էի, ուղեղումս չէր տեղավորվում։ Մի անգամ էլ դասախոսներիցս մեկի հետ խոսակցություն ծավալվեց էս թեմայով, նա էլ ասաց, որ իր երեխաներին հենց սկզբից կտրականապես արգելել է իրենց տարեց ազգականներից որևէ մեկին «դու»–ով դիմել։ Թե դրա իմաստը որն է՝ ոչ մի կերպ չեմ հասկանում, որովհետև, ինչպես Վիստան ասաց, դրանով չի որոշվում հարգանքը։

    Վիրտուալում հիմնականում դու–ով եմ դիմում մարդկանց, օրինակ՝ Ակումբում, բայց երբ ինչ–որ լուրջ իրավիճակում եմ առաջին անգամ առիթ ունենում շփվելու տվյալ մարդու հետ, «Դուք»–ով եմ խոսում։

    Մի բան պատմեմ. ուրեմն մամաս քրոջս ու եղբորս առաջին ուսուցչուհին էր, դե, բնականաբար, իր դասարանի աշակերտներին սովորեցրել էր, որ մեծերին պետք է «Դուք»–ով դիմել, բայց դե, ըստ երևույթին, էդ երեխաներն իրենց ընտանիքներում դա չէին սովորել, ու իրենց համար դժվար էր «Դուք»–ին ընտելանալը, միշտ մոռանում էին։ Մամաս էլ մի օր ասեց. էդքան սովորեցրեցի, որ մեծերին «Դուք»–ով ա պետք դիմել, բայց վերջը ամբողջ դասարանում մենակ իմ երեխաներն են ինձ «Դուք»–ով դիմում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.10.2009, 17:37:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Զաքար (11.07.2015)

  12. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դու», թե՞ «Դուք»

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի անգամ էլ դասախոսներիցս մեկի հետ խոսակցություն ծավալվեց էս թեմայով, նա էլ ասաց, որ իր երեխաներին հենց սկզբից կտրականապես արգելել է իրենց տարեց ազգականներից որևէ մեկին «դու»–ով դիմել։ Թե դրա իմաստը որն է՝ ոչ մի կերպ չեմ հասկանում, որովհետև, ինչպես Վիստան ասաց, դրանով չի որոշվում հարգանքը։
    Մի բան հիշեցի։ Երբ իններորդ դասարանում էի, «Էթիկետ» էինք անցնում։ Ու մեր դասատուն մեզ ասում էր, որ լավ կլինի՝ ապագա ամուսնու ծնեղների հետ «Դուք»–ով խոսել։ Մեկնաբանում էր նրանով, որ «Դուք»–ով դիմելիս՝ մարդու հետ աղմկոտ կռիվներ չես անի, ինչը երբեմն լինում է հարսի ու սկեսուրի միջև։
    Հարցը միայն հարգանքը չի, այլ հենց էն, որ նման դիմելաձևը մի տեսակ «դիստանցիա» է ստեղծում հարաբերություններում, ինչը ըստ իմ ուսուցչուհու կարող է կանխել հայավարի աղմկոտ կռիվները։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Whyspher Whisper (24.04.2010)

  14. #10
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դու», թե՞ «Դուք»

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան հիշեցի։ Երբ իններորդ դասարանում էի, «Էթիկետ» էինք անցնում։ Ու մեր դասատուն մեզ ասում էր, որ լավ կլինի՝ ապագա ամուսնու ծնեղների հետ «Դուք»–ով խոսել։ Մեկնաբանում էր նրանով, որ «Դուք»–ով դիմելիս՝ մարդու հետ աղմկոտ կռիվներ չես անի, ինչը երբեմն լինում է հարսի ու սկեսուրի միջև։
    Հարցը միայն հարգանքը չի, այլ հենց էն, որ նման դիմելաձևը մի տեսակ «դիստանցիա» է ստեղծում հարաբերություններում, ինչը ըստ իմ ուսուցչուհու կարող է կանխել հայավարի աղմկոտ կռիվները։
    հարսի ու սկեսուրի
    Դե նայած ինչ սկեսուրա...


  15. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դու», թե՞ «Դուք»

