Յախք, ես կկատաղեի, եթե ինձ նման կերպ դիմեին: Ավելի լավ է ասեն. «Հանու՛ն Հոր և Որդւոյ, զհա՛ց տուր մեզ հանապազօր»«ինձ մի հատ սրանից կտա՞ս, քույրիկ ջան»,:
Յախք, ես կկատաղեի, եթե ինձ նման կերպ դիմեին: Ավելի լավ է ասեն. «Հանու՛ն Հոր և Որդւոյ, զհա՛ց տուր մեզ հանապազօր»«ինձ մի հատ սրանից կտա՞ս, քույրիկ ջան»,:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
DIXIcarpe noctem
Տո Դու՛ էլ, քո Դուքա՛ն էլ…վսյո, ես էլ ձեզ հետ առեւտուր չեմ անի։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
«Դուք»–ով դիմելաձևը քաղաքավարի դիմելաձև է։ «Դուք»–ով դիմել–չդիմելու հարցերը և միայն տարիքային գործոնով պայմանավորելը առաջանում են քաղաքավարության չգրված կանոնների չիմացությունից ու իրականում իրար խորապես հարգելու ցանկության բացակայությունից։ Ընդհանրապես հայերս իրար հարգելու առանձնապես մեծ մշակույթ չունենք։ Արմատները խորն են ու գալիս են պետական դրվածքից, երևի հասկանալի է։
Անձամբ ես «Դուք»–ով եմ դիմում անծանոթ դպրոցականին, երբ օրինակ վերելակում հարցնում եմ, թե որ հարկ է նա բարձրանում։ Միևնույն ժամանակ «դու»–ով եմ դիմում առաջին հարկի էլեկտրազոդող գրեթե 70 տարեկան ձյաձյա Ժոռային, որովհետև մենք մտերիմներ ենքԱռհասարակ «Դուք–ով դիմելաձևին քաղաքավարի է «Դուք»–ով էլ պատասխանել, ու առհասարակ քաղաքավարի ու կիրթ դիմելաձևի բացակայությունը շատ դեպքերում ցույց է տալիս անհարգանք և անքաղաքավարություն, սակայն քաղաքավարի դիմելաձևի առկայությունը դեռ հարգանքի ապացույց չէ, թերևս միայն քաղաքավարության։ Կարևոր են նաև տոնը, ժեստերը, աչքերի ու դեմքի արտահայտությունը…
![]()
Si vis pacem, para bellum
Kuk (16.10.2009), Lionne_en_Chasse (16.10.2009), Second Chance (16.10.2009), Արևածագ (06.04.2010), Երվանդ (16.10.2009), Հայկօ (16.10.2009), Մանուլ (16.10.2009), Ուլուանա (16.10.2009), Տրիբուն (16.10.2009)
դե նախ դա կախված է նրանից թե դիմացիդ անձնավորությունը ով է, եթե ասենք նրան դուքով դիմելը քեզ կդարձնի ծիծաղի առարկա բնականբար կդիմես դու-ով, անկախ տարիքից, բայց եթե նրան դու ըվ դիմելը քո անդաստիարակության մասին կվկայի, բնականաբեր պետք է դիմել Դուք ով, օրինակ Գյումրիում քաղաքվարի դիմելաձևը համադրված է բարբառի հետ, եվ դրանից հետաքրքիր բան է ստացվում
- Բարեվ Ձեզ, խնդրում եմ մի հատ հաց տվեք
-Բարեվ ձեզի, մե հատըմ հաց կուդաք
У человека в жизни может быть два основных поведения: он либо катится, либо карабкается.
Владимир Солоухин
Լրիվ համաձայն եմ Վիշապի հետ: «Դուք»-ը, որպես քաղաքավարության ու հարգանքի նշան, իրավունք ունի և պետք է գոյություն ունենա, կիրառվի: Այլ հարց է, թե արդյո՞ք այն քաղաքավարության լավ նշան է: Իմ կարծիքով՝ ոչ: Եթե խորանում ենք, դիմացինին մեկից ավելի մարդու տեղ դնելը բավականին կեղծ երևույթ է. ընդ որում՝ ամեն ինչ սկսվել է այն բանից, որ որոշ մարդիկ (միապետներ) իրենք իրենց են սկսել մեկից ավելի մարդ համարել ու «մենք»-ով խոսել իրենց մասին: Հպատակներն էլ, բնականաբար, իրենց արքային դիմել են «դուք»-ով:
Քաղաքավարության այս ձևը դուրըս չի գալիս, քաղաքավարության գաղափարը՝ այո:
DIXIcarpe noctem
StrangeLittleGirl (14.04.2011)
Իսկ ինչու՞ հասնել միապետներին: Մի՞թե ամեն օր չեք լսում. «էստեղ պահեՍ, իջնեՆՔ»:որ որոշ մարդիկ (միապետներ) իրենք իրենց են սկսել մեկից ավելի մարդ համարել ու «մենք»-ով խոսել իրենց մասին: Հպատակներն էլ, բնականաբար, իրենց արքային դիմել են «դուք»-ով:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Cassiopeia (17.10.2009), StrangeLittleGirl (14.04.2011), Ձայնալար (13.04.2011), Նաիրուհի (14.04.2011)
Ճիշտն ասած, մենք էլ մի դասախոս ունեինք, անունը էլի Հ-ով է), որին դու-ով ու անունով էին դիմում բոլորը, բայց ես մինչև հիմա էլ Դուք-ով ու ազգանունով եմ դիմում: Նյարդայնանում եմ, երբ օֆիցիալ հարաբերությունները վերածվում են "ընկերականի", իսկ էն ֆունկցիաները /օրինակ, դասախոսություն կարդալ/, որոնք դրված են տվյալ մարդու վրա որպես պարտականություններ, արդեն անիմաստ են դառնում /ու դասը դառնում "կոֆե խմելու" նման մի բան է դառնում/:
Կարծում եմ, եթե ասում են "You are", նշանակում է "Դուք"
Ինձ թվում է, դա էլ կարելի է համարել մեր` արևմտյան քաղաքակրթության շիզոֆրենիկ բնույթը բացահայտող նշան
Ամեն դեպքում, անձամբ ինձ շատ ավելի հեշտ է Դուք-ով խոսել մարդկանց հետ, քան դու-ով: Անկեղծ ասեմ, միայն մի-քանի հոգու եմ հոգեհարազատ "դու" ասում, չնայած միայն նրանց չեմ էդպես դիմում, բայց մնացածը հենց ձևականություն է:
Իսկ Ակումբում սկզբից, երբ անձամբ ինչ որ մեկին էի դիմում, "Դուք" էի գրում, բայց հետո կանոնադրության մեջ կարդացի, որ ընդհանրապես ենթադրվում է "Դու"-ն, ու հիմա, ոնց որ "դու"-ի եմ ացել![]()
Դե օրինակ ես <Դու>-ով դիմում եմ շաաատ քիչ մարդկանց,ամենամոտ հարազատներիս ու ընկերներիս,հա մեկել երեխաներին:Ու էնքան էլ սիրուն չի երբ դիմացինիդ դիմում ես դու-ով մինչդեռ նա քեզ լրիվ անծանոթ մեկն է,կամ տարիքով մեծ է,կամ էլ ինչ ա թե աշխատում ա բարեկամիդ մոտ ուրմն տենց ա պետք....
Օօ՜օֆ-օֆ, էս «դու-դուք»-ի ձեռքը պարբերաբար ես էլ եմ տանջվում… Աշխատակիցներիցս մեկը տարիքով բավականին մեծ է, բայց սովորական հայկական ծյոծյա չի, այլ «ստիլնի», հավես կին: Մեկ-մեկ մի բան ասելիս «դուք» եմ ասում, մեկ-մեկ՝ «դու»… Հա՛մ մտածում եմ, որ ավելի լավ է «դու» ասել, համ ինքն իրեն ջահել կզգա, համ անմիջական կլինի, հա՛մ էլ մեկ-մեկ մտածում եմ, որ կարող է վիրավորվել «դու»-ից… Հատկապես եթե պիտի ինչ-որ բան ասեմ, որ անի
Չգիտեմ, էնքան եմ նեղվում մեկ-մեկ
![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