Մի ժամանակ, երբ դեռ դեռահաս էի, քաղաքավարության մասին մի գիրք էի գտել մեր տանը, կարդում–մարդում էի, ու մեջը գրված էր, որ 18 տարեկանից բարձր անծանոթ մարդկանց հետ խոսելիս պետք է դիմել նրանց «Դուք»–ով։
Բայց դե ամեն մարդ իր մոտեցումն ունի այդ հարցի վերաբերյալ։ Մեկը բոլորին «դու»–ով է դիմում, մեկը՝ «Դուք»–ից այնկողմ չի անցնում անգամ իր ամուսնու ծնողների հետ։ Կախված հանգամանքներից՝ աշխատավայրում, փողոցում, նոր ծանոթացած մարդկանց կամ ուղղակի տարիքով մեծերի հետ հաճախ տարբեր մոտեցումներ ենք ցուցաբերում՝ երբեմն ընտրելով «դու»–ն, երբեմն՝ «Դուք»–ը։
Հետաքրքիր է, թե ձեզնից ամեն մեկն ինչպես է մոտենում այդ հարցին։ Ո՞ր դեպքում եք ընտրում «դու»–ն, ո՞ր դեպքում՝ «Դուք»–ը։ Իսկ ինչպե՞ս եք նախընտրում, որ ձեզ դիմեն։
Էջանիշներ