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան հիշեցի։ Երբ իններորդ դասարանում էի, «Էթիկետ» էինք անցնում։ Ու մեր դասատուն մեզ ասում էր, որ լավ կլինի՝ ապագա ամուսնու ծնեղների հետ «Դուք»–ով խոսել։ Մեկնաբանում էր նրանով, որ «Դուք»–ով դիմելիս՝ մարդու հետ աղմկոտ կռիվներ չես անի, ինչը երբեմն լինում է հարսի ու սկեսուրի միջև։
    Հարցը միայն հարգանքը չի, այլ հենց էն, որ նման դիմելաձևը մի տեսակ «դիստանցիա» է ստեղծում հարաբերություններում, ինչը ըստ իմ ուսուցչուհու կարող է կանխել հայավարի աղմկոտ կռիվները։
    Դրանում իրոք ինչ–որ տրամաբանություն կա. եթե պիտի աղմկոտ վեճեր լինեն, ապա այդպես կարող են կանխվել որոշ չափով, բայց միևնույն ժամանակ «Դուք»–ով դիմելաձևն ինչ–որ առումով կարող է խոչընդոտ հանդիսանալ ավելի մտերիմ հարաբերությունների հաստատման հարցում։ Ամեն դեպքում սկեսուր–սկեսրարի հետ խոսելու ձևը, կարծում եմ, յուրաքանչյուր ընտանիքի որոշելու հարցն է. սկեսուր կա, որ հենց ինքն է նախընտրում, որ իրեն դիմեն «Դուք»–ով, այդ դեպքում հարսն ի՞նչ երեսով պիտի «դու»–ով դիմի։ Համ էլ, որ խորանանք, կռվի ցանկություն ունենալու դեպքում մարդը ոչ «Դուք»–ին կնայի, ոչ էլ տարիքին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. #12
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դու», թե՞ «Դուք»

    Հասակակից կամ ինձնից մեծ անծանոթներին <Դուք>-ով եմ դիմում, հետո, արդեն կախված խոսակցության բնույթից ու ծանոթության մակարդակից, կամ անցնում եմ <դու>-ի, կամ շարունակում նույն կերպ: Թեև եթե մարդն ընդհանրապես <Դուք>-ի "չի ձգում", անծանոթ էլ լինի, <դու> կասեմ: Մի մարդ գիտեմ, ոնց որ հեքիաթից դուրս եկած լինի` տիկնիկագործ է, իր մոտ սովորում էի, երևի հազիվ 10-11 տարեկան, ինձ հետ <Դուք>-ով էր խոսում միշտ, էնպես անհարմար էի զգում... ինքն էդպես է մինչև հիմա, բոլորի հետ շա~տ հարգալից է խոսում, ու էստեղ կեղծավորության մասին խոսք լինել չի կարող, ուղղակի մարդկային տեսակ է: Ինքս նախընտրում եմ <դու> լինել
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  17. #13
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դու», թե՞ «Դուք»

    Դուքով խոսում եմ անծանոթների հետ, իսկ հարազատներիս հետ իհարկե ոչ:Եթե դիմացինս չի ցանկանում, որ դիմեմ Դուք-ով բնականաբար ընդունվում է:Բայց մեկ- մեկ դիտմամբ եմ դուք-ով խոսում:

  18. #14
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դու», թե՞ «Դուք»

    «Դու», թե՞ «Դուք»
    Տյու… Կամ էլ տյուք…

  19. #15
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Դու», թե՞ «Դուք»

    Շատ չմանրամասնելով մոտավորապես ասեմ, որ ինչպես և գրեթե բոլորը, անծանոթների ու ծնողներիս սերնդակից ոչ մտերիմ մարդկանց հետ Դուք–ով եմ խոսում, մնացածների հետ՝ դու–ով։ Դե գործի տեղը բոլորի հետ էլ դու–ով եմ խոսում։ Շեֆիս հետ էլ։ Ոչ միայն ես՝ բոլորն էլ դու–ով են խոսում։

    Բայց դե ավելորդություն եմ համարում Դուքով դիմելաձևը։ Իզուր ջանջալացնումա շփումը։ Հույս ունեմ, որ քիչ–քիչ կվերանա։ Տենց միտում ոնց–որ թե արդեն կա։
    Նույն իրավիճակն է նաև մի սերունդ մեծերին ձյաձյա–ծյոծյա կամ դրանց հայերեն համարժեքերով դիմելաձևի հարցում։

    Իմիջիայլոց, վերջն ի՞նչ պարզվեց. անգլերեն you-ն Դո՞ւք–ն է, թե՞ դու–ն։
    Ո՜նց եմ ներվայնանում, որ անգլերեն գրականություն թարգմանելիս Դուք են գրում միշտ։ Ասենք երեխան իր սեփական ծնողների հետ Դուք–ով է խոսում։
    Ի՞նչ եք կարծում, ո՞նց է ճիշտ թարգմանելը։ Դուք–ով պիտի թարգմանե՞ն, թե՞ դու–ով։ Թե՞ ըստ այստեղի կանոնների՝ կախված թե կոնկրետ դեպքում ինչ հարաբերություններ են։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե դուք Ջին բռնեիք
    Հեղինակ՝ Quadro, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 63
    Վերջինը: 03.01.2013, 14:17
  2. Ինչպիսի՞ խառնվածքի տեր եք դուք
    Հեղինակ՝ ArmBoy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 53
    Վերջինը: 28.10.2011, 15:23
  3. Արձակ. Իսկ դուք ասում եք. «Կանցնի...»
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 05.07.2010, 19:02
  4. Դուք կհուզվեք
    Հեղինակ՝ Grigorius, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 28.10.2008, 15:56
  5. Դուք կարող եք օգնել...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.11.2007, 12:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •